Ինչպես բացահայտել տղամարդու դավաճանությունը․ 5 հուսալի միջոց

Հարաբերությունների բանալին վստահությունն է:

Բայց լինում են պահեր, երբ այն արդեն կորսված է, և կարևոր է դավաճանության վարկածը կա՛մ հաստատել, կա՛մ հերքել:

Հենց այստեղ օգտակար կլինեն զուգընկերոջը ջրի երես դուրս բերելու հետևյալ հինգ եղանակները՝ հարգելով նրա անձնական տարածքը:

Համադրեք փաստերը

Զարմանալի չէ, որ կասկածյալներին մի քանի անգամ են հարցաքննում։ Մարդը, ում պատմությունը ճիշմարիտ է, լավ է հիշում իրավիճակը, ներառյալ՝ մանրամասները: Ընդորում՝ դրանք ժամանակի հետ չեն փոխվում։

Պատմություն հորինողը չի կարողանում ամեն մի մանրուք նախօրոք մտածել, նա սկսում է շփոթվել ցուցմունքներում։ Խորհուրդ չենք տալիս զուգընկերոջը հարցաքննել բառիս բուն իմաստով, բայց եթե կոնկրետ միջադեպի վերաբերյալ կասկածներ ունեք, ապա փորձեք ստուգել հիմքերը։ Եթե պատմությունը չափազանց անհամոզիչ թվաց, երկար ժամանակ անց հետաքրքրություն ցուցաբերեք նույն իրավիճակի նկատմամբ։ Տարբերակը կարող է անճանաչելիորեն փոխվել՝ իզուր չէ, որ լատինական ասացվածքն ասում է՝ «Սուտասանը պետք է լավ հիշողություն ունենա»։

Լվացք արեք

Ձևական առումով սրանում հանցագործություն չկա՝ զուգընկերոջդ հագուստը խնամելy, լվանալը կամ քիմմաքրման ուղարկելը բնական է:

Ժանրի դասականները պահպանակներն են, հատկապես, եթե դուք դրանք չեք օգտագործում, կամ ձեր մահճակալի մոտ միշտ կա ռազմավարական պահուստ։ Ամեն ինչ հնարավոր է՝ ընդհուպ տնտեսական օգտագործումը։ Բայց այլ կասկածների հետ միասին ajs ապացույցը բավականին հավաստի է։ Եթե դրանք օգտագործում եք սեքսի ժամանակ, ապա կարելի է ստեղծագործաբար մոտենալ։ Առաջարկեք սիրով զբաղվել անսովոր վայրում՝ իմանալով, որ զուգընկերն իր հետ հակաբեղմնավորիչներ ունի։

Կարգավորեք անձնական կյանքը

Եթե անգամ ձեր ընտրյալը չի փորձում դրսում գնել իր սեռական ցանկությունների բավարարումը, դուք չպետք է թույլ տաք, որ իրավիճակն իր հունով գնա։ Միգուցե կան առողջական խնդիրներ կամ մերձեցման ցանկության բացակայությունը հոգեբանական պատճառ ունի: Փորձեք մտերմիկ կերպով քննարկել թեման։ Եթե նա վստահեցնի, որ ամեն ինչ կարգին է, բայց իրավիճակը չի փոխվում, վերադարձեք խոսակցությանը՝ թող զուգընկերն ինքը լուծում առաջարկի, եթե նրան չեն բավարարում ձեր առաջարկները։

Զբաղվեք բյուջեով

Սիրուհու համար լրացուցիչ ծախսեր անպայման կպահանջվեն։

Փորձեք համոզել ձեր զուգընկերոջը բյուջեն վարել. աշխատեք վստահեցնել, որ դուք չեք փորձում սահմանափակել նրա ծախսերը, այլ միայն ցանկանում եք պլանավորել, բյուջեն մինչև վերջին լուման վերլուծել: Չէ՞ որ Ֆինանսական գրագիտությունը ոչ մեկին չի վնասում:

Առաջադեմ մակարդակ․ գործընկերոջ համաձայնությամբ փորձեք ստանալ բանկային քաղվածքները: Եթե ամուսնուն շտապ աշխատանքի են կանչել, բայց այդ պահին նա վճարել է հյուրանոցի համարի համար, ապա ամեն ինչ շատ պարզ է։ Ընդհանրապես քաղվածքներն ավելի ուշադիր ուսումնասիրեք, բայց ամենակարևորը՝ դուրս գրեք կասկածելի պահերը, որպեսզի ստուգելու բան ունենաք։ Պատրվակը, ի դեպ, կարող է լինել ձեր քարտից կասկածելի ելքերը։

Ստուգեք զանգերի քաղվածքները

Բջջային օպերատորներն առաջարկում են բազմաթիվ ընտանեկան սակագներ, որտեղ բոլոր միացված համարները միջոցներ են ծախսում մեկ հաշվից: Սա հնարավորություն է ոչ միայն շոշափելի խնայողություններ անելու, այլ նաև ծախսերի մանրակրկիտ ուսումնասիրության համար։ Դուք կարող եք առցանց զանգերի քաղվածք ստանալ օպերատորի կայքում եղած ձեր անձնական հաշվում: Եվ հետո՝ գործարկել համարների ստուգման անվճար հավելվածը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)