Կանացի 5 ժեստ, որոնք մագնիսի պես ձգում են տղամարդկանց

Բացի արտաքին գրավչությունից, յուրաքանչյուր կնոջ զինանոցում պետք է լինեն կախարդական հնարքներ, որոնցից նույնիսկ ամենահամառ տղամարդը կկորցնի գլուխը։

Անդրադառնանք դրանցից մի քանիսին։

Եթե կանայք սիրում են ականջներով, ապա տղամարդիկ սիրում են իրենց աչքերով։ Իհարկե, վստահ ենք, որ դուք միշտ բարձունքում եք և պատրաստ եք մեկ հայացքով սիրահարեցնել ում ցանկանաք։ Բայց դուք գիտեի՞ք, որ որոշ աննկատ թվացող ժեստեր լի են գրավչության կախարդական ուժով:

Հավանաբար, ձեզնից շատերը կհիշեն Անաստասիա Սթիլի և Քրիստիան Գրեյի պատմությունը։ Ո՞վ կմտածեր, որ տատիկի հանդերձանքով բոլորովին անհրապույր ուսանողը կարող է առեղծվածային և առասպելական հարուստ գործարարի ուշադրությունը գրավել: Պարզվում է՝ ամբողջ խնդիրն այն է, որ աղջիկն ինքը, չնկատելով դա, կծոտել ու լիզել է իր շուրթերը։

Ձեր զուգընկերոջ հետ զրույցի ընթացքում (նույնիսկ «պոտենցիալ») արեք այս հնարքը և կնկատեք, թե ինչպես է կրակը վառվում նրա աչքերում, իսկ պարկեշտ մտքերը հետին պլան են մղվում: Հավատացեք, նրա համար չափազանց դժվար կլինի դիմադրել ձեզ համբուրելու գայթակղությանը։

Մեկ այլ հնարք, որը հայտնի է եղել անհիշելի ժամանակներից, դա մազերի հետ կոկետ խաղն է։ Ձեր մատի շուրջը պտտեք գանգուրը կամ ժամանակ առ ժամանակ թափահարեք մազերը, և նույնիսկ չեք էլ նկատի, թե ինչպես եք հիպնոսացնում տղամարդուն: Հիմնական բանը, որ հարկ է հիշել, այն է, որ ձեր մազերը միշտ պետք է լինեն մաքուր և բուրավետ, հակառակ դեպքում ամեն ինչ կխամրի:

Յուրաքանչյուր կնոջ ամենասեքսուալ և ամենախոցելի հատվածներից մեկը նրա պարանոցն է։ Հավատացեք, որ վերջինիս ուրվագիծը ոչ պակաս ազդեցություն ունի տղամարդկանց վրա, քան խորը դեկոլտեն ու փարթամ վարսերը։ Փորձեք մերկացնել պարանոցը՝ ընտրելով այնպիսի հանդերձանք, որը հրամցնում է հիանալի տեսարան:

Մի մոռացեք ամրացնել մազերը, որպեսզի ոչինչ չխանգարի հիանալ ձեր թավշյա մաշկով: Ի դեպ, ինչպես մերկ պարանոցը, այնպես էլ ուսերն օգնում են ստեղծել վստահության և խոցելիության ազդեցություն, որն անհավատալիորեն հուզում է տղամարդկանց։

Ուղիղ կեցվածքը ձեր կատարյալ արտաքինի գրավականն է: Եվ եթե դուք անգամ թուլացած դիրքից անկաշկանդ ձգվեք՝ ձեր կուրծքն առաջ տալով, ապա վստահ եղեք, որ ձեր արքայազնի հիացմունքն ապահովված կլինի։

Նրա գլխում «կայծ, փոթորիկ և խելագարություն» առաջացնելու համար պատահաբար դիպչեք նրան: Մատուցեք բաժակը՝ դիպչելով նրա մատներին կամ նրա ուսից անկաշկանդ մաքրեք փոշու երևակայական հատիկը: Ինչպիսի՞ն կլինի արձագանքը. չեք կարող կռահել (նա զարմացած կսառչի կամ կսարսափի հաճելի անակնկալից), բայց հաստատ իմացեք, որ նա ձերն է:

 

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․