Ինչպես է ծիրանն ազդում սրտի վրա. սրտաբան

Ծիրանն օգտակար է մարդու առողջության համար, սակայն չունի թերապևտիկ ազդեցություն, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում ասել է սննդաբան, սրտաբան Ասիյաթ Խաչիրովան։

Ընդհանրապես ընդունված է, որ սրտի և անոթների տարբեր հիվանդություններ ունեցող մարդիկ իրենց սննդակարգում ներառեն ծիրանը, նշել է բժիշկը։

Իհարկե, այս պտուղը պարունակում են այն տարրերը, որոնք անհրաժեշտ են սրտի մկանների բնականոն աշխատանքի համար, շարունակել է նա։

«Ծիրանը լավ միրգ է, այն պարունակում է բազմաթիվ վիտամիններ և հանքանյութեր, այդ թվում՝ կալիում և մագնեզիում: Ենթադրվում է, որ դրանք ամենաանհրաժեշտ հանքանյութերն են սրտանոթային համակարգի համար, դրանք օգնում են սրտի մկանների սահուն աշխատանքին», – բացատրել է Խաչիրովան:

Չնայած ծիրանի մեջ պարունակվող նյութերը բարենպաստ ազդեցություն են ունենում սրտի վրա, պետք չէ հույս դնել այն բանի վրա, որ այս մթերքը բուժիչ ազդեցություն կունենա, ավելացրել է նա։

«Մրգերը կալիումի լավ լրացուցիչ աղբյուր կլինեն: Միևնույն ժամանակ, միայն ծիրանով դուք չեք կարող ստանալ սրտի համար կալիումի նորմա», – կարծում է Խաչիրովան:

Սրտաբանի խոսքով՝ վարկած կա մրգերի վտանգավորության մասին այն մարդկանց համար, ովքեր, բացի սրտանոթային հիվանդություններից, ունեն ավելորդ քաշ։

«Վարկած կա, որ ավելորդ քաշ ունեցող մարդը հակված է սրտանոթային համակարգի հիվանդությունների, շաքարախտի, և, հետևաբար, օրական ավելի քան 400 գրամ միրգը հակացուցված է նրան, քանի որ սա ածխաջրերի մեծ բեռ է»,– ըստ shantnews-ի՝ ասել է Խաչիրովան:

Հավասարակշռված դիետան պետք է բաղկացած լինի բանջարեղենից և մրգերից, հիշեցրել է նա։ Ըստ մասնագետի` ծիրանի օրական միջին չափաբաժինը 100-150 գրամ է։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․