Ինչպես խուսափել սիրային կախվածությունից

Հաճախ շատերը շփոթում են սերը կապվածության ու կրքի հետ: Ինչպե՞ս տարբերել: Նախ պետք է հիշել, որ սերը մշտապես բերում է հոգեկան բավարարվածություն: Դա մի պայծառ ու նուրբ զգացմունք է: Իսկ այ եթե Դուք շարունակ տխրում եք և որքան շատ է Ձեզ նեղացնում սիրելի էակը, այնքան ավելի եք կապվում նրան, ուրեմն, որքան էլ ցավալի է, բայց պիտի խոստովանեք, որ հանդիպել եք կախվածության ծայրահեղ ձևի:

Կախվածությունը կարող է հանգեցնել դեպրեսիվ վիճակի, հոգեկան լուրջ խանգարումների: Սերն ու կապվածությունը որևէ ընդհանուր բան չունեն: Սիրելիս մարդիկ ասես թիթեռի պես թռվռում են, իսկ կապվածությունը բերում է մեկ մարդու տրամադրությունից, մտքերից ու ցանկություններից կախված լինելու վիճակի: Սա անդեմության տանող պրոցես է, իսկ դա կործանարար է:

Նման վիճակում առավել հաճախ հայտնվում են մարդիկ, ովքեր չափից դուրս թույլ են ու անպաշտպան և փնտրում են պաշտպանություն ու հովանավորություն հակառակ սեռի մեջ:

Իհարկե, ակնհայտ է, որ սիրային կախվածության ավելի շատ հակված են կանայք, քանի որ տղամարդիկ, մեկ անգամ հայտնվելով նման վիճակում, սովորաբար երբեք երկրորդ անգամ սխալը չեն կրկնում: Նրանք, իհարկե, էլի են սիրահարվում, բայց եթե անգամ բանը հասնում է ամուսնության, կնոջը պահում են պարզված ձեռքի հեռավորության վրա ու չեն թողնում իրենց հոգին թափանցել:

Հարց է առաջանում’ իսկ ինչպես խուսափել սիրային կախվածությունից: Միանգամից տրամադրվեք, որ սա ջանադիր աշխատանք է, և կախվածությունից դուրս գալու համար Ձեզնից բավական ժամանակ կպահանջվի: Այս հարցը այնքան ինդիվիդուալ է, որ, եթե շատ կոպիտ ձևակերպենք, ապա Ձեզ միայն ինքներդ կարող եք օգնել: Եթե կռահում եք, որ լճանում եք սիրային կախվածության մեջ, անմիջապես դիմեք հոգեբանի: Դա առաջին քայլն է:

Իսկ կախվածությունից խուսափելու համար կան մի քանի գործնական խորհուրդներ: Մի իդեալականացրեք տղամարդկանց: Եթե նա Ձեզ մոտ սկսի Աստծու հետ նույնացվել, հիշեք, որ հասարակ մարդ է, ինչպես բոլորս. կարող է չսափրվել կամ հայհոյել:

Միշտ մտածեք, որ նա միակը չէ աշխարհում և երբեք մի զրկեք Ձեզ այն մտքից, որ Ձեր կյանքն առանց նրա հնարավոր է:

Զբաղվեք Ձեզնով: Զարգացեք անընդհատ’ թե ֆիզիկապես, թե հոգեպես: Ազատ ժամանակ չունենալը կազատի կախվածություն առաջացնող մտքերից:

Եվ, իհարկե, կախվածությունից դուրս գալու իդեալական տարբերակ է նոր զուգընկեր գտնելը՝ պայմանով, որ նախորդ սխալները նրա հետ հարաբերություններում չեք կրկնի:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․