Սե*սը միայն հաճույք չէ. այն պետք է առողջ լինելու համար

Սեքսը նպաստում է առողջ լինելուն: Դա միաձայն հաստատում են բոլոր գիտնականները: Վերջիններս նշում են, որ առողջ լիելու համար հասուն մարդն առնվազն շաբաթը մեկ անգամ պետք է սեռական հարաբերություն ունենա:

Սեքսն ունի բուժիչ հատկություններ’ սկսած կյանքի երկարացումից մինչև ցավազրկում: Դեռ հայտնի չէ’ առողջարար էֆեկտը հենց սեռական ակտի արդյունք է, թե այն հույզերի, որոնք առաջանում են ինտիմ հարաբերությունների ժամանակ: Այդուհանդերձ, հաստատված է, որ սեռական հարաբերությունը դրական ազդեցություն է թողնում մարդու առողջության վրա, հատկապես՝ կանանց:

Սեքսը նույնիսկ գրիպն ու մրսածությունն է բուժում: Շաբաթական 1-2 անգամ սիրով զբաղվելը կարող է 3 անգամ բարձրացնել իմունախթանման հակամարմինների մակարդակը, որոնք օրգանիզմը պաշտպանում են շնչառական վիրուսներից: Սեքսը երիտասարդացնում է մարդուն, և հաջողությամբ փոխարինում գեղեցկության սրահներ այցելություններին: Այն բարձրացնում է կնոջ արյան էստրոգենը, ինչը մազերին տալիս է փայլ, մաշկը դարձնում առաձգական:

Սեքսով զբաղվելը թույլ է տալիս մարմինը պահել լավ վիճակում: Սեռական հարաբերության ժամանակ այրվում է րոպեում մինչև 4 կալորիա: Կես ժամ սիրով զբաղվելուց կարելի է ծախսել 4 կտոր շոկոլադում պարունակվող կալորիայի չափ: Այդ իսկ պատճառով, սեքսը կարելի է դիտել որպես ամենօրյա սպորտի տեսակ:

Արյան մեջ էնդորֆինի և կորտիկոստերոիդների բարձրացումը, որը տեղի է ունենում գրգռվածության և օրգազմի ժամանակ, հիանալի անալգետիկ (բնական ցավազրկող) է: Պարբերական սեռական հրաբերությունը կանոնավորում է դաշտանային ցիկլը:

Կանանց մոտ մեզը զսպվվում է կոնքային հատակի մկանների շնորհիվ, որոնց վերահսկումը ժամանակի ընթացքում դժվարանում է: Այդ մկանները սեքսի ժամանակ ոչ միայն մարզվում, այլև ամրանում են:

Սեռական հարաբերություններն ամրացնում են սրտի մկաններն ու անոթները: Սեքսը նպաստում է արյան շրջանառությանը, ինչը բարենպաստ ազդեցուցություն է թողնում սրտի գործունեության վրա:

Պարզվում է, որ կանայք ավելի շատ սթրեսների հակում ունեն, քան տղամարդիկ: Օրգազմը և էյֆորիան, որոնք առաջանում են ինտիմ հարաբերությունների ժամանակ, նվազեցնում են սթրեսի առկայությունը սերոտինի՝ ուրախության և երջանկություն հորմոնի արտադրության շնորհիվ: Սեքսի գործընթացը հանում է ֆիզիոլոգիական և հոգեբանական լարվածությունը:

Հաճելի սեքսը կանխում է անքնությունը: Էնդորֆինը հանգստացնում է օրգանիզմը, հանում մկանային և հոգեբանական լարվածությունը:

Առողջարար հատկությունների ցանկը կարելի է շարունակվել: Սակայն էությունը մնում է նույնը՝ սեքսը բարերար է ազդում մարդու ողջ կյանքի վրա։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
8 նշան, որ կինը լավ է անկողնում
Ինչն է վանում տղամարդկանց 40-ից բարձր տարիքի կանանց մեջ․ պատճառը տարիքը չէ
Կանայք, որոնց անհնարին է մոռանալ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․