Ինչպես դուր գալ շրջապատին. 12 կանոն

Երբ մենք դուր ենք գալիս մարդկանց, նրանք ներում են մեր սխալները, մեզ լավ են վերաբերում, բարյացակամ են և ընդհանրապես հեշտացնում են մեր կյանքը:

Ամերիկացի գիտնականներն անգամ պարզել են, որ միևնույն մասնագիտության և զբաղվածության տեր աշխատակիցների աշխատավարձերը կարող են մինչև 15%-ով տարբերվել` կախված տնօրենի վերաբերմունքից:

Մի խոսքով` համակրանքի արժանանալը շահավետ է:

Սկսում ենք աստիճանաբար սովորել այդ բարդ գործին:

Ահա մի քանի պարզ կանոն.

Ժպտացեք: Անկեղծ, լայն և ուրախ: Կեղծ ժպիտը միայն կվնասի ձեզ, միայն եթե դուք դերասան չեք:

Խորհուրդ հարցրեք: Դա բարձրացնում է դիմացինի ինքնագնահատականը և չի ընկալվում որպես շողոքորթություն:

Խնդրեք օգնել ձեզ ինչ-որ հարցում: Եթե մերժում ստանաք, ամեն դեպքում շնորհակալություն հայտնեք նրա համար, որ ձեզ լսեցին: Եթե հաջորդ անգամ նույն մարդուն դիմեք, օգնություն ստանալու հավանականությունը շատ մեծ կլինի:

Դիմացինի հետ նմանության պատրանք ստեղծեք: Մարդիկ հակված են համակրանք տածել այն մարդկանց հանդեպ, ովքեր նման են իրենց:

Հաճոյախոսություններ արեք: Դրանց համար առանձնապես պատճառներ պետք չեն:

Երբեք բացակա մարդու մասին վատ բան չասեք: Միայն լավը: Առանց մեկնաբանության:

Եթե դուք ոչ մի կերպ համաձայն չեք դիմացինի հետ, ապա սկզբից համաձայնեք մանրուքներում, հետո մի համաձայնեք գլխավորում: Այդ ժամանակ ձեր հանդեպ ավելի մեծ համակրանք կտածեն, անգամ եթե դուք չփոխեք ձեր տեսակետը:

Քիչ խոսեք, շատ լսեք: Մարդկանց մեծամասնությունն անկեղծ համակրանք է տածում այն մարդկանց հանդեպ, ովքեր կարող են սփոփել իրենց: Միայն թե մի պատմեք ուրիշի գաղտնիքների մասին:

Ավելացրեք ձեր արտաքին գրավչությունը, մարզվեք: Աշխատեք միշտ եռանդուն և երիտասարդ երևալ:

Հաճախ հիշատակեք դիմացինի անունը խոսակցության ժամանակ: Անունը մարդու հոգու բանալին է: Դիմացինին դիմելիս առաջին հերթին իմացեք նրա անունը:

Եթե ինչ-որ բանից նյարդայնացած եք, աշխատեք հանգստանալ: Նյարդային մարդը մեքենայաբար բացասական ռեակցիա է առաջացնում:

Համեստ եղեք: Աշխատեք չցուցադրել ձեր խելքն այն պահին, երբ պետք չէ: Պարծենկոտներին ոչ ոք չի սիրում:

Եվ ամենագլխավոր խորհուրդը. մի կորցրեք ձեր եսը: Ամենագրավիչ մարդիկ այն մարդիկ են, ովքեր ցանկացած իրավիճակում չեն կորցնում իրենք իրենց:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․