Բժիշկ Մյասնիկովը նշել է՝ ինչ սխալներ են թույլ տալիս մասնագետները բրոնխաբորբի բուժման ժամանակ

Հանրահայտ ռուս բժիշկ ու հաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովն անդրադարձել է բրոնխաբորբի բուժման հիմնական մեթոդներին՝ ներկայացնելով բժիշկների հիմնական սխալներն ու կոչ անելով իր գործընկերներին ավելի ուշադիր լինել ախտորոշումների ժամանակ, գրում է actualnews.org կայքը։

Բժշկի խոսքով՝ հաճախ պոլիկլինիկաներ դիմած մարդկանց մոտ բրոնխիտ ախտորոշելու դեպքում մասնագետները հակաբիոտիկների ներարկումներ են նշանակում, մինչդեռ ինքը չի խրախուսում բուժման նման մեթոդները։

Ինչպես բացատրում է բժիշկը, բրոնխաբորբը սովորաբար զարգանում է որպես վիրուսային սուր վարակիչ հիվանդությունների բարդություն, ուստի վիրուսային բնույթ է կրում, այլ ոչ թե բակտերիալ։

Սա նշանակում է, որ հակաբիոտիկների նշանակումն անհիմն է ու անարդյունավետ։

Հիվանդության այս տեսակի դեպքում նման դեղամիջոցները ոչ միայն անարդյունավետ են, այլև կարող են կործանարար ազդեցություն ունենալ մարդու առողջության վրա։

Ինչպես ընդգծում է Մյասնիկովը, հակաբիոտիկներն անհրաժեշտ են միայն այն դեպքում, երբ հիվանդի մոտ թոքաբորբ է կասկածվում, սակայն անգամ այս դեպքում նշանակվում են այլ խմբի դեղամիջոցներ, ուստի մասնագետը կոչ է անում խուսափել նման սխալ բուժումներից, ինչպես նաև միջմկանային ներարկումներից։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․