Սննդամթերքի տեսակներ, որոնք կործանարար ստամոքսի համար

Մարսողական համակարգը շատ կարևոր նշանակություն ունի ամբողջ օրգանիզմի առողջության համար, ուստի այս համակարգի օրգանների առողջությանը հարկավոր է առանձնահատուկ ուշադրություն դարձնել։ Այս համակարգի համար առանձնահատուկ նշաշանություն ունի մարդու սննդակարգը, քանի որ անմիջականորեն ազդում է ասեստամոքսային տրակտի վրա, ուստի զարգամանալի չէ, որ մարսողական համակարգի զգայունության դեպքում սննդամթերքի որոշ տեսակներ խորհուրդ է տրվում բացառել։

Մասնագետները ներկայացրել են սննդամթերքի այն տեսակները, որոնք կարող են կործանարար լինել ստամոքսի համար, և առաջին հերթին խորհուրդ է տրվում խուսափել ծաղկակաղամբից, որը համարվում է բավական առողջարար մթերք։ Ինչպես բացատրում են սննդաբանները, այն իսկապես շատ օգտակար է, սակայն որոշ դեպքերում կարող է աղեստամոքսային տրակտի աշխատանքի խանգարման պատճառ դառնալ։ Նման ազդեցության պատճառը դրանում պարունակվող ռաֆինոզան է, որը լիովին չի վերամշակվում, ինչի հետևանքով էլ փորափքանք ու փորկապություն է առաջացնում։ Սակայն բարեբախտաբար նման ազդեցություն է ունենում միայն հում ծաղկակաղամբը, իսկ ջերմային մշակման ենթարկվելու դեպքում այն դադարում է վնասակար լինել, քանի որ շատ ավելի հեշտ է յուրացվում։

Մյուս անցանկալի մթերքը գազավորված ըմպելիքներն են, որոնք պարունակում են մեծ քանակությամբ ածխաթթու գազ և կարող են որովայնի ցավերի պատճառ դառնալ։ Ոչ պակաս վտանգավոր են նաև դրանցում պարունակվող մեծ քանակությամբ շաքարները, որոնք գրգռում են աղեստամոքսային տրակտն ու հանգեցնում այս համակարգի աշխատանքի խանգարումների։

Խորհուրդ չի տրվում չարաշահել նաև կաթի գործածությունը, քանի որ մարդկանց մեծամասնությունը վատ է յուրացնում դրանում պարունակվող կաթնաշաքարը։ Այս մթերքի հաճախակի գործածությունը կարող է դառնալ առողջական լուրջ խնդիրների զարգացման պատճառ, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել։

Վնասակար կարող է լինել նաև տոմատի մածուկի հաճախակի գործածությունը, քանի որ դրա բարձր թթվայնությունը կարող է խանգարել հիմնային բալանսը, ինչն էլ հետագայում կհանգեցնի գաստրիտի կամ ստամոքսի խոցի զարգացման։ Սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ այս մթերքը նման բացասական է ազդեցություն ունենում միայն մեծ չափաբաժնով օգտագործելու դեպքում, ուստի չափավոր գործածությունն օրգանիզմին որևէ վնաս չի հասցնի։

Մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել նաև կարմիր մսով ուտեստների չարաշահումից, քանի որ կարմիր միսը և հատկապես տավարի միսը, պարունակում է չափազանց մեծ քանակությամբ սպիտակուցներ ու հագեցած ճարպեր, ինչը բացասաբար է անդրադառնում օրգանների ու համակարգերի աշխատանքի վրա։ Բացի այդ, նման ուտեստները չափազանց երկար են յուրացվում ինչը լուրջ ազդեցություն է ունենում մարդու ընդհանուր վիճակի վրա։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է հնարավորինս սահմանափակել կարմիր մսի գործածությունը։

Վերոնշյալ սննդամթերքի տեսակներից բացի մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել նաև չափազանց մեծ չափաբաժիններից, ինչպես նաև կծու պղպեղների, պանրի, կրեկերների ու տապակած հավի մսի հաճախակի գործածությունից։ Ավելին՝ ստամոքսի համար կործանարար կարող է լինել նաև սուրճի, ալկոհոլի կամ նարնջի հյութի հաճախակի գործածությունը, ուստի այս ըմպելիքները ևս հարկավոր է սահմանափակել։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը
10 սովորույթ, որոնք կօգնեն պահպանել ամուսնությունը
«Ազատությունն արժե, որ դրա համար պայքարեն». Ագաթա Քրիստիի լավագույն մտքերը
Քրիստինե Պեպելյանը` որդու հետ (Photo)
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)