Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ծխախոտից հրաժարվելը

Ծխախոտի գործածությունն ամենավնասակար սովորություններից մեկն է, որը խիստ բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա՝ բարձրացնելով առողջական մի շարք խնդիրների, այդ թվում նաև քաղցկեղի որոշ տեսակների զարգացման հավանականությունը, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները հորդորում են հնարավորինս շուտ ազատվել այս սովորությունից ու առհասարակ խուսափել ծխախոտի ծխի հետ շփումից։ Այս վնասակար սովորությունից հրաժարվելը թույլ կտա զգալիորեն բարելավել առողջական վիճակը, սակայն շատ քչերին է հայտնի, որ այն կարող է նաև բացասական ազդեցություն ունենալ։

Բժիշկ-ներզատաբան Ելենա Գուբկինայի խոսքով՝ այս տարածված սովորությունից հրաժարվելը կարող է դառնալ քաշի կտրուկ ավելացման պատճառ, ուստի հարկավոր է պատրաստ լինել նման կողմնակի բարդությանը։ Ինչպես նշում է մասնագետը, նիկոտինը բթացնում է քաղցի զգացումն ու դանդաղեցնում է մարսողությունը, ուստի զարմանալի չէ, որ ծխելը թողնելը դառնում է քաշի ավելացման պատճառ, սակայն նման ազդեցությունը բնավ պատճառ չէ այս վնասակար սովորությունից չհրաժարվելու համար։ Նման խնդիրներից խուսափելու համար պարզապես հարկավոր է կարգավորել սննդակարգն ու ուժային վարժություններ կատարել։

Բժիշկը խորհուրդ է տալիս ծխելը թողնելու հետ մեկտեղ խորհրդակցել նաև սննդաբանի հետ ու փորձել կամքի ուժ դրսևորել ավելորդ կիլոգրամների դեմ պայքարում։ Բացի այդ, հարկավոր է հնարավորինս շատ հեղուկ օգտագործել օրգանիզմի ջրազրկումը կանխելու համար։ Ավելին՝ բավարար քանակությամբ հեղուկ օգտագործելն օգնում է ավելի արագ կայունացնել վիճակը, ինչը ևս շատ կարևոր է։

Բժիշկ ու գիտնական Արկադի Վերտկինն, իր հերթին, նշել է մի քանի պարզ միջոց ծխելը թողնելուց հետո հնարավորինս արագ վերականգնվելու համար։ Ինչպես նշում է մասնագետը, այս ժամանակահատվածում շատ կարևոր է ֆիզիկական ակտիվությունը, ուստի հարկավոր է հնարավորինս շատ շարժվել։ Բացի այդ, թոքերի վերականգման գործընթացի արագացմանն են նպաստում նաև շնչառական վարժությունները, ուստի դրանք ևս չի կարելի թերագնահատել։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը
10 սովորույթ, որոնք կօգնեն պահպանել ամուսնությունը
«Ազատությունն արժե, որ դրա համար պայքարեն». Ագաթա Քրիստիի լավագույն մտքերը
Քրիստինե Պեպելյանը` որդու հետ (Photo)
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)