Կանանց գրավելու 7 մոռացված միջոց

zNews-ը ներկայացնում է կանանց գրավելու 7 մոռացված միջոց։

1. Անկեղծ եղեք

Չարժե ապավինել համառությանն ու ճնշումներին, դրանով միավորներ չեք վաստակի։ Անընդհատ կրկնելով, որ նա գեղեցիկ է, կամ էլ ամբողջ օրը նրան զանգահարելով, դուք նրա ուշադրությունը չեք գրավի։ Եթե դուք, հակառակը, ինքներդ անմատչելի թվաք կնոջը ու ձեւացնեք, թե չեք նկատում նրան, դարձյալ դժվար թե հաջողության հասնեք։ Թե մեկը, թե մյուսն ընդամենը անհասունության դրսեւորումներ են։ Դրա փոխարեն եղեք անկեղծ։ Եղեք այնպիսին, ինչպիսին կաք։ Մի պահեք ձեզ այնպես, ասես կինն ինչ-որ օբյեկտ է, որը դուք փորձում եք նվաճել։ Նրա հետ վարվեք, ինչպես կնոջ հետ, ում հարգանքին եք փորձում արժանանալ։

2. Ինքնավստահ եղեք

Վստահություն ձեր խոսքում, իսկ ավելի շատ՝ գործողություններում։ Նա կզգա այդ վստահությունը ձեր ձայնում, աչքերում, շարժումներում։ Դուք ձեր վստահությամբ նրան ասես կհայտնեք «Ես այն տղամարդն եմ, որը քեզ պետք է։ Ես մտադիր եմ հասնել նրան, որ դու իմը դառնաս»։ Նա անպայման կզգա դա, առանց բառերի։ Եթե ձեզ տանջեք անվստահությամբ ու խանդով, դուք ընդամենը կվանեք նրան։ Կզրկվեք առողջ հարաբերությունների բոլոր հնարավորություններից։ Դրա համար էլ բավական է մտածեք ուրիշ տղամարդկանց մասին։ Ինքնավստահ եղեք ու օգտվեք նրա սիրտը գրավելու ձեր հնարավորություններից

3. Անկանխատեսելի եղեք

Ինչքան մեծանում ենք, այդքան ավելի ծրագրված ու համակարգված է դառնում մեր կյանքը։ Մեր յուրաքանչյուր օրը ծրագրված է ու հիմնականում երբեք ժամանակը չի բավականացնում ամեն ինչին։ Մի քիչ շեղվեք ձեր գրաֆիկից, կարողացեք ինքնաբերական լինել։ Պետք չէ ծրագրել հանդիպումը՝ պարզապես զանգահարեք նրան ու առաջարկեք օրինակ սար բարձրանալ ու այնտեղ դիմավորել արշալույսը, կամ էլ քաղաքում զբոսնել գիշերը, նրան հրավիրեք թատրոն կամ համերգ։ Մեր շուրջը մի ամբողջ աշխարհ է, որը կարելի է բացահայտել միասին առանց ծրագրելու։ Կյանքի լավագույն պահերը հիմնականում ինքնաբուխ են, ու մենք երբեք դրանց մասին նախօրոք չգիտենք։ Իսկ ծրագրված ժամադրությունները մի քիչ ձանձրալի են, եղեք ավելի յուրօրինակ

4. Հարգանք դրսեւորեք

Տղամարդիկ երբեմն մոռանում են, որ կնոջ հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես ընկերոջ հետ։ Կինը այլ վերաբերմունքի է արժանի։ Կանոն առաջին՝ երբեք մի վիճեք նրա հետ, մի ասեք վիրավորական բառեր, դա զզվելի է։ Մի՞թե կցանկանայիք, որ հետագայում որեւէ մեկն այդպես խոսեր ձեր դստեր հետ։ Նրա առաջ բացեք դուռը, օգնեք նստել սեղանի շուրջ, աթոռը առաջ բերելով։ Բոլոր հարաբերությունները զուտ սեքսի վրա մի կառուցեք՝ ցույց տվեք, որ նա ձեզ համար կարեւոր է ինքնին, ու ոչ թե որպես սեքս- օբյեկտ։ Նրան կոգեւորի այն, որ իր հանդեպ հարգանք եք դրսեւորում, ու այդ ժամանակ նրա սեռական ցանկությունը ձեր հանդեպ ավելի կուժեղանա:

5. Հետաքրքրեք նրան

Թող կանայք ուղղեն ինձ, եթե սխալվում եմ ասելով, որ նրանց գրավում են կիրթ, խոսքին լավ տիրապետող տղամարդիկ։ Ինտելեկտը ամենահզոր զենքն է տղամարդկանց զինանոցում։ Ձգտեք ամեն օր որեւէ նոր բան ուսումնասիրել, մանավանդ այն բնագավառում, որը հետաքրքրում է կնոջը։ Ձեր զրույցները դարձրեք բովանդակալի։ Խոսեք նրա հետ այն ամենի մասին, ինչ ձեզ հետաքրքիր է։ Իհարկե՝ դուք կարող եք կնոջը գրավել ձեր արտաքինով կամ բանկային հաշվով, բայց նրա հոգուն տիրանալ դուք կկարողանաք միայն ձեր անձնային հատկանիշներով։

6. Համբերատար եղեք

Տղամարդու համբերությունը կանանց գրավում է։ Դուք ձեր համբերությամբ ասես նրան հասկացնում եք ՝ ես պատրաստ եմ սպասել, քանի որ դու դրան աժանի ես։ Կարեւոր է մնալ անկեղծ ու ազնիվ, նրա հանդեպ հարգանք դրսեւորել, գնահատել որպես կին։ Այդ դեպքում դուք հնարավոր է ստանաք երկար սպասված մրցանակը։ Իսկ եթե ոչ՝ ուրեմն այդպես էլ պետք է լիներ։ Նորմալ վերաբերվեք դրան, կյանքի յուրաքանչյուր պահը փորձառություն է, որից հրաժարվել պետք չէ:

7. Եղեք առնական

Աշխարհում բազմաթիվ տղամարդիկ կան, որոնք ապրում են առանց կրքի ու նպատակի։ Նրանք չեն ուզում խոցված լինել, դրա համար էլ վախենում են անկեղծանալ կնոջ հետ։ Նրանք նվաճում են կնոջ սիրտը, իսկ հետո լքում նրան, քանի որ վախենում են լքված լինել։ Իրականում նման վարքագիծը մեզ ոչ թե առնական է դարձնում, այլ թուլամորթ լուզեր։ Դրա համար էլ, եթե ուզում եք նվաճել կնոջը, եթե նա ձեզ համար կարևոր է, մի վախեցեք, ցույց տվեք, որ գնահատում եք նրան, հարգում, աջակցում։ Կարեւորը, որ ձեր կողքին նա իրեն առանձնահատուկ զգա։ Այդ դեպքում հավանական է, որ նա խենթի պես կսիրահարվի ձեզ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ
Տրամաբանական գլուխկոտրուկ. ո՞վ է գողացել ձմերուկը, կարո՞ղ եք գտնել գողին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
Թեստ. Հիշու՞մ եք 90-ականների երգիչ-երգչուհիներին
Կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինե Հովհաննիսյանի հարսանիքից (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
Թեստ․ Կկարողանա՞ք ճիշտ նշել օտարածին բառերի հայերեն տարբերակը
Քրեական աշխարհի ներկայացուցչի գերեզմանոցում տեղադրվել են նրա և իր Audi Q5 մեքենայի բրոնզե քանդակները (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այս նկարում տարօրինակ բան կա. 5 հոգուց միայն 1-ն է կարողանում գտնել այն
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Թեստ․ Հասկանում ե՞ք գյումրվա բարբառը, եկեք ստուգենք
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Ինչ ինտիմ խնդիրներ են ի հայտ գալիս կանանց մոտ և ինչպես պայքարել դրանց դեմ
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
Թեստ․ Եթե կարողանաք ճիշտ պատասխանել 10-ից 8 հարցին, ուրեմն հալալ է ձեզ