Գիշերային ժամերին արթնանո՞ւմ եք. կարդացեք սա

Ժամանակակից աշխարհում անքնությունը շատերին է անհանգստացնում: Գիշերային ժամերին արթնանալն ու այլևս քնել չկարողանալը լրջորեն ազդում են մարդու կյանքի որակի վրա: Որակյալ հանգիստը չափազանց կարևոր է թե ֆիզիկական, թե հոգեկան առողջության համար: Վատ քունը, հակառակը, առաջացնում է ապատիա, գրգռվածություն, հիշողության, կենտրոնանալու հետ կապված խնդիրներ, ալարկոտություն և այլն:

Ինչ անել, եթե գիշերն արթնացել եք և չեք կարողանում քնել

Այդ դեպքում հարկավոր է վեր կենալ անկողնուց, դուր գալ ննջասենյակից, թույլ լուսավորված սենյակում որևէ հանգիստ բանով զբաղվել 20-30 րոպե: Կարևոր է այնպիսի գործողություններ անել, որոնք չեն ազդում նյարդային համակարգի վրա: Ոչ մի դեպքում չի կարելի դիմել ալկոհոլային խմիչքի, սուրճի, ծխախոտի «օգնությանը»: Եթե ցանկանում եք որևէ բան անել հեռախոսով կամ պլանշետով, առավելագույնս իջեցրեք էկրանի լուսավորությունը:

Ինչպես ազատվել անքնությունից

Կարևոր է հաշվի առնել, որ անուշադրության մատելու դեպքում անքնությունը կարող է քրոնիկ դառնալ: Այս խորհուրդները կարող են օգնել հաղթահարել խնդիրրը:

Վիտամին B12 օգտագործեք

Անհրաժեշտ քանակով չհանգստանալու դեպքում օրգանիզմն ավելի շատ է B խմբի վիտամիններ ծախսում: Այս սննդարար նյութերի բացակայությունը ստիպում է թուլություն զգալ, տրամադրության անկում, առաջանում են ուշադրության կենտրոնացման խնդիրներ: Սննդակարգ ներառեք հետևյալ մթերքները.

  • ծովամթերք
  • լյարդ
  • պանիր
  • ձու:

Իմբիրով թեյ խմեք

Իմբիրի արմատը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի: Անքնության դեպքում օրգանիզմում բարձրանում է կորտիզոլ հորմոնի մակարդակը, ինչը ստիպում է մշտական սթրեսային վիճակում լինել: Արդյունքում՝ բարձրանում է զարկերակային ճնշումը, առաջանում անհանգստության զգացում, թուլանում իմունիտետը: Այս դեպքում կարող եք իմբիրով թեյ օգտագործել:

Բաղադրիչներ

  • ¼ թեյի գդալ մանրացրած իմբիր՝ 2 գրամ
  • 1 բաժակ ջուր՝ 250 մլ
  • 1 1 ճաշի գդալ մեղր՝ 20 գրամ
  • սև թեյ:

Խուսափեք ճարպերի և շաքարի օգտագործումից

Սննդակարգը, որում մեծ քանակով ածխաջրեր, ճարպեր և շաքար է ներառված, չի կարող առողջ համարվել: Դրանից ստացված էներգիան շատ արագ է ծախսվում: Հետևեք առողջ սննդակարգի կանոններին, որը պետք է ներառի բավարար քանակով սպիտակուցներ, բջջանյութ, բուսական յուղեր: Դրանք էներգիայով կապահովեն ավելի երկար ժամանակ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․