Ինչ խանգարումների պատճառ կարող է դառնալ օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտը

Մագնեզիումն ամենակարևոր տարրերից է օրգանիզմը ներսից քայքայող սթրեսի և նյարդային լարվածության դեմ պայքարի համար, մինչդեռ շատերն ուշադրություն չեն դարձնում օրգանիզմում այս տարրի մակարդակին, ինչը լուրջ խնդիրների է հանգեցնում։ Սննդաբար և ֆիթնես-մարզիչ Վլադիսլավ Պոպոլիտովը ներկայացրել է մագնեզիումի դեֆիցիտի հետևանքներն ու այս խնդրի մասին հուշող հիմնական ախտանշանները։

Մասնագետի խոսքով՝ այս տարրի պակասի մասին կարող են նախազգուշացնել այնպիսի ախտանշանները, ինչպիսին են հաճախակի գլխացավերը, անհանգստության զգացումը, անքնությունը, հոգնածությունն անգամ գիշերային քնից հետո, նյարդայնությունը և տրամադրության տատանումները։

Բացի այդ, կարող են նկատվել նաև ջղաձգումներ, սրտի զարկերի արագացում և քաղցր մթերք ուտելու անհագ ցանկություն։

«Ինչո՞ւ է մագնեզիումի դեֆիցիտ առաջանում։ Հնարավոր է՝ ձեր սննդակարգը բալանսավորված չէ, հաճախ եք նյարդայնանում ու սթրեսի ենթարկվում, կանոնավոր քնի պակաս եք ունենում։ Մեկ այլ պատճառ կարող են լինել ծանր մարզումները։ Երբեմն մագնեզիումի դեֆիցիտը զարգանում է հղիության ու կրծքով կերակրման ֆոնին», – նշել է մասնագետը։

Ժամանակակից մարդկանց կյանքը լի է սթրեսներով ու մշտական ֆորս-մաժորային իրավիճակներով, ինչի հետևանքով էլ այս տարրի դեֆիցիտի խնդրին բախվում է մոլորակի բնակչության 90 տոկոսը։

Մարդու օրգանիզմն ինքնուրույն ունակ չէ մագնեզիում սինթեզել, ուստի այս տարրի անհրաժեշտ մակարդակը հարկավոր է լրացնել արտաքին աղբյուրների միջոցով։ Մագնեզիումը կարելի է ստանալ դրանով հարուստ սննդից կամ ընդունել հավելումների տեսքով, որոնք հիանալի յուրացվում են օրգանիզմի կողմից։

Այս տարրի օրական պրոֆիլակտիկ չափաբաժինը համարվում է 300-500 մգ-ը։ Եթե մագնեզիումի մակարդակը չափազանց ցածր է և վերոնշյալ չափաբաժինը բավական չի լինի, ապա հարկավոր է դիմել բժշկին և հետազոտության արդյունքում միասին որոշել չափաբաժինը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը
10 սովորույթ, որոնք կօգնեն պահպանել ամուսնությունը
«Ազատությունն արժե, որ դրա համար պայքարեն». Ագաթա Քրիստիի լավագույն մտքերը
Քրիստինե Պեպելյանը` որդու հետ (Photo)
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)