Ինչ է ամենորեան (դաշտանի բացակայություն) և որոնք են դրա տեսակները, առաջացման պատճառներն ու հիմնական ախտանշանները

Ամենորեան դաշտանի բացակայությունն է, որը կարող է լինել ինչպես գինեկոլոգիական, նյարդաբանական ու էնդեկրին հիվանդությունների ախտանշան, այնպես էլ բնական վիճակ:

Այս հիվանդությունը կարելի է դիտարկել որպես բնական վիճակ հղիության ժամանակ, երեխային կրծքով կերակրելու ընթացքում, մինչ սեռահասուն դառնալը, ինչպես նաև դաշտանադադարից հետո:

Եթե ամենորեան պայմանավորված չէ նշված պատճառներով, ապա այն համարվում է պաթոլոգիա, ուստի հարկավոր է անպայման դիմել մասնագետին:

Տարբերվում է ամենորեայի երկու տեսակ.

  • առաջնային (մինչև 14 տարեկան աղջկա մոտ սեռական հասունացման նշանների ու դաշտանի բացակայություն կամ մինչև 16 տարեկան աղջկա մոտ սեռական հասունացման նշանների առկայություն, սակայն դաշտանի բացակայություն),
  • երկրորդային (արդեն իսկ կարգավորված դաշտանային ցիկլի դեպքում դաշտանի բացակայություն ավելի քան 6 ամիս):

Ամենորեայի առաջացման պատճառները

Առաջնային ամենորենան կարող է պայմանավորված լինել.

  • գենետիկական անոմալիաներով,
  • հիպոֆիզի, հիպոթալամուսի և գլխուղեղի աշխատանքի խանգարումներով (դաշտանային ցիկլը կարգավորող հիպոթալամահիպոֆիզային համակարգի աշխատանքի խանգարում)

սեռական օրգանների զարգացման անատոմիական խանգարումներով (արգանդի բացակայություն, հեշտոցի և արգանդի վզիկի անանցանելիություն, կուսաթաղանթի ատրեզիա և այլն): Սա հանգեցնում է «կեղծ ամենորեայի», որի դեպքում ձվարանները գործում են, դաշտանային ցիկլը կարգավորված է, սակայն կան խոչընդոտներ, ինչի հետևանքով դաշտանային արյունը չի արտահոսում:

Երկրորդային ամենորեայի առաջացման պատճառ կարող են լինել.

  • ֆիզիկական ծանր աշխատանքը,
  • սխալ սննդակարգը, մոնոդիետաները, քաշի կտրուկ կորուստը, անորեքսիան,
  • վահանաձև գեղձի հիվանդությունները (հիպոթիրեոզ, թիրեոտոքսիկոզ),
  • հիպոֆիզի ուռուցքները,
  •  ձվարանների հիվանդությունները (ուղեկցվում են ներզատական խանգարումներով),
  • հեշտոցի և արգանդի վզիկի անանցանելիությունը, կպումներն արգանդի խոռոչում (երկրորդային կեղծ ամենորեայի առաջացման պատճառներն են),
  • հոգեբանական խնդիրներն ու սթրեսը:

Ամենորեայի ախտանշանները

Այս հիվանդությունը դրսևորվում է դաշտանի բացակայությամբ, ինչի հետևանքով խանգարվում է վերարտադրողական ֆունկցիան և առաջանում է անպտղություն: Հենց անպտղությունն ու դաշտանի բացակայությունն էլ համարվում են հիվանդության հիմնական ու մշտական ախտանշանները, որոնք բնորոշ են ամենորեայի բոլոր տեսակներին: Մյուս ախտանշաններն ի հայտ են գալիս միայն որոշակի տեսակի դեպքում:

Օրինակ՝ անատոմիական խանգարումներով պայմանավորված կեղծ ամենորեայի դեպքում դաշտանային արյան կուտակման հետևանքով դաշտանի ենթադրյալ օրերին առաջանում են կծկումանման ցավեր որովայնի ստորին հատվածում: Միևնույն ժամանակ կարող են նկատվել գլխացավեր, սրտխառնոց և կրծքագեղձերի մեծացում:

Հիպոֆիզի ուռուցքով պայմանավորված ամենորեայի ժամանակ հիմնական ախտանշանը գալակտորեան է (կաթնագեղձերից կաթի ակամա արտադրություն): Այս դեպքում նյարդաբանական ախտանշանների շարքին են դասվում դյուրագրգիռությունը, գլխացավերը և հուզական անկայունությունը:

Գենետիկական անոմալիաներով պայմանավորված առաջնային ամենորեան դրսևորվում է սեռական օրգանների թերզարգացվածությունը: Նման դեպքերում աղջիկը լինում է բարձրահասակ, ունենում է երկար ձեռքեր ու ոտքեր և անհամաչափ կարճ իրան:

Էնդոկրին խանգարումներով պայմանավորված երկրորդային ամենորեայի դեպքում կարող են ի հայտ գալ դաշտանադադարին բնորոշ ախտանշաններ, իսկ պոլիկիստոզային ձվարանների համախտանիշի դեպքում հաճախ նկատվում է ճարպակալում, արյան մեջ ինսուլինի մակարդակի բարձրացում, ինչպես նաև դեմքի ու մարմնի մազակալում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․