Որոնք են ինտիմ հատվածների պապիլոմաների ախտանշաններն ու բուժման եղանակները

Ինտիմ հատվածներում առաջացած պապիլոմաները շատերին են ծանոթ:

Այս նորագոյացությունները կարող են բազում տհաճ զգացողություններ պատճառել:

Ընդ որում՝ վիճակագրական տվյալներով՝ մարդու պապիլոմավիրուսից տառապում է մոլորակի բնակչության գրեթե ¼ մասը:

Պապիլոմաները բարորակ ուռուցքներ են, որոնք ոչ միայն տհաճ են, այլև կարող են բազմաթիվ առողջական խնդիրներ առաջացնել:

Սա է պատճառը, որ նման ախտաբանությունը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել:

Պապիլոմաները կարող են առաջանալ.

  • սեռական օրգանների վրա
  • հետանցքի մոտ,
  • աճուկային հատվածում,
  • արգանդի վզիկի վրա,
  • հեշտոցում:

Հարկ է նշել, որ ինտիմ հատվածների պաիլոմաներն ունեն որոշ առանձնահատկություններ, որոնցով էլ տարբերվում են հասարակ մաշկային գոյացություններից.

  • Առաջին հերթին հարկ է նշել, որ այս հիվանդությունը սաստիկ վարակիչ է և հիվանդ զուգընկերոջից սեռական ակտի հետևանքով վարակվելու հավանականությունը գրեթե 100% է:
  • Բացի այդ, հենց ինտիմ հատվածների պապիլոմաներն են նպաստում չարորակ ուռուցքների առաջացմանը: Օրինակ՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ինտիմ հատվածների պապիլոմաները կարող են դառնալ արգանդի վզիկի քաղցկեղի պատճառ:

Սակայն սա չի նշանակում, որ կանայք ավելի հաճախ են տառապում այս հիվանդությունից, քանի որ վարակվել կարող են հավասարապես և՛ կանայք, և՛ տղամարդիկ:

Հայտնվելով սեռական օրգանների վրա՝ ախտածին բջիջները սկսում են ակտիվորեն բազմանալ ու աճել և որոշ ժամանակ անց վարակված մարդու մարմնի վրա ի հայտ է գալիս մակաճ, որը տեսանելի է նույնիսկ անզեն աչքով:

Ինտիմ հատվածներում պապիլոմաների առաջացման պատճառները

Ոչ ակտիվ վիճակում մարդու պապիլոմավիրուսը կարող է բավական երկար ժամանակ մնալ օրգանիզմում: Մարդը կարող է նույնիսկ գլխի չընկնել, որ վարակված է, սակայն երբ իմունային համակարգի աշխատանքը խանգարվի, այն կսկսի բազմանալ ու տարածվել:

Ցավոք՝ վիրուսը մնում է օրգանիզմում և թույլ իմունիտետի դեպքում ակտիվորեն սկսում է բազմանալ: Այն կարող է գտնվել նաև սպիտակեղենի և ներքնազգեստի մեջ: Առհասարակ՝ խոնավ միջավայրը շատ հարմար է հիվանդության հարուցիչի գոյատևման ու բազմացման համար:

Վիրուսը կարող է փոխանցվել նաև հիգիենայի պարագաների օգտագործման դեպքում (օրինակ՝ սրբիչի): Բացի այդ, մարդը կարող է վարակվել նաև շոգեբաղնիք կամ լողավազան հաճախելու դեպքում:

Հիվանդ մարդու հետ սեռական ակտի դեպքում վարակվելու հավանականությունը 100% է: Ընդ որում՝ ավելի շատ վտանգված են նախկինում այլ սեռավարակներից տառապած մարդիկ:

Բացի այդ, գոյություն ունեն նաև որոշ գործոններ, որոնք նպաստում են «քնած» պապիլոմավիրուսի ակտիվացմանը: Այդ գործոնների շարքին են դասվում.

  • սթրեսն ու գերլարվածությունը,
  • թույլ իմունային համակարգը,
  • հորմոնալ դիսբալանսը,
  • քիմիաթերապիան,
  • հորմոնալ և հակաբեղմնավորիչ միջոցների երկարատև ընդունումը:

Հիվանդության ախտանշանները

  • Տղամարդկանց մոտ մարդու պապիլոմավիրուսի դեպքում պապիլոմաներ են առաջանում առնանդամի գլխիկին, ամորձապարկի վրա, աճուկային հատվածում կամ մարմնի որևէ այլ հատվածում:
  • Կանանց դեպքում պապիլոմաները կարող են ի հայտ գալ սեռական շուրթերի հատվածում, ինչպես նաև ներքին սեռական օրգանների վրա, որոնք հայտնաբերվում են գինեկոլոգիական բուժզննման ժամանակ:
  • Բացի այդ, և՛ կանանց, և՛ տղամարդկանց դեպքում պապիլոմաներ կարող են առաջանալ հետանցքի մոտ: Այս նորագոյացությունները կոչվում են սրածայր կոնդիլոմաներ:

Նորագոյացությունները վնասվելու դեպքում կարող են արյունահոսել: Սեռական ակտից հետո կնոջ մոտ կարող են ի հայտ գալ ցավեր ու արյունահոսություն, ինչը կարող է վկայել հեշտոցում կամ արգանդի վզիկում բարորակ նորագոյացության զարգացման մասին: Եթե պապիլոմայի վնասվածքի դեպքում տեղի է ունենում նաև վարակում, ապա կարող է ի հայտ գալ տհաճ հոտ:

Պապիլոմաների բուժման ու հեռացման մեթոդները

Պապիլոմաների հայտնաբերման դեպքում որակավորված մասնագետը կնշանակի բուժում, որի ժամանակ վերականգնվում է իմունային համակարգի աշխատանքը և հեռացվում են պապիլոմավիրուսի դրսևորումները: Բուժումը պետք է նշանակի և վերահսկի այդ գործընթացքը միայն փորձառու մասնագետը, որը կանցկացնի համապատասխան բուժզննումը, կախտորոշի հիվանդությունն ու կնշանակի բուժումը:

Պապիլոմավիրուսը հաջողությամբ բուժելու համար հարկավոր է ոչ միայն ազատվել դրա արտաքին դրսևորումներից, այլև ազդել հիվանդության հիմնական պատճառի՝ վիրուսի վրա: Հիվանդին նշանակվում են հատուկ հակավիրուսային դեղամիջոցներ, որոնք ճնշում են մարդու պապիլոմավիրուսի բազմացումը:

Հաջորդ քայլը նորագոյացության հեռացումն է, որի համար գոյություն ունի մի քանի մեթոդ: Մեթոդի ընտրությունը կախված է ախտահարման լրջությունից և տարածվածությունից: Կիրառվում են հետևյալ մեթոդները.

  • Լազերային հեռացում. այս մեթոդով պապիլոմաները հեռացվում են մարմնի ցանկացած հատվածից: Ընդ որում՝ վիրահատությունց հետո սպիներ ու հետքեր չեն լինում, վերքը գրեթե չի արյունահոսում և հիվանդն ապաքինվում է մոտ 5 շաբաթում:
  • Կրիոթերապիա. պապիլոման այրվում է հեղուկ ազոտի միջոցով: Այս պրոցեդուրայից հետո կարող է փոքրիկ հետք մնալ: Հիվանդն ապաքինվում է 2 շաբաթում, սակայն այրվածքի տեղում կարող է կրկին պապիլոմա առաջանալ:
  • Ռադիոալիքային թերապիա. ախտահարված հյուսվածքները մշակվում են «Սուրգիտրոն» սարքով: Ապաքինումը տևում է 2-3 շաբաթ:
  • Էլեկտրակոագուլյացիա. նորագոյացության հեռացում էլեկտրական հոսանքի միջոցով:
  •  Վիրահատական միջամտություն. պրոցեդուրան անցկացվում է տեղային ցավազրկմամբ:

Մարդու պապիլոմավիրուսից խուսափելու համար խորհուրդ է տրվում ավելի զգոն լինել, խուսափել պատահական սեռական կապերից և ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենալ սեռական զուգընկերոջ ընտրությանը: Բացի այդ, հարկավոր է սեռական ակտի ժամանակ անպայման պահպանակ օգտագործել և ավելի ուշադիր լինել իմունային համակարգի հանդեպ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․