Կանայք, ուշադիր եղեք․ Արգանդի միոմայի հիմնական ախտանշանները

Միոման կամ մկանուռուցքը կանանց վերարտադրողական համակարգի ամենատարածված բարորակ ուռուցքն է, որը ձևավորվում է արգանդի մկանային շերտից (միոմետրիում): Այս մասին Газета.Ru-ի հետ զրույցում ասել է գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Ինգա Իբինաևան։

Բժշկի խոսքով՝ այս ախտորոշումով յուրաքանչյուր երրորդ կինը սովորաբար գանգատներ չի ունենում, իսկ ախտանշանների առկայության դեպքում էլ կլինիկական պատկերը տարբեր է լինում՝ կախված հանգույցների քանակից, տեղակայումից ու չափերից։

«Ընդհանուր ախտանշաններից կարելի է առանձնացնել դաշտանի բնույթի փոփոխությունը, որը դառնում է ավելի առատ, երկարատև, իսկ հաճախ՝ նաև ցավոտ։ Որոշ հիվանդներ գանգատվում են արյունահոսությունից, որը կապված չէ դաշտանի հետ»,- նշել է մասնագետը՝ նախազգուշացնեով, որ արյան զգալի կորուստը կարող է հանգեցնել անեմիայի՝ սակավարյունության զարգացման։

Ինչպես ընդգծել է բժիշկը, որոշ դեպքերում արգանդի միոման ուղեկցվում է արգանդին մոտ գտնվող օրգանների, այդ թվում՝ աղիների ու միզուղիների աշխատանքի խանգարումներով։

«Միոման կարող է հղիության հետ կապված դժվարություններ առաջացնել ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային անպտղությամբ հիվանդների մոտ»,- նշել է գինեկոլոգը՝ հավելելով, որ վտանգը հատկապես մեծ է այն դեպքում, երբ ուռուցքի տեղակայումն այնպիսին է, որ այն աճում է դեպի արգանդի խոռոչը՝ այդ կերպ խոչընդոտելով սաղմի իմպլանտացիային։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․