Որոնք են օրգանիզմում վիտամին E-ի դեֆիցիտի մասին վկայող 7 հիմնական ախտանշանները

Վիտամին E-ն մարդու սննդակարգի անբաժանելի մասն է կազմում:

Այն գործում է որպես հակաօքսիդանտ և հաճախ օգնում է պահպանել լիպիդների աշխատունակությունը: Այս օգտակար վիտամինը նաև օժտված է հակատարիքային ազդեցությամբ, ինչպես նաև օգնում է ամրապնդել իմունային համակարգը:

Այնուամենայնիվ՝ ներկայում ԳՄՕ-ով հարուստ ու քիմիկատներով մշակված մթերքից շատ դժվար է բավարար քնակությամբ վիտամին E ստանալ:

Սակայն գոյությունն ունեն ախտանշաններ, որոնք վկայում են օրգանիզմում այս վիտամինի դեֆիցիտի մասին:

Օրգանիզմում վիտամին E-ի դեֆիցիտի ախտանշանները.

1.      Երեխաների մոտ վիտամին E-ի դեֆիցիտի նախանշաններից մեկը մկանային թուլությունն է, որը տարիքի հետ վերածվում է մկանների, լյարդի, ոսկրածուծի և գլխուղեղի անոմալիայի: Սակայն սա կարող է լինել նաև մի շարք այլ հիվանդությունների ախտանշան, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել:

2.      Եվս մի ախտանշան է մազերի չորությունն ու մազաթափությունը: Վիտամին E-ն շատ կարևոր տարր է վարսերի համար, որն ապահովում է դրանց ամրությունը:

3.      Սեռական ցանկության թուլացումը նույնպես կարող է պայմանավորված լինել վիտամին E-ի պակասով: Այս դեպքում, սակայն, միայն մարդը կարող է գլխի ընկնել խնդիրների առկայության մասին:

4.      Կատարակտը՝ ոսպնյակի ամբողջական կամ մասնակի պղտորումը, նույնպես կարող է լինել վիտամին E-ի դեֆիցիտի նշան: Հիվանդությունն ախտահարում է երկու աչքը, սակայն որոշ դեպքերում մի աչքը կարող է ավելի շատ վնասվել: Գոյություն ունի կատարակտի երեք տեսակ, իսկ վիտամին E-ն ապահովում է բնական պաշտպանություն այդ բոլոր տեսակներից:

5.      Վիտամին E-ի դեֆիցիտի մյուս ախտանշանը ոտքերի ձղաձգումներն են, որոնք առաջանում են ֆիզիկական վարժությունների ժամանակ ձգվածության ու ծանրաբեռնվածության հետևանքով: Հանկարծակի երկարատև ցավոտ ջղաձգումները կարող են լինել վիտամին E-ի դեֆիցիցտի նշան կամ պայմանավորված լինել այս վիտամինի դեֆիցիտի հետ կապված որևէ հիվանդությամբ:

6.      Այս վիտամինի պակասը կարող է հանգեցնել նաև էրիթրոցիտների փխրունության: Արյան կարմիր գնդիկներն անչափ կարևոր են և օգնում են սնուցել օրգանիզը թթվածնով, իսկ փխրունության հետևանքով դրանք կարող են պայթել և առաջացնել լուրջ բարդություններ:

7.      Վիտամին E-ի դեֆիցիտի մասին կարող է վկայել նաև հյուսվածքների դանդաղ ապաքինումը, ինչի հետևանքով էլ կարող են առաջանալ այլ խնդիրներ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․