Որ ախտանշաններն են հուշում վահանագեղձի քաղցկեղի մասին

Վահանագեղձի քաղցկեղն ուռուցքի այն տեսակ է, որն ախտահարում է մարդու օրգանիզմի կարևորագույն օրգաններից մեկը՝ վահանաձև գեղձը։

Այս հիվանդությունը դրսևորվում է գեղձի բջիջների անոմալ աճով և անուշադրության մատնելու դեպքում կարող է շատ վտանգավոր լինել։

Վերջին տասնամյակների ընթացքում այս հիվանդության տարածվածության աստիճանը զգալի բարձրացել է, ինչի հետևանքով այն երեք անգամ հաճախ է ախտորոշվում, սակայն միևնույն ժամանակ հիվանդների ճնշող մեծամասնությունը շարունակում են կանայք լինել։

«Վահանագեղձի քաղցկեղը կարող է հայտնաբերվել ցանկացած սեռի ներկայացուցչի մոտ և ցանկացած տարիքում, սակայն միևնույն է այն առավել հաճախ ախտորոշվում է 40-50 տարեկան կանանց մոտ», – նշել է բ․գ․թ․, Johns Hopkins Medicine-ի քիթկոկորդականջաբանության ու գլխի և պարանոցի վիրաբուժության պրոֆեսոր Ռալֆ Տուֆանոն։

Մասնագետի խոսքով՝ քաղցկեղի այս տեսակով հիվանդների մեծ մասի մոտ ախտանշանները կարող են երկար ժամանակ բացակայել, ինչի պատճառով էլ այն հաճախ ախտորոշվում է այլ խնդրի պատճառով անցած բուժզննման ժամանակ։ Սակայն այնուամենայնիվ կան որոշակի ախտանշաններ, որոնց ուշադրություն դարձնելու դեպքում կարելի է ժամանակին հայտնաբերել խանգարումն ու միջոցներ ձեռնարկել դրանից ազատվելու համար։

Բժիշկը ներկայացրել է այն ախտանշանները, որոնց առկայության դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին։

Ձայնի փոփոխություն

Մասնագետի խոսքով՝ վահանագեղձի ագրեսիվ քաղցկեղի մասին հուշող ախտանշաններից մեկը կարող է լինել դրա լոկալ «ներխուժումը» հարակից հյուսվածքների, այդ թվում նաև ձայնալարերը կառավարող նյարդերի մեջ։ Սա է պատճառը, որ քաղցկեղի այս տեսակը կարող է դրսևորվել ձայնի փոփոխությամբ, օրինակ՝ խռպոտացմամբ։

Արյունոտ հազ

Այս հիվանդության մասին կարող է հուշել նաև արյունոտ հազը։ Ընդ որում՝ նման ախտանշան է ի հայտ գալիս այն ժամանակ, երբ չարորակ գործընթացն ախտահարում է շնչափողն ու կերակրափողը։

Կլման կամ շնչառության դժվարացում

Ինչպես նշում է մասնագետը, մեծացող ուռուցքը կարող է ճնշում գործադրել պարանոցի վրա, ինչի հետևանքով կարող է նկատվել կլման ակտի կամ շնչառության դժվարացում։

Փորլուծություն

Այս ախտանշանը բնորոշ է վահանագեղձի մեդուլյար քաղցկեղին, ինչը պայմանավորված է քաղցկեղի այս տեսակի կողմից արտազատվող սպիտակուցներով։ Մեդուլյար կարցինոմայի զարգացման դեպքում կարող է նկատվել հաճախացած դեֆեկացիա․ աղիների դատարկման անհրաժեշտություն կարող է նկատվել օրական ավելի քան 10 անգամ։

Հանգույցներ պարանոցի ստորին հատվածում

Պարանոցի հատվածում առաջացած պնդացումներն ու նորագոյացությունները ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել, քանի որ դրանք ևս կարող են պայմանավորված լինել վահանագեղձի քաղցկեղով։ Ընդ որում՝ դրանք որպես կանոն լինում են անցավ։

Ավշային հանգույցների մեծացում

Մեծացման հետ մեկտեղ վահանագեղձի ուռուցքը կարող է դառնալ նաև պարանոցի կողային հատվածներում գտնվող ավշային հանգույցների այտուցման պատճատ, ուստի նման ախտանշան նկատելու դեպքում հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)