6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով

Մի անտեսեք այս կասկածելի ազդանշանները, խոսեք ձեր ամուսնու հետ:

Ինչպե՞ս է պատահում, որ հարաբերությունների մեջ գտնվող տղամարդը հետաքրքրվում է այլ կանանցով: Հոգեբան և ամուսնության խորհրդատու Դեյվիդ Բենեթը նշում է, որ միանգամայն նորմալ է գրավիչ մարդկանց հանդեպ համակրանք զգալը: Կարևորը տարվածության աստիճանն է։

Ի դեպ, եթե նման համակրանք առաջանում է, դա չի նշանակում հարաբերությունների ավարտ։ Դրանում համոզված է գործնական հոգեբան Ջեյմսոն Մերսիերը։ Մասնագետը վստահ է, որ նման տագնապալի ազդանշանը հնարավորություն է կրկին ճանաչելու միմյանց, նոր բացահայտումներ անելու, հատկապես, եթե երկար ժամանակ հարաբերությունների մեջ եք։ Ցանկություններն ու կարիքները ժամանակի ընթացքում փոխվում են, բայց ինչպե՞ս այս մասին կիմանաք, եթե միասին չքննարկեք դրանք:

Գլխավորը՝ ժամանակին նկատելն է, որ զուգընկերն անտարբեր չէ ինչ-որ մեկի հանդեպ, որպեսզի այդ կապը շատ չխորանա։

Նա չափազանց հաճախ է նրա անունը հնչեցնում

Նա կարող է լինել ընդհանուր ընկեր կամ աշխատանքային գործընկեր: Եթե խոսակցության մեջ այդ անունը շատ հաճախ է հայտնվում, ապա դուք պետք է զգույշ լինեք:

Հոգեբանները կարծում են, որ այն մարդը, ով տարվում է իր շրջապատից ինչ-որ մեկով, չի կարող այդ մարդուն գլխից հանել և չխոսել նրա մասին:

Այլ կնոջ նկատմամբ թաքնված կրքի մեկ այլ արտահայտություն է նրա նկատմամբ մշտական քննադատությունը: Այնպես չի հագնվում, այնպես չի ապրում, իրեն անհրաժեշտ կերպով չի պահում՝ թվում է, թե զուգընկերը մտածում է միայն այդ անձնավորության մասին։ Քննադատությունը ձեզ թող չշփոթեցնի. ձեր սիրելին, հավանաբար, դրա հետևում համակրանք է թաքցնում:

Նա իրեն հեռու է պահում ու անտարբեր է դարձել

Ուրիշի հանդեպ ձգտումը հաճախ արտահայտվում է կողքին գտնվողի նկատմամբ սառնությամբ։
Զուգընկերը փորձում է ավելի քիչ ժամանակ անցկացնել ձեզ հետ: Եվ նույնիսկ, եթե դուք փակված եք նույն բնակարանում, նա գնալով ավելի քիչ թեմաներ է ունենում ձեզ հետ խոսելու։

Մեկ այլ տարբերակն այն է, երբ ամուսինը սկսում է կատարել ձեր բոլոր ցանկությունները և ձեզ շրջապատում է աննախադեպ հոգատարությամբ: Շոկոլադ, ծաղիկներ և նվերներ առանց պատճառի կամ առիթի․ սա թաքցնում է մեղքի զգացումը, որից զուգընկերը փորձում է ազատվել կաշառքի օգնությամբ:

Փոխվում են նրա սովորություններն ու վարքագիծը

Եթե նա հանկարծ դառնում է սոցցանցերի երկրպագու և ակտիվ օգտատեր, բայց միևնույն ժամանակ ուշադիր մաքրում է իր դիտումների պատմությունը և հետևում, որ իր գաջեթը պատահաբար չընկնի ձեր ձեռքը, ամենայն հավանականությամբ, զուգընկերը տարվել է մեկ այլ կնոջով:

Ձեր ամեն ինչը նյարդայնացնում է նրան

Զուգընկերոջ որոշ բնավորության գծեր կարող են նյարդայնացնել նաև երջանիկ հարաբերություններում, սա միանգամայն հասկանալի է: Այսուհանդերձ, եթե պարզ բաները սկսում են նյարդայնացնել նրան, օրինակ՝ ինչպես եք նստում, քայլում, ծիծաղում և ընդհանրապես շնչում, դա լավ բան չի հուշում։

Նա դադարել կիսվել իր զգացմունքներով

Եթե զուգընկերը հանկարծ դադարել է ձեզ հետ կիսվել զգացմունքներով և մտքերով աշխարհում ամեն ինչի մասին, ապա հարաբերություններում ինչ-որ բան ակնհայտորեն լավ չի ընթանում: Հոգեբան Իրինա Բիչլը կարծում է, որ տարվելով մեկ այլ կնոջով՝ տղամարդն իր ուշադրությունը տեղափոխում է նրա վրա։ Ձեր զուգընկերը շարունակում է կիսվել իր մտքերով ու զգացմունքներով, միայն թե նա այդ ամենը պատմում է ոչ ձեզ։

Այլևս հետաքրքրված չէ ձեզ հետ սիրով զբաղվել

Սիրելին կարող է շարունակել ձեզ հետ նույն անկողնում քնել ու տրվել ձեր շոյանքներին, բայց նա այլեւս նախկինի պես սեքսը նախաձեռնողի դերում հանդես չի գալիս։ Կամ, հեշտությամբ և նույնիսկ թեթևացած, համաձայնում է այսօր սիրով զբաղվելու ձեր մերժմանը: Նա ուրախությամբ է գլուխը թեքում դեպի պատը կամ վերադառնում իր հեռախոսին։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)