Ի՞նչ պետք չէ խնդրել ձեր տղամարդուց

Եթե չեք ուզում փչացնել ձեր հարաբերությունները՝ ուրեմն երբեք մի խնդրեք տղամարդուն այն, ինչը բերված է ստորև․

1. Երբեք ուշադրություն չդարձնել ուրիշ կանանց: Չի նշանակում, թե պետք է ամուսնուն թույլ տալ, որ աչքերը չռի այլ կանանց վրա և հաշտվել դրա հետ: Ուղղակի տղամարդիկ գենետիկորեն այնպես են ծրագրված, որ նկատում են թեկուզ մի փոքր գրավչություն ունեցող կանանց: Այդ պատճառով չարժե նրան արգելել, որ անի դա, որովհետև նա միևնույն է` ուշադրություն կդարձնի նրանց: Ուղղակի վստահեք նրան և իմացեք, որ դա նույնն է, ինչ երբ դուք եք նկատում գրավիչ տղամարդուն, բայց դա չի նշանակում, թե պատրաստվում եք դավաճանել նրա հետ:

2. Հրաժարվել որևէ անհատական կամ մասնագիտական հակումից: Որքան էլ դուք հասկանաք և մասնակից լինեք նրա հետաքրքրություններին, դուք պետք է աջակցեք նրա նպատակներին և ինչ-որ բանի հասնելու նրա ձգտմանը: Երբեմն դրա համար ժամանակ և փող է անհրաժեշտ, բայց եղեք նա, ով մշտապես նրան ասում է, որ ինքը չի կարողանա անել դա կամ որ չպետք է անի: Եղեք նրա գործընկերը, սիրուհին և ընկերը: Նրան խրախուսեք անելու այն, ինչ ուզում է, և նրան հասկացրեք, որ միշտ կողքին կլինեք:

3. Փոխվել կամ ուրիշ լինել: Երբ դուք ուշադրությունը սևեռում եք նրա թերությունների վրա, ջանացեք վերհիշել, թե ինչու եք սիրել նրան: Համբերատար և սիրող եղեք, հիշեք, որ դուք ևս ձեր մինուսներն ունեք:

4. Այնպիսի հետաքրքրություններ ունենալ, ինչպիսին ձերն են: Դա անիրատեսական է և անարդարացի: Դուք ընդհանուր ինչ-որ բան ունեք, բայց տարբերություններ էլ ունեք, և դա պահպանում է հետաքրքրությունը հարաբերություններում:

5. Որ ընկերուհու պես լսի ձեզ: Ձեր տղամարդն ուզում է լսել ձեր և ձեր խնդիրների մասին, բայց կան որոշակի թեմաներ, որոնցից գլուխ հանելուն նա չի կարող ձեզ այնքան լավ օգնել, որքան ձեր ընկերուհին, քույրը կամ մայրը: Գնահատեք նրա ջանքերը և ձեզ հասկանալու ցանկությունը, բայց անիրատեսական ակնկալիքներ մի ունեցեք, թե տղամարդը ձեզ կհասկանա և կօգնի, ինչպես մեկ այլ կին:

6. Չշփվել ընկերների հետ: Հարաբերությունների առաջին տարում դուք ուղղակի ուզում եք անընդհատ միասին լինել, իսկ հետո գուցե ուզում եք, որ նա ավելի շատ տանը լինի երեխաների հետ, որպեսզի մինչև ուշ գիշեր դրսում չլինի: Բայց յուրաքանչյուրը պետք է հարաբերություններից դուրս իր կյանքն ունենա: Եթե դուք հանուն ամուսնու չեք շփվում ձեր ընկերուհիների հետ, դա ձեր խնդիրն է, ոչ թե նրա: Առողջ հարաբերություններում ամեն ինչ այլ կերպ պետք է լինի:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․