13 փաստ Ավստրալիայի մասին, որոնք քչերին են հայտնի

Ավստրալիան աշխարհի ամենափոքր մայրցամաքն է, սակայն այն միաժամանակ աշխարհի 6-րդ ամենամեծ երկիրն է։

Բրիտանացիները միայն 18-րդ դարի սկզբում են գաղութացրել Ավստրալիան, իսկ մայրցամաքի բնիկ բնակչությունը ավելի քան 40 000 տարի է՝ բնակվում է այստեղ։

Այսքան երկար պատմություն ունեցող երկիրը պարզապես չի կարող անհետաքրքիր լինել։

Փորձենք ավելին իմանալ այս զարմանալի երկրի մասին։

1. Մեծ Արգելախութը կորալյան կղզիների ու խութերի ամենամեծ խումբն է։ Այն իր սեփական փոստարկղն ունի, որից այցելուները կարող են բացիկներ ուղարկել։

2. 1828-1902 թթ. Ավստրալիայում արգելված էր օրը ցերեկով լողալ ծովափում։ Այս օրենքն առաջին անգամ խախտվեց Մենլին անունով ոմն տղամարդու կողմից։ Կարգազանցին ձերբակալեցին, սակայն նրան մեղադրանք չառաջադրեցին, ինչը մյուսներին համարձակություն տվեց, որպեսզի իրենք էլ հետևեին Մենլինի օրինակին։

3. Սիդնեյի օպերային թատրոնի նախագիծը պատկանում է ճարտարապետ Յորն Ուտզոնին։ 1957 թ.-ին ճարտարապետական նախագծերի մրցույթ էր անցկացվել, որին 233 տարբեր նախագիծ էր ներկայացվել։ Յորնի նախագիծը հաղթող ճանաչվեց այդ մրցույթում։

4. Իր չափերի և անապատային խիստ կլիմայի պատճառով Ավստրալիան իններորդ տեղն է զբաղեցնում ամենանոսր բնակչությամբ երկրների շարքում։

5. Ավստրալիայում ավելի քան 10 000 ծովափ կա։ Եթե անգամ 27 տարի շարունակ ամեն օր մի նոր ծովափ այցելեք, այդ ժամանակահատվածը, միևնույնն է, չի բավականացնի Ավստրալիայի բոլոր ծովափերն այցելելու համար։

6. Ավստրալիան երեք անգամ ավելի մեծ է Գրենլանդիայից, որը համարվում է աշխարհի ամենամեծ կղզին։ Այնուամենայնիվ, Ավստրալիան ներառված չէ կղզիների ցանկում, քանի որ հայտնի է, որ այն առանձին մայրցամաք է։

7. Ուղտերի ամենամեծ պոպուլյացիան հենց Ավստրալիայում է։ Աստրալիայի տարածքում ավելի քան 750 000 ուղտ կա։ Այդ ուղտերը ժամանակ առ ժամանակ մուտք են գործում տեղի բնակիչների ֆերմաները։

8. Հունաստանից հետո հույների ամենամեծաթիվ բնակչությունը Ավստրալիայում է։ 2001 թ.-ին Մելբուրնում 151 785 ավստրալահույն կար։

9. Քվինսլենդից մինչև Հարավային Ավստրալիա ձգվում է Դինգոների ցանկապատը։ 5613 կիլոմետրանոց այս ցանկապատն աշխարհի ամենաերկար ցանկապատն է։ Ինչպես կարելի է կռահել անվանումից, այն կառուցվել է, որպեսզի դինգո շները չկարողանան արոտավայր անցնել։ AUfacts10 14 фактов об Австралии, с которыми вы, вероятней всего, не были знакомы

10. Ավստրալիայում պնդում են, որ հայտնի ուգիները հենց այստեղ են ստեղծվել։ Այս պնդման հետ համաձայն չեն Նոր Զելանդիայի բնակիչները։ Ասում են, որ այս հարմարավետ կոշիկները Ավստրալիայի գյուղական համայնքներում կրել են դեռևս 1920-ականներից ի վեր։ Այնինչ Ավստրալիայում հայտնի «UGG» բրենդն իրականում ամերիկյան կազմակերպության է պատկանում։

11. Ավստրալիայի զինանշանի վրա կենգուրու ու էմու է պատկերված։ Հենց այս կենդանիներն են ընտրվել զինանշանը զարդարելու համար, քանի որ տարածված կարծիքի համաձայն՝ այս երկու կենդանիներից ոչ մեկը չի կարող հետ շարժվել։ Սա խորհրդանշում է, որ երկիրը պետք է բացառապես առաջ շարժվի։

12. Ավստրալիայի ազգային թանկարժեք քարը ծիածանաքարն է՝ հայտնի նաև իբրև օպալ։

13. Ավստրալիայում մարդկանց թիվը կազմում է գրեթե 25 միլիոն, իսկ կենգուրուներինը ավելի քան 57 միլիոն։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․