Չեն քնում 3 ամիս և մեկ օրում 8 տոննա սնունդ են ընդունում. հետաքրքրաշարժ փաստեր կետերի մասին

Ամբողջությամբ բեռնված և լիցքավորված Բոինգ-747 ինքնաթիռը, որն ամենածանրներից մեկն է համարվում աշխարհում, կշռում է 160 տոննա:

Պատկերացնելով դրա չափսերը՝ հնարավոր չէ միաժամանակ պատկերացնել, որ որևէ կաթնասուն կարող է դրանից ավելի մեծ լինել:

Այո՛, այդպիսի կենդանի գոյություն ունի. կապույտ կետի գրանցված ամենամեծ քաշը եղել է 173 տոննա:

Հասուն կետի միջին քաշը հասնում է 150 տոննայի, իսկ միայն սիրտը կարող է կշռել մինչև 450 կգ: Միակ բանը, որն այնքան էլ ծանր չէ, կետի ուղեղն է, որի քաշը հասնում է ընդամենը 7 կգ-ի:

Սակայն, միաժամանակ, կետերը համարվում են մոլորակի ամենախելացի կենդանիներից:

Հղի կետերը ձագին կրում են 12 ամիս: Նորածին կետը կշռում է 3 տոննա, ինչը հավասար է հասուն գետաձիու քաշին: Նորածնի մարմնի երկարությունը հասնում է 7 մետրի, մինչդեռ մոր երկարությունը՝ 30-32 մետրի:

Ծննդյան պահից կետերն ունենում են լավ ախորժակ և օրական խմում են 500 լ մոր կաթից: Հասուն կետը կարող է առանց սննդի ապրել մինչև 8 ամիս: Սակայն «քաղցից» հետո նա կարող է միանգամից ընդունել ամեն օր մինչև 3 տոննա սնունդ:

15-16 տարեկանում կետերն իրենց արդեն հասուն են զգում, սկսում են մորից առանձին ապրել: Հասուն առանձնյակները միայնակ են գոյատևում, հազվադեպ՝ զույգերով: Զույգը կարող է բաղկացած լինել մորից ու ձագից, կամ էգից ու որձից: Տեղաշարժվելիս զույգերը գտնվում են իրարից մի քանի կմ հեռավորության վրա:

Կետերը կարող են առանց քնի դիմանալ մինչև 3 ամիս: Քնում են ջրի մակերևույթին, իսկ ընթացքում դանդաղորեն ներքև են իջնում: Քնի ընթացքում կենդանին պարբերաբար աշխատեցում է պոչը և կրկին վերև բարձրանում:

«Հաղորդակցման համակարգը» կետերի մոտ գործում է մինչև 1,600 կմ հեռավորության վրա: Սակայն վերջերս ձայնային աղտոտվածության պատճառով այդ հեռավորությունը կրճատվել է 10 անգամ: Շարժման ընթացքում կետերը գրանցում են մինև 50 կմ/ժ արագություն:

Մեր ժամանակներում ապրող ամենատարեց կետն արդեն նշել է ծննդյան 110-ամյակը: Հսկաների կյանքի միջին տևողությունը կազմում է 80-90 տարի: 1864 թվականից մինչ օրս կետերի թվաքանակը կրճատվել է՝ 250 հազար առանձնյակից հարցնելով 25 հազարի:

1966 թվականից սկսած արգելվում է զբաղվել կետերի որսով: Սակայն օրինախախտները, միևնույն է, շարունակում են սպանել այս գեղեցիկ կենդանիներին: Վտանգ են ներկայացնում նաև նավերը, որոնց հետ կետերի բախումը կարող է ողբերգական հետևանքներ առաջացնել:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․