Ո՞ր հիվանդությունների դեպքում չի կարելի ձու ուտել

Հավկիթները համարվում են օգտակար մթերք՝ սպիտակուցների եւ օգտակար միկրոտարրերի բարձր պարունակությամբ։ Բայց որոշ հիվանդությունների դեպքում ձու ուտելը ցանկալի չէ, հավաստիացնում է սննդաբան Ելենա Սոլոմատինան։

«Գոյություն ունի անհատական անմարսողություն, մարդկանց մոտ բավական հաճախ ալերգիա է լինում։ Ձու չի կարելի օգտագործել նաեւ նրանց, ովքեր խիստ բարձր խոլեստերին ունեն։ Մի կողմից՝ ձվի մեջ կա լեցիտինով կոմպենսացված խոլեստերին։ Առողջ մարդու վրա ձուն որեւէ բացասական ազդեցություն չի գործում, քանի որ լեցիտինը թույլ չի տալիս, որ այն նստվածք տա անոթների պատերին, բայց հիվանդ մարդը ձվի դեղնուցն արդեն խիստ զգույշ պետք է օգտագործի»,- ասել է սննդաբանը։

Մասնագետի խոսքով՝ անոթները ախտահարված են նաեւ դիաբետով պացիենտների մոտ, ուստի նրանց նույնպես արժե սահմանափակել ձվի օգտագործումը։

Ձուն կարող է վնասակար լինել նաեւ նրանց համար, ովքեր տառապում են ենթաստամոքսային գեղձի բորբոքմամբ եւ թթվային ռեֆլյուքսով. ձվի օգտագործումը կարող է առաջացնել այս հիվանդությունների սրացում։

Ձվի դեղնուցը ունի լեղամուղ ազդեցություն, ուստի չարժե չարաշահել այն լեղաքարային հիվանդության ժամանակ։

Ինչ վերաբերում է թթվային ռեֆլյուքսին, ապա ձուն խստորեն հակացուցված չէ, պարզապես կարեւոր է չուտել այն ընթրիքին (ոչ ուշ, քան քնից 3 ժամ առաջ), քանի որ հորիզոնական դիրքում կերակրափող թթվի արտազատման ռիսկը մեծանում է։

Սննդաբանի խոսքով՝ մինչեւ մեկ տարեկան երեխաներին չի կարելի ձու տալ, իսկ մեկ տարեկանից հետո կարելի է տալ դեղնուցի մեկ քառորդը։

Քանի որ սպիտակուցն ու դեղնուցը տարբեր սննդային արժեք եւ սննդակազմ ունեն, սննդաբանները հաճախ խորհուրդ են տալիս հետեւյալ հարաբերակցությունը՝ 1 դեղնուց եւ 3 սպիտակուց։ Այսպիսի ձվածեղը չի վնասի եւ լավ կկշտացնի։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․