Ինչպես էր ապրում Նելսոն Մանդելան․ Մեծ հումանիստի կյանքի կանոնները

Նելսոն Մանդելան եղել է Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահը, մեծ հոմանիստ, ով պայքարել է մարդու իրավունքների համար, ինչպես նաև Նոբելյան մրցանակակիր։

zNews-ը ներկայացնում է Մանդելայի մտքերը մարդու, կյանքի, սիրո մասին։

Սրանք սոսկ մտքեր չեն, այլ սովորեցնում են ճիշտ ապրել, սիրել ու լինել ազատ՝ չոտնահարելով մյուսների իրավունքներն ու ազատությունը։

– Իմ քաղաքում սկզբից գնում եք բանտ, հետո նոր դառնում եք նախագահ:

– Ես վերջնականապես յուրացրեցի, որ քաջությունը վախի բացակայությունը չէ, այլ դրանք հաղթահարելն է: Քաջ մարդը նա չէ, ով չունի վախեր, այլ նա է, ով դրանց դեմ պայքարում է:

– Շատ բաներ մինչ կատարելը թվում են անիրական:

– Աֆրիկյան երաժշտության յուրահատուկ գեղեցկության գաղտնիքն այն է, որ այն հնչում է ուրախ, նույնիսկ եթե տխուր բաների մասին է պատմում: Դու կարող ես լինել աղքատ, ապրել թղթից տնակում, կորցնել աշխատանքը, բայց երաժշտությունը թույլ չի տա, որ հուսահատվես:

– Դժվար չէ փոփոխել միջավայրը. դժվար է փոփոխել սեփական անձը:

– Ես շնորհակալ եմ, որ 27 տարի եղել եմ բանտում, այնտեղ ես կարողանում էի կենտրոնանալ, ինչը ես չեմ արել ազատվելուց ի վեր:

– Ազատությունը չի կարող լինել մասնակի:

– Բանտում ես սիրում էի աշխատել աղբի հետ: Այնտեղ հնարավոր էր գտնել թերթի հատվածներ: Մենք թերթերի իրավունք չունեինք, այդ իսկ պատճառով ես վերցնում էի այդ հատվածները, մաքրում էի և թաքուն կարդում: Երևի թե երբեք այդքան շատ չեմ գնահատել մամուլը, ինչքան այդ տարիներին:

– Դժվարությունները ջախջախում են մարդկանց մի մասին, իսկ մյուսներին ուժ են տալիս:

– Մարդիկ չեն ծնվում ատելությամբ այլ մարդկանց հանդեպ, քանի որ նրանք այլ մաշկի գույն, կրոն կամ ազգություն ունեն: Մարդիկ սովորում են ատել, որի համար հարկավոր է սկզբից սովորել սիրել: Սիրելը շատ ավելի մոտ է մարդկային սրտին:

– Մենք պետք է օգտագործենք ժամանակը իմաստուն և հասկանանք, որ ճիշտ գործ կարելի է միշտ սկսել:

– Եթե խոսում ես մարդու հետ այն լեզվով, որը նա հասկանում է, դու խոսում ես նրա գլխի հետ, իսկ եթե խոսում ես իր մայրենի լեզվով, դու խոսում ես նրա սրտի հետ:

– Երբևէ չընկնելը մեծ արժանիք է, սակայն ընկնելուց հետո վեր կենալը ավելի մեծ արժանիք է:

– Երեկ ինձ անվանում էին ահաբեկիչ, իսկ երբ դուրս եկա բանտից, շատ մարդիկ, նույնիսկ իմ թշնամիներն ընդունեցին ինձ: Սա ասում եմ նրանց համար, ովքեր մտածում են, որ նրանք, ովքեր պայքարում են իրենց հայրենիքի համար, ահաբեկիչ են: Ես կասեմ այսպես՝ ահաբեկիչ են անվանում՝ կախված, թե որ կողմն է հաղթում:

– Նույնիսկ անուշադիր մարդու համար է պարզ, որ ԱՄՆ-ն վտանգ է ներկայացնում ամբողջ աշխարհի համար:

– Սրտաբացությունը և պարզ միտքը հպարտալի համադրություն են ստեղծում: Իսկ եթե դրանց ավելացնենք սուր լեզուն, ապա կստացվի շատ խառը համադրություն:

– Ես չեմ կարող մոռանալ, բայց կարող եմ ներել:

– Ես սիրում եմ բուժստուգումները: Հիմնականում բժիշկներն ինձ ասում են` «Պարոն Մանդելա, դուք այս շաբաթ չեք մահանա!»

– Կարծում եմ՝ դուք հարգում եք այն ցավը, որ ես եմ ապրել, այդ պատճառով ես կավարտեմ իմ խոսքը»:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․