Աշխարհի 10 ամենաարագավազ կենդանիները և նրանց ապշեցուցիչ ցուցանիշները (Photo)

Մենք տեսնում ենք հազարավոր կենդանիներ մեր շուրջը:

Նրանք բոլորը յուրօրինակ են իրենց տեսակով:

Նրանցից ոմանք վտանգավոր են, մյուսները` խաղաղասեր:

Ստորև ներկայացված են աշխարհի 10 ամենաարագավազ կաթնասունները:

№ 10. Առյուծ

Ֆիքսված մաքսիմալ արագությունը – 80 կմ /ժ

Էգերն արուներից ավելի արագաշարժ են և կարող են իրենց արագությունը կարճ հեռավորությունների դեպքում (մինչև 90 մետր) զարգացնել մինչև 57կմ/ժ, իսկ 20 մետր հեռավորության դեպքում՝ 80 կմ/ժ: Առյուծները շատ ակտիվ են և արագ են արձագանքում, քանի որ դրանից է կախված նրանց գոյությունը:

№ 9. Նապաստակ-ռուսակ

Ֆիքսված մաքսիմալ արագությունը – 80 կմ / ժ

Սպրինտի ժամանակ միջին արագությունը 57կմ/ժ է, իսկ մաքսիմալ արագությունը կարճ հեռավորությունների վրա` 80կմ/ժ: Քանի որ նրանց փրկության միակ գրավականը վազքի արագությունն է, նապաստակները բնությունից շատ արագ և ճարպիկ են: Այս արագությամբ այս ու այն կողմ վազելով նրանք հեշտությամբ կարող են շփոթեցնել նաև հետապնդողներին:

№ 8. Զեբր

Ֆիքսված մաքսիմալ արագությունը – 80 կմ / ժ

Ցավոք սրտի, զեբրերը չունեն պաշտպանական գունավորում, այդ պատճառով տեղում կանգնելը հարձակման ժամանակ նրանց չի փրկի: Այնպես որ, արագությունը փրկության միակ միջոցն է: Ինչպես մեկ զեբրի, այնպես էլ ամբողջ երամակի արագությունը կարող է կազմել 57-80 կմ/ժ:

№ 7. Ձի

Ֆիքսված մաքսիմալ արագությունը – 87 կմ / ժ

Այս կենդանին կարողանում է սպրինտի ժամանակ արագություն զարգացնել մինչև 61 կմ/ժ, կարճ տարածություններում մաքսիմալ արագությունը 87 կմ/ժ է՝ սահմանված ռեկորդ 2008թ.-ին:

№ 6. Բարակ (շան տեսակ)

Ֆիքսված մաքսիմալ արագությունը – 89 կմ / ժ

Սա ամենաարագավազ շունն է: Միջինում արագությունը սպրինտի ժամանակ հասնում է 63 կմ/ժ, շատ կարճ հեռավորություններում՝ 89կմ/ժ: Սա ամենաարագավազ շան ցեղատեսակն է: Համեմատության համար նշենք, որ մյուս ցեղատեսակների արագությունը 30-50 կմ/ժ է:

№ 5. Գնու այծքաղ

Ֆիքսված մաքսիմալ արագությունը – 90 կմ / ժ

Գնու այծքաղն ավելի արագաշարժ է քան առյուծը, հովազը և զեբրը: 40 կմ/ժ նրա միջին արագությունն է սպրինտի ժամանակ, իսկ մաքսիմալը՝ 90կմ/ժ` կարճ հեռավորության վրա:

№ 4. Թոմսոնի վիթ

Ֆիքսված մաքսիմալ արագությունը – 94,1 կմ / ժ

Միջին արագությունը 87կմ/ժ է: Հովազը միայնակ կարող է միայն հինգից մեկ անգամը հաջողացնել բռնել վիթին: Գիտնականների փորձարկումների համաձայն` արուները հասնում են 68կմ/ժ արագության 600 մետր հեռավորության վրա և 94.2կմ/ժ-ի` 100 մետր հեռավորության վրա:

№ 3. Վիթ

Ֆիքսված մաքսիմալ արագությունը – 114 կմ / ժ

Վիթի կամ Հարավային Աֆրիկայի այծքաղի ցուցանիշները իսկապես տպավորիչ են: Միջին արդյունքը 800մ հեռավորության վրա կազմում է 105կմ/ժ: Արագություն է զարգացնում մինչև 88կմ/ժ, իսկ 150մ վրա՝ 114կմ/ժ: Տոկունությունը նույնպես վիթի առավելություններից է: Նա կարող է դիմանալ 48կմ/ժ:

№ 2. Կեռեղջյուր

Ֆիքսված մաքսիմալ արագությունը – 115 կմ / ժ

Նրա արագությունն է 1000 մետր հեռավորության վրա 105կմ/ժ և 115կմ/ժ՝ 200 մետրի վրա: Կեռեղջյուրը կարող է հաղթահարել 2 մետր բարձրությամբ և 6 մետր երկարությամբ արգելապատնեշները: Բայց հիմնականում նախընտրում է շրջանցել դրանք, այլ ոչ թե թռչել դրանց վրայով:

№ 1. Վագրակատու

Ֆիքսված մաքսիմալ արագությունը – 121 կմ / ժ

Աշխարհի ամենաարագավազ կենդանին սահմանում է բոլոր հնարավոր և անհնար ռեկորդները: Վագրակատուն այնքան էլ տոկուն չէ (մոտ 4 մղոն), բայց նրա մաքսիմալ արագությունը կազմում է 95կմ/ժ 400 մետր հեռավորության վրա, իսկ 100 մետրի վրա՝ 120կմ/ժ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․