Դաստիարակության 7 սխալներ, որոնք երեխաներին թույլ չեն տալիս հասնել հաջողությունների

Հոգեբանական բեսթսելերների հեղինակ, փորձագետ Թիմ Էլմորն իր  հետազոտությունների արդյունքում պարզել է ծնողների տիպիկ սխալները, որոնք երեխաների մեջ նախապես ծրագրավորում են անվստահություն  և սահմանափակում կարիերայում ու անձնական կյանքում հաջողակ դառնալու նրանց հնարավորությունները:

zNews.am կայքը խորհուրդ է տալիս բոլոր ներկա և ապագա ծնողներին՝ ծանոթանալ Էլմորի հոդվածին, որպեսզի թույլ չտաք այդ բացթողումները:

1. Երեխաներին թույլ չենք տալիս ռիսկի դիմել:

Մենք ապրում ենք ամեն քայլափոխի վտանգներով լի ժամանակակից աշխարհում: «Ապահովությունն ամեն ինչից կարևոր է» լոզունգն ուժեղացնում է մեր վախը, թե կկորցնենք մեր երեխաներին, դրա համար մենք նրանց պարուրում ենք համընդհանուր հոգատարությամբ: Եվրոպացի հոգեբանները հայտնաբերել են, որ եթե երեխաները չեն խաղում փողոցում, եթե նրանք երբևէ չեն ընկել կամ վնասել ծունկը, ապա մեծ տարիքում  հաճախ տառապում են ֆոբիաներով: Երեխան պետք է մի քանի անգամ ընկնի, որ հասկանա`  դա նորմալ է: Դեռահասները պետք է վիճեն և ապրեն առաջին սիրո ջերմությունը, որպեսզի ձեռք բերեն էմոցիոնալ աշխարհայացք, առանց որի անհնար է երկարատև հարաբերություններ ունենալ:

Երեխաների կյանքից բացառելով ռիսկը` մեծերը նրանց մեջ սերմանում  են գոռոզություն, ամբարտավանություն և ցածր ինքնագնահատական ապագայում:

2. Մենք շատ արագ ենք  օգնության հասնում:

Երիտասարդների այսօրվա սերունդը չի զարգացրել որոշակի հմտություններ, որոնք, ասենք,  30 տարի առաջ  բնորոշ էին երեխաներին: Երբ  շատ արագ օգնության ենք հասնում  և երեխային պարուրում ենք «հոգատարությամբ», զրկում ենք նրան դժվար իրավիճակից ինքնուրույն դուրս գալու  անհրաժեշտությունից: Վաղ թե ուշ երեխաները սովորում են, որ ինչ-որ մեկը միշտ իրենց զգուշացնի. «Եթե սխալվեմ կամ նպատակակետին չհասնեմ, ապա մեծահասակները  կուղղեն և կվերացնեն հետևանքները»: Չնայած նրան, որ իրականում մեծերի հարաբերությունների աշխարհը կառուցված է լրիվ այլ կերպ:

Ձեր երեխաները մեծ տարիքում  անընդունակ լինելու վտանգի տակ են:

3. Մենք շատ հեշտ հիանում ենք նրանցով:

Ինքնագնահատականը բարձրացնելու շարժումը սկսվեց  դեռևս փոքրիկ «բումերների» սերնդից, իսկ 1980-ականներին այն իր արմատները գցեց դպրոցում: «Ցանկացած մասնակից ստանում է մի գավաթ» կանոնը թույլ է տալիս երեխային մտածել, թե ինքը յուրահատուկ է: Բայց ժամանակակից հոգեբանների հետազոտությունները ցույց են տալիս, որ խթանման այդ մեթոդն ունի անկանխատեսելի հետևանքներ:

Որոշ ժամանակ անց երեխան նկատում է, որ միայն ծնողներն են իրեն «հիանալի» համարում, իսկ մյուսները` ոչ: Այդ ժամանակ երեխան սկսում է կասկածել իր ծնողների օբյեկտիվության հարցում: Նրան հաճելի են գովեստի խոսքերը, բայց հասկանում է, որ դա ոչ մի կապ չունի իրականության հետ:

Ժամանակի ընթացքում երեխան սովորում է խաբել. չափազանցում և  սուտ է  խոսում, որպեսզի խուսափի անհարմար իրականությունից, որովհետև նա ուղղակի ընդունակ  չէ դժվարությունների հանդիպել:

4. Եթե ձեր հարաբերությունները կառուցված են միայն նյութական խթանների վրա, ապա երեխաները չեն զգա ո՛չ ներքին մոտիվացիա, ո՛չ սեր:

Ձեր երեխան չպետք է ամեն րոպե ձեզ սիրի: Նա դեռ շատ անհաջողություններ պետք է հաղթահարի այս կյանքում, որին կարող է խանգարել  երես առած լինելը: Դրա համար երեխաներին ասեք՝ «ո՛չ» և «ո՛չ հիմա», որպեսզի նրանք սովորեն պայքարել իրենց երազանքների և պահանջների համար: Եթե ընտանիքում մի քանի երեխա կա, ապա սովորաբար ծնողներն անարդար են համարում  երեխաներից միայն մեկին պարգևատրելը և մյուսին ձեռնունայն թողնելը:  Բայց բոլորին ու միշտ պարգևատրելն իրատեսական չէ:  Այդպիսի գործողություններով մենք բաց ենք թողնում հնարավորությունը` երեխաներին ցույց տալու, որ հաջողությունը կախված է մեր սեփական ջանքերից ու բարի գործերից:

Լավ մտածեք, մինչև երեխաներին խրախուսելը` առևտրի կենտրոններ այցելություններով: Եթե ձեր հարաբերությունները կառուցված են միայն նյութական խթանների վրա, ապա երեխաները չեն զգա ո՛չ ներքին մոտիվացիա, ո՛չ անկասկած սեր:

5. Մենք չենք կիսվում մեր անցյալի սխալներով:

Կգա ժամանակ, երբ առողջ դեռահասն անպայման կցանկանա «տարածել  թևերը» և կփորձի ինքնուրույն հարթել իր ճանապարհը: Մեծահասակը պետք է նրան թույլ տա դա անել: Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է օգնենք երեխաներին՝ կողմնորոշվել անծանոթ իրերի կամ իրադարձությունների հարցում:  Կիսվեք երեխաների հետ այն սխալներով, որոնք թույլ եք տվել, երբ նրանց տարիքին էիք, բայց խուսափեք ծխախոտի, ալկոհոլի և թմրանյութերի մասին ավելորդ բարոյախոսությունից:

Երեխաները պետք է պատրաստ լինեն անհաջողությունների հանդիպելուն և կարողանան պատասխան տալ իրենց որոշումների հետևանքների համար:

Պատմեք նրանց, թե ինչ եք զգացել, երբ բախվել եք նման իրավիճակների, ինչով եք առաջնորդվել ձեր արարքներում, ինչ դասեր եք քաղել:

6. Մենք շփոթում են ինտելեկտն ու տաղանդը հասունության հետ:

Ինտելեկտը հաճախ օգտագործվում է՝ որպես երեխայի հասունության միջոց, արդյունքում` ծնողները ենթադրում են, թե խելացի երեխան պատրաստ է իրական կյանքին: Բայց դա այդպես չէ: Որոշ պրոֆեսիոնալ մարզիկներ և Հոլիվուդի երիտասարդ աստղերը, օրինակ, մեծ տաղանդ ունեն, բայց մեկ է, ընկնում են հանրային սկանդալների մեջ: Մի համարեք, թե ձեր երեխան տաղանդավոր է ամեն ինչում: Գոյություն չունի կախարդական «պատասխանատվության տարիք» կամ ուղեցույց այն մասին, թե երբ է պետք երեխաներին  տալ ինչ-որ կոնկրետ ազատություններ:

Բայց կա հրաշալի կանոն. հետևել այդ տարիքի մյուս երեխաներին: Եթե կարծում եք, որ ձեր երեխայի հասակակիցներն ավելի ինքնուրույն են, ապա հնարավոր է՝ ինքներդ եք խոչընդոտում, որ նա անկախանա:

7. Ինքներս չենք անում այն, ինչ սովորեցնում ենք երեխաներին:

Որպես ծնող՝ մենք պարտավոր ենք նախագծել այն կյանքը, որը ցանկանում ենք մեր երեխաների համար:  Հիմա հենց մենք ենք մեր ընտանիքի լիդերները, հետևաբար՝  պետք է հավատարիմ մնալ ճշմարտությանը` շրջապատի հետ հարաբերություններում: Հետևեք ձեր քայլերին, նույնիսկ ամենաաննշաններին, որովհետև ձեզ հետևում են ձեր երեխաները:

Եթե դուք չեք գնում նշված կանոնների հետքերով, ապա երեխաները կմտածեն, որ դա անթույլատրելի է նաև իրենց համար: Ցույց տվեք երեխաներին, թե ինչ է նշանակում՝  լիարժեք և հաճույքով օգնել ուրիշներին: Մարդկանց և վայրերն ավելի լավը դարձրեք, քան դրանք ձեզանից առաջ էին, և ձեր երեխաները կանեն նույնը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ
Տրամաբանական գլուխկոտրուկ. ո՞վ է գողացել ձմերուկը, կարո՞ղ եք գտնել գողին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
Կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինե Հովհաննիսյանի հարսանիքից (Video)
Թեստ․ Կկարողանա՞ք ճիշտ նշել օտարածին բառերի հայերեն տարբերակը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Ուշադրությունը ստուգող զվարճալի թեստ․ Կռահեք, թե ով է երեխայի հայրը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Այս նկարում տարօրինակ բան կա. 5 հոգուց միայն 1-ն է կարողանում գտնել այն
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները