Իմաստուն ԱՌԱԿ․ Մի օր մի կին գալիս է Աստծու մոտ․․․

… Մի օր մի կին գալիս է Աստծու մոտ: Նրա մեջքը կորացել էր մեծ պարկի ծանրությունից:

– Դու հոգնե՞լ ես, կին, – անհանգստանում է Տերը, – իջեցրու ուսերիցդ բեռը և նստիր, հանգստացիր:

– Շնորհակալ եմ, ես երկար չեմ մնա, – հրաժարվում է կինը: – Ուղղակի խնդրեմ, և անմիջապես վերադառնամ: Եվ հետո եթե հանկարծ այս ընթացքում ինչ-որ բան պատահած լինի՝ ես ինձ երբեք չեմ ների:

– Ի՞նչը դու պատրաստ չես ներել քեզ:

– Եթե ինչ-որ բան պատահի երեխայիս հետ: Ի դեպ՝ ես հենց դրա համար էլ եկել եմ, որ խնդրեմ. Տե՛ր, փրկիր և պահպանիր նրան:

– Ես հենց միայն դա էլ անում եմ, – լրջացած ասում է Տերը: – Մի՞թե ես քեզ պատճառ եմ տվել կասկածելու իմ հոգատարությանը:

– Ոչ, բայց … այս կյանքում այնքան վտանգներ կան, վատ ազդեցություն, կտրուկ շրջադարձեր: Եվ նրա տարիքն է այդպիսին. Նա ուզում է ամեն ինչ փորձել, ամեն տեղ մտնել, ինչ-որ կերպ ինքնահաստատվել: Ես շատ եմ վախենում, որ նա կշեղվի ճանապարհից, ինքն իրեն կվնասի և ցավ կզգա:

– Դե, հաջորդ անգամ նա ավելի զգույշ կլինի, քանի որ նա իր մաշկի վրա կզգա, թե դա ինչ ցավ է, – պատասխանում է Տերը: – Սա շատ լավ փորձ է: Ինչո՞ւ չես ուզում թույլ տալ, որ նա սովորի:

– Որովհետև ուզում եմ նրան ազատել ցավից, բացականչում է մայրը: – Տեսնո՞ւմ ես. Ես միշտ ինձ հետ տանում եմ ծղոտով լի պարկ, որպեսզի ծղոտը փռեմ այնտեղ, որտեղ կարող է նա ընկնել:

– Եվ հիմա դու ուզում ես, որ ես բոլոր կողմերից ծղոտո՞վ ծածկեմ նրան: Լավ, նայի՛ր:

Եվ Աստված անմիջապես ստեղծում է ծղոտի մի ամբողջ կույտ և այն գցում աշխարհ: Նա ծղոտե օղակի մեջ է առնում այդ կնոջ որդուն՝ նրան արգելափակելով բոլոր վտանգներից, բոլոր գայթակղություններից ու փորձություններից և միևնույն ժամանակ կյանքից: Կինը տեսնում է, որ որդին փորձում է ծղոտի միջով անցնել, բայց ապարդյուն: Որդին փորձում է կոտրել ծղոտի օղակը, բայց ընկնում հուսահատության, ապա ցասման մեջ: Իսկ վերջում նա հանում է լուցկին և կրակի տալիս ծղոտը: Կրակը բռնկվում է և ամբողջ պատկերը բառացիորեն պատվում է ծխով:

– Որդի՜ս, – ճչում է կինը: – Որդի՜ս, ես գալիս եմ օգնության:

– Ցանկանու՞մ ես ավելի շատ ծղոտ նետել կրակի մեջ, – հարցնում է Աստված:

– Հիշի՛ր. Որքան ավելի շատ են ծղոտ փռում ծնողները, այնքան ավելի ուժեղ կլինի ցանկացած գնով դրա միջով անցնելու ցանկությունը: Եթե ​​դա չի հաջողվում, մարդն ընդհանրապես կարող է այրել կյանքը:

Ի վերջո, նա չգիտի, թե որն է ցավը, և որն է ընտրության ազատությունը … Դու կարծում ես, որ սա ծղոտով լի պարկ է, բայց իրականում սա խնդիրներով լի պարկ է: Այն պարունակում է բոլոր սարսափները, որ զգում ես, բոլոր զգուշավորությունները, որ ապրում են քո մեջ, բոլոր վախերը, որով լցված ես: Այն ամենը, ինչի մասին դու մտածում և անհանգստանում ես, ուժ է ստանում և աճում է, քանի որ դրանով էներգիա ես հաղորդում այդ ամենին: Հենց այդ պատճառով էլ քո բեռն այդքան ծանր է, և քո մեջքդ էլ այդքան հոգնած …

– Այսինքն ես չպե՞տք է հոգ տանեմ իմ որդու մասին: Եվ դո՞ւ ես ինձ սա ասում, Տե՛ր:

– Հոգ տար – որքան ուզում ես: Բայց դու չպետք է անհանգստանաս: Ի վերջո, ես էլ եմ մտածում նրա մասին: Թույլ տուր անել իմ գործը: Պարզապես մի խանգարիր ինձ: Բայց սա, ինչպես հասկանում եմ, հավատքի հարց է …

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)