Զորավար Անդրանիկի հրեղեն ձին իրականությո՞ւն, թե՞ լեգենդ

Փաոքի ու պատվի հասած շատ հերոսներ իրենք են փառաբանել իրենց հավատարիմ ու անբաժան ձիերին: Իրենց հաղթանակների գրավականը հանլով նաև նրանց, որոնք իրենց մեջքերի վրա տարել են այնպիսի գիգանտների ինչպիսիք էին Մակեդոնացին ու Հաննիբալը, Նապոլեոնն ու Սուվորովը, Վարդան Մամիկոնյանն ու Անդրանիկ Օզանյանը:

Ականատեսները պատմում են, որ վճոական պահին զորավարը մի պահ առանձնանում էր, շոյում իր սիրելի ձիու՝ Ասլանի բաշն ու նրա թամբին նստելով՝ սուրը մերկացրած գնդակից էլ արագ սլանում էր դեպի թշնամու դիրքերը: Արտակարգ էին Անդրանիկի այդ խիզախությունները: Գնդակները չորս կողմից վզվզում էին, բայց երբ իրեն զգուշացնում էին, նա պատասխանում էր. «Թուրքի գնդակը մեզ չի վնասել, ան կույր է…», -սրանք մեծ զորավարի բառերն էին, որոնք նա հաճախ էր օգտագործում:

Ոչ թե արշավում, այլ թոչում էր նա՝ Ասլանի բաշը գրկած: Հրեղեն ձին կարծես զգում էր գնդակների տարափի ուղղությունը, այնպես էր իր մեջքի վրա տանում տիրոջը, որ գնդակները կորում էին նրա հմայքից ու արհամարհանքից: Ասլանը լավ մարզված էր: Տեսնում ու զգում էր այն տարածքը, որի վրայով նա սլանում էր: Նրա համար դարուփոս չկար, քար ու ժայո չկար:

էլ հոգնել չկար, ահ ու վախ չկար: Մի զգացմունք կար՝ ազգ ու հայրենիք, որ սերն էր նրա ու արդարությունը, որ ուժն էր բազկի, իսկ նրա Ասլան ձին իր մայր հողից հանված պղնձի ու կապարի խաոնուրդից էր ձուլված, դրա համար էլ թշնամու գնդակները, նրան դիպչելով՝ զրնգոցով ցած էին թափվում: Այսպես անխոցելի էր Ասլանը, ինչպես անխոցելի ու անաոիկ էր նրա հեծյալը՝ քաջն Անդրանիկը:

Մեծ զորավարի մասին ականատեսները գրել են, որ երբ նա ճակատամարտից հետո իջել է իր Ասլանի թամբից, թափ է տվել զինվորական շինելը, որի վրայից զրնգոցով գետնին են թափվել արճճի կտորտանքները: Պատմում են նաև, որ երբ Ասլանը տեսնում էր իր տիրոջը, սկսում էր խրխնջալ ու ոտքերը գետնին խփելով՝ պար գալ և այնքան ժամանակ, մինչև որ մեծ զորավարը մոտենում և ջերմագին շոյում էր իր Ասլանի արծաթի պես փայլատակող բաշը: Ասլանի աչքերը փայլատակում էին, նա վրնջացնում էր ու շրթունքները մոտեցնելով տիրոջ բաճկոնին՝ փնչացնում էր, կարծես փարվել էր ուզում նրա ոտքերին: Այնուհետև գլուխը հպարտ վեր էր բարձրացնում, նայում չորս կողմը, և թվում էր թե նա իր պաշտելի էակին ներկայացնում էր շրջապատին՝ սիրահարված համրի նման, և կարծես թե ասում էր՝ տեսեք, թե ով է իմ տերը:

Աոաջին անգամ մեծ զորավարը հյուրընկալվել է Ասլանի նախկին տիրոջ մոտ, որ դեո թամբ չէր դրել Ասլանի վրա, Ասլանը իր երամակից անջատվել է, վազքով եկել կանգնել է մեծ զորավարի կողքին ու վրնջացնելով, փնչացնելով սկսել է խաղալ ոտքերի վրա: Այնպիսի տպավորություն է եղել, որ կարծես նա վաղուց էր սպասում քաջին: Բոլորը ապշած այդ տեսարանն էին նայում: Ասլանի տերը, որ չափազանց մեծ հարգանք էր տածում մեծ զորավարի հանդեպ, ուրախացած գլուխ է տալիս ու ձեռքերը կրծքին դնելով, որպես ջերմ հարգանքի նշան, խնդրում զորավարին, որ չմերժի իր աոաջարկը ընդունի ընծա՝ Ասլանին: Զորավարը մեծ երախտագիտությամբ ու հաճույքով է ընդունում նրա աոաջարկը և հենց այդտեղ էլ աոանց վարժեցնելու կարգադրում է թամբել Ասլանին:

Սովորաբար խամ նժույգը երբեք միանգամից և մեկ օրում չի ընդունում սամբն ու սանձը, սակայն այս անգամ զարմանալիորեն Ասլանը հեզությամբ է ընդունում երկուսին էլ: Բոլորը քար կտրած սպասում էին, թե երբ է հեծնելու արդյոք քաջ Անդրանիկը իր նոր նժույգին:

Մեծ զորավարը դյուցազնին հատուկ կեցվածքով ու քայլվածքով մոտենում է Ասլանին և ոտքը ասպանդակին դնելով՝ բազմում է թամբին: Խրխնջում է Ասլանը, թռչկոտում և հանկարծ ծառս է լինում՝ կանգնելով հետևի ոտքերի լրա, ու երբ դյուցազնը իր հզոր բազուկով բոնում է սանձն ու իրեն քաշելով շոյում է նժույգի պարանոցը, Ասլանը հանդարտվում է ու տեղում սկսում է դոփել գետնին. կարծես թե ասում էր՝ թույլ տուր՝ թոչեմ դեպի Սասնա սարերն ու քեզ մեջքիս աոած՝ երկինք բարձրանամ: Սակայն հարգի չէր, որ փաշան ա առանց երախտիքի խոսք ասելու հեռանա: Շատ թեթև ցատկով իջավ նա թամբից և երախտիքի մի քանի խոսք ասելուց հետո, նժույգի սանձը հանձնեց իր ձիապանին, իսկ ինքը նստեց իր նախկին ձիու վրա և այդպես էլ բաժանվեցին Ասլանի տիրոջից: Այդ օրվանից էլ մինչև իր կյանքի վերջը նրանք դարձան անբաժան ընկերներ և բազմաթիվ ճակատամարտերի մասնակցեցին:

Քանի՜-քանի անգամներ իմաստուն կենդանին հրաշքներով փրկվել է շրջափակման օղակներից՝ իր հետ տանելով իր քաջ հեծյալին: Նա շատ զգայուն և զգույշ էր: Ամեն մի վտանգ կանխազգում էր: Երկուսն էլ իրար լավ էին հասկանում: Նա այնպես էր լսում ու ենթարկվում հայ դյուցազնին, որ շրջապատում զարմանում էին: Ասլանը երբեք թույլ չէր տալիս չնչին անգամ զայրացնելու իր տիրոջը:
1919 թվականին մեծ զորավարը հեռանում է Հայաստանից, իր հետ տանելով նաեւ Ասլանին: Պանդխտության մեջ էլ 1927 թվականին Զորավարը մահանում է:

10000-ից ավել հայրենակիցներ աշխարհի տարբեր անկյուններից եկել էին հրաժեշտ տալու մեծ զորավարին: Հուղարկավորությանը մասնակցներից առաջ տանում էին դյուցազնի աճյունը, առջևից գլխիկոր, հանդարտ գնում էր Ասլանը՝ իր վրա տանելով դյուցազնի զենքերը: Անդառնալի թախիծ կար նրա աչքերում: Քայլում էր աշխարհից բեզարած ու խռոված: Կյանքում առաջին անգամ էր նա այդ շքեղ զենքերի տակ անշուք ու անտեր:

Ականատեսները պատմում են, որ նրա աչքերից անընդհատ արցունքի կաթիլներ էին հոսում ու գլխիկոր քայլելով՝ անընդհատ գլուխն էր աջ ու ձախ տանում, կարծես թե ինքն իրեն հարց էր տալիս՝ ախպե՛ր, էսպես ո՞նց կլինի էս օրվա համա՞ր էր, որ պայքարեցինք: Պատմում են նաև, որ իր տիրոջ մահից հետո Ասլանը հրաժարվել է ուտել, ու մեկ օր էլ, երբ թղթակիցներ են եկել նկարահանելու լեգենդար զորավարի առասպելական ձին և խնդրել են ձիապանին, որ նրան տանի ծովափի ժայռի վրա, Ասլանը հեզաբարո ենթարկվել է ձիապանին և շարժվել դեպի ծովը, ու երբ հասել են ծովափնյա ժայռին, նա մի պահ աշխուժանալով նույն Ասլանը, որ տարիներ շարունակ մագլցում էր Սասնա սարերն ի վեր: Արագ բարձրացել է, կանգնել քարափի գլխին, վերջին անգամ նայել դեպի գերեզմանները, որտեղ իր դյուցազնական տիրոջ աճյունն էր թաղված և ծառս լինելով՝ քարափից նետվել էր ծովը, իսկ ծովի ալիքները իր տիրոջ բազուկների պես հզոր էին, գրկել էին նրան ու տարել հավերժ…

Մեր պապերը և նրանց ապուպապերը մի շատ մեծ խորհուրդ են ունեցել, որ ձիուն և զենքը ոչ մեկին չվստահել:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը
10 սովորույթ, որոնք կօգնեն պահպանել ամուսնությունը
«Ազատությունն արժե, որ դրա համար պայքարեն». Ագաթա Քրիստիի լավագույն մտքերը
Քրիստինե Պեպելյանը` որդու հետ (Photo)
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)