12 կենդանի, որոնք ողջ կյանքում հավատարիմ են մնում իրենց զույգին

Այս հոդվածում ներկայացված են 12 կենդանի, որոնք ողջ կյանքի ընթացքում հավատարիմ են մնում իրենց զույգին:

Այս ցուցակն ընթերցելով՝ Դուք կհամոզվեք, որ հավատարմության տեսանկյունից առաջատարը թռչուններն են:

 12  Մարգագետնային դաշտամկներ  

Մարգագետնային դաշտամկները ամենահավատարիմ կենդանիների թվին են դասվում: Արուներն են ընտրում իրենց զույգին և ողջ կյանքի ընթացքում հավատարիմ մնում նրանց: Եթե էգը մահանում է, արուն նոր զույգ չի որոնում, այլ միայնակ անցկացնում է մնացած ողջ կյանքը: Մարգագետնային դաշտամկները հանդիպում են Հյուսիսային Ամերիկայի կենտրոնում: Դրանք հազվադեպ են հայտնվում մարդկանց տեսադաշտում, քանի որ բնակվում են ստորգետնյա վայրերում: Դրանք համարվում են գիշերային կենդանիներ, քանի որ ակտիվանում են հենց գիշերային ժամերին: Մարգագետնային դաշտամկները մշտապես հոգ են տանում միմյանց մասին և միասին խնամում իրենց ձագերին: Մի խոսքով, մարդիկ նրանցից սովորելու շատ բան ունեն:

 11  Ամերիկյան սև անգղեր  

Սև անգղերի երկու տեսակ կա՝ ամերիկյան և եվրոպական: Ամերիկյան սև անգղերը հանդիպում են մի շարք վայրերում՝ սկսած Ամերիկայի հարավից մինչև Չիլի և Ուրուգվայ: Երբ էգն ընտրում է իր արու զույգին, նրանք անբաժան են լինում մնացած ողջ կյանքի ընթացքում: Ամերիկյան սև անգղերը մի ուշագրավ առանձնահատկություն ունեն. եթե հանկարծ պարզ է դառնում, որ որևէ արու անգղ դավաճանել է իր զույգին, մյուս արու անգղերը հարձակվում են դավաճան անգղի վրա:

 10  Սովորական տատրակներ  

Սովորական տատրակները տարածված են ողջ Եվրոպայով: Դրանք հանդիպում են նաև Հյուսիսային Ամերիկայում ու Ռուսաստանում: Սովորական տատրակները դարձել են հավերժական սիրո խորհրդանիշը: Այս թռչունների մասին հիշատակվում է Աստվածաշնչում, Վիլյամ Շեքսպիրի ստեղծագործություններում և այլուր: Նրանք սիրո խորհրդանիշ են դարձել այն պատճառով, որ ողջ կյանքի ընթացքում հավատարիմ են մնում իրենց զույգին: Սովորական տատրակն այն թռչուններից է, որ անգամ զույգի մահից հետո է հավատարիմ մնում նրան:

 9  Տերմիտներ

Թագուհի տերմիտները կարող են օրը մինչև 2000 ձու դնել: Նրանք մեծամասամբ զուգավորվում են միայն մի որձի հետ: Մինչդեռ մրջյունների շրջանում թագուհին է ընտրում որձին, իսկ վերջինս էլ սատկում է զուգավորումից անմիջապես հետո: Տերմիտների գաղութը կարող է բաղկացած լինել թագուհուց, թագավորից և նրանց բազմաթիվ ձագերից: Այսպես կոչված թագավորական ընտանիքի մասը չկազմող տերմիտները բաժանվում են աշխատավորների ու զինվորների, իսկ ձագերը հատուկ խնամք են ստանում:

Հետաքրքիր փաստ տերմիտների մասին

Հետազոտություններից մեկի արդյունքներից պարզվել է, որ ռոք երաժշտությունը արտասովոր ազդեցություն է գործում տերմիտների վրա: Երբ տերմիտների բնակավայրում լսվել են ռոք երաժշտության ելևէջները, նրանք սկսել են արտառոց կերպով ու չափից ավելի շատ սնվել և հանդգնել են անգամ թագուհի տերմիտի հետ չկիսվել իրենց կերով:

 8  Ալբատրոսներ  

Ալբատրոսները հայտնի են իբրև երկարակյաց թռչուններ: Մարդկությանը հայտնի ամենաերկարակյաց ալբատրոսը ապրել է 61 տարի: Թերևս հենց այդ պատճառով էլ նրանք շատ ավելի դանդաղ են զուգավորվում: Արու ալբատրոսները երիտասարդ հասակում տարիներ են ծախսում զուգավորման դժվարագույն պարերը յուրացնելու համար: Միայն դրանից հետո է նրանց հաջողվում գրավել էգերի ուշադրությունն ու զույգ կազմել նրանց հետ: Ալբատրոսները կարող են մեծ հեռավորություն կտրել թռչելով, սակայն, որքան էլ որ հեռու սլանան, նրանք միշտ վերադառնում են իրենց զույգի մոտ, երբ վրա է հասնում խաչասերման ու բազմացման շրջանը:

 7  Գայլեր

Կան գայլերի բազմաթիվ տեսակներ, այդ թվում՝ գորշ գայլերը, որոնք ողջ կյանքում հավատարիմ են մնում իրենց զույգին: Ի տարբերություն այս ցուցակի մի քանի այլ կենդանիների՝ գայլերը իրենց համար նոր զույգ են գտնում, եթե իրենց առաջին զույգն իրենցից շուտ է մեռնում:

 6  Կարապներ

Կարապները բոլոր մյուս կենդանիներից ավելի հաճախ են ասոցացվում սիրո հետ: Երբ զույգ կարապները դեմ-դիմաց են կանգնում, նրանք իրենց երկար պարանոցներով սրտաձև պատկեր են ստեղծում: Նրանք ևս աչքի են ընկնում իրենց անսասան հավատարմությամբ և անգամ սիրելիի մահից հետո չեն դավաճանում նրան: Այնուամենայնիվ, հազվադեպ գրանցվում են դեպքեր, երբ կարապներն «ամուսնալուծվում» են: Սա պատահում է հիմնականում այն ժամանակ, երբ կարապները չեն կարողանում համատեղ ուժերով բույն դնել:

 4  Կուղբեր 

Կուղբերը զուգավորվում են երեք տարեկանում և ողջ կյանքում հավատարիմ մնում իրենց զույգին: Կուղբերի գաղութը կազմված է արու ու էգ կուղբերից և նրանց ձագերից: Կուղբերն աչքի են ընկնում չափազանց ընդգծված սեփականատիրական նկրտումներով: Կուղբերը իրենց տարածքի սահմանները «գծում» են ցեխի միջոցով: Նրանց ձագերը ծնվում են բաց աչքերով: Երկու ամիս շարունակ թե՛ մայրը, թե՛ հայրը խնամում են իրենց ձագերին: Դրանից հետո ձագերն անկախություն են ստանում, թեպետ մինչև 2 տարեկան շարունակում են բնակվել գաղութում: Դրանից հետո նրանք հեռանում են՝ իրենց սեփական գաղութը հիմնելու:

 3  Սպիտակագլուխ ծովարծիվներ

Սպիտակագլուխ ծովարծիվը Ամերիկայի ազգային խորհրդանիշն է: Սպիտակագլուխ ծովարծիվները սեռական հասունության հասնում են մոտավորապես 4 տարեկանում: Հենց այդ ժամանակ էլ արու ծովարծիվը փորձում է ամեն կերպ նվաճել իր հավանած էգի սիրտը: Արուներն էգերի առջև ի ցույց են դնում իրենց ֆիզիկական տվյալները՝ ակրոբատիկ թռիչքներ կատարելով: Սպիտակագլուխ ծովարծիվները ողջ կյանքի ընթացքում հավատարիմ են մնում իրենց զույգին, սակայն նրա մահից հետո կրկին զուգավորվում են: «Ամուսնալուծությունը» սպիտակագլուխ արծիվների շրջանում հազվադեպ բնույթ է կրում: Այս թռչունները հանդիպում են Ամերիկայում, Կանադայի որոշ մասերում և Մեքսիկայի հյուսիսում:

 2  Գիբոններ

Գիբոնները (կապիկի տեսակ) ևս ողջ կյանքում հավատարիմ են մնում իրենց զույգին: Էգ ու արու գիբոնները գրեթե նույն չափի են (բազում կենդանատեսակների արուներն իրենց չափերով գերազանցում են էգերին): Հաճախ կես կատակ-կես լուրջ ասում են, որ արու ու էգ գիբոնների միջև գենդերային հավասարություն է տիրում:  Զուգավորված արուն ու էգը ծառաշատ անտառներում իրար հետ հաճելի ժամանակ են անցկացնում:

 1  Schistosoma mansoni տեսակի որդեր

Այս որդերի սիրային հարաբերությունները շատ հեռու են սիրո մասին մեր ունեցած ավանդական պատկերացումներից: Այնուամենայնիվ, այս որդերը շատ ավելի հավատարիմ են, քան այն մարդիկ, որոնց օրգանիզմում նրանք բնակվում են: Նրանք առաջացնում են շիստոսոմոզ հիվանդությունը: Այս որդերը խաչասերվում են հենց մարդու օրգանիզմում և մինչև մահ հավատարիմ են մնում իրենց զույգին:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)