Խոսքեր, որոնք չի կարելի ասել հարբած տղամարդուն

Եթե քո ընկերը կամ ամուսինը խմում է, ապա վաղ թե ուշ կգա այն պահը, երբ նա տուն կմտնի հարբած վիճակում:

Ու դու նրան ինչ -որ բան կասես:

Եվ շատ իզուր:

Պարզենք, թե ինչու:

«Եվ որտե՞ղ էիր թրեւ գալիս»

Այ եթե հարցնեիր, որտեղ է այդքան խմել, այդպես վնասել ձեռքը՝ նա ձեզ ժպտալով կպատասխաներ, թե որտեղ ու ում հետ եւ ինչ առիթով: Բայց ոչ թե թրեւ եկել… եթե չգիտեք, ապա իմացեք տղամարդիկ երբեք թրեւ չեն գալիս: Եթե նույնիսկ նրանք բառիս բուն իմաստով թրեւ են գալիս, ապա նրանք զբոսնում են կամ հանգստանում: Մի խոսքով, դու այդ բառով վիրավորում ես նրանց տղամարդկային արժանապատվությունը: Եվ նա վրեժխնդիր կլինի: Հենց հիմա:

«Ճիշտ էր մայրս ասում»

Եթե դու չես ուզում անմիջապես լսել այն ամենն, ինչ նա իրականում մտածում է քո մայրիկի մասին, ապա նման բան մի ասա: Քանի որ դրանք հաստատ հաճելի բաներ չեն լինի: Հենց միայն այն պատճառով, որ ինչպես դու ինքդ ես խոստովանում՝ մայրդ նրա մասին ինչ -որ վատ բան էր քեզ ասել: Թե չէ ինչո՞ւ պետք է մայրիկիդ հիշեիր հենց այդ պահին:

«Չես կարողանում խմել, մի՛ խմիր»

Նա չի կարողանում խմե՞լ: Ինչպե՞ս ես համարձակվում կասկածել դրան, դո՛ւ, կի՛ն արարած: Նա ընդամենը թունավորվել է անորակ շպրոտի պատճառով: Իսկ առհասարակ, եթե ուզում ես իմանալ, նա դեռ դպրոցական տարիներին, ամռանը, ամառանոցում …. Դե բնականաբար դու ոչինչ չես ուզում իմանալ այդ ամենի մասին: Բայց արդեն ուշ է, ստիպված կլինես: Ու հենց հիմա: Եվ ո՞վ էր քեզ խնդրում նման բան ասել …

«Գուցե արդեն բավակա՞ն է»

Ուշադրությո՛ւն, վտանգավոր պահ է: Քո ամուսինը կարող է լինել շատ ամաչկոտ ու պարկեշտ մարդ սթափ վիճակում, բայց հիմա նրա մեջ կզարթնի գազանը: Ի՞նչ է, կի՛ն, դո՞ւ պետք է նրան այդ մասին ասես: Դո՞ւ պետք է նրա փոխարեն որոշես, ցնդե՞լ ես, ինչ է: Միանգամայն հնարավոր է, որ նա ինքն էլ էր գիտակցում, որ արդեն բավական է, գուցե նա մտադիր էր գնալ քնելու: Բայց հիմա այլեւս չի լինի նման բան: Հիմա նա մի ամբողջ շիշ էլ կխմի, որպեսզի դու չկարծես, թե ամեն ինչ քո ասածով պետք է լինի:

«Դու քեզ գոնե հայելու մեջ տեսե՞լ ես»

Իհարկե սա հռետորական հարց է: Բայց վստահ եղիր, որ նա կպատասխանի դրան: Շատ պատկերավոր ու երկար: Նախ կհնչի պատասխան հարց՝ «Իսկ դո՛ւ քեզ տեսե՞լ ես», դրան կհետեւի քո թերությունների թվարկումը՝ թե իրական, թե հորինված: Այնպես որ դու դեռ երկար ժամանակ կխուսափես ինքդ քեզ հայելու մեջ նայել:

«Դու լրիվ քո հոր նման ես»

Սա այն դեպքում, եթե նրա հայրը սիրում է խմել:  Հոր փոխարեն կարող է լինել քեռին, համադասարանցին, հարեւանը եւ այլն: Մի խոսքով՝ որեւէ շարքային հարբեցող, ում վերջը շատ վատ է եղել: Բայց հիշի՛ր, կին: Նա բացառիկ է, անկրկնելի: Եվ նույնիսկ խմելիս՝ ոչ մեկին նման չէ: Նա հարբեցող չէ ու դու հիմա կիմանաս, թե իրականում նա ով է: Դեռ լավ է, եթե պարզվի, որ ասենք չճանաչված հանճար է: Թե չէ կարող է լինել ասենք դժբախտ մարդ, ով հիասթափվել է իր անձնական կյանքից: Առավոտյան նա ոչինչ չի հիշի իր ասածներից, իսկ ահա դու դեռ երկար կտառապես այն մտքից,  որ նա դժբախտ է քեզ հետ:

«Նախ քնիր, հետո կխոսենք»

Միայն թե ոչ դա: Ոգելից խմիչքը շատ տարօրինակ է ազդում տղամարդկանց ուղեղի  ու մանավանդ հիշողության վրա: Նա ընդամենը հիշում է , թե ինչպես տուն հասնի, իսկ մնացած հիշողությունները ջնջվում են՝ բացառությամբ հեռավոր մանկության հուշերի: Հարբած տղամարդը երեխա է, ութ տարեկան երեխա: Իսկ ի՞նչ են անում երեխաները: Ճի՛շտ է, նրանք ամեն ինչ անում են ձեր ասածին հակառակ: ՄԻ խոսքով մենք նախազգուշացնում ենք: Այս գիշեր դու չես քնի, քանի որ ամբողջ գիշեր նա կխոսի ու չի թողնի, որ դու քնես:

«Բայց դու ինձ խոստացել էիր, չէ՞»

Պետք չէ մեղքի զգացում առաջացնել: Քանի որ հարբած տղամարդու մոտ այն չափազանցված է: Նա անհապաղ ծնկի կիջնի, կսկսի ներողություն խնդրել, աղաչել, բայց չկարծես, թե դա քեզ դուր չի գա, քանի որ նա կսկսի քեզ հաճոյախոսություններ ասել անհասկանալի բառերով ու փորձել համբուրել քեզ: Դու հաստա՞տ ուզում ես համբուրել այդ արարածին:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ
Նշաններ, որ ձեր ընտրյալը գժի պես սիրում է Ձեզ
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
12 նշան, որ նա ձեզ չի սիրում, այլ պարզապես հարմար է համարում
Տղամարդու 7 սովորություններ, որոնք աղջիկներին խենթացնում են
6 բան, որոնք սպանում են տղամարդու սերը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Ուշադրությունը ստուգող զվարճալի թեստ․ Կռահեք, թե ով է երեխայի հայրը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)