10 դաժան ճշմարտություն, որ ոչ ոք չի ուզում լսել, բայց մեր երջանկությունը կախված է դրանցից

Պետք չէ սպասել իդեալական պահի, հարկավոր է գործել հենց հիմա և այստեղ։

Բայց բոլորս էլ սիրում եք արդարացումներ փնտրել, հետաձգել գործերն ու մեղադրել ուրիշներին սեփական անհաջողությունների համար։

Բայց այս ամենն ընդամենը վկայում է մեր թուլության մասին։

zNews-ը ներկայացրել է 10 ճշմարտություն, որոնք կօգնեն այլ տեսանկյունից նայել սեփական թերություններին և ճիշտ ուղի գտնել։

Բացի ձեզնից՝ ձեզ ոչ ոք չի օգնի։ Դուք ինքներդ եք պատասխանատու կյանքի ու բարեկեցության համար։ Հարկավոր չէ սպասել, մինչև որևէ մեկը գա և ձեր փոխարեն ինչ-որ բան անի։ Չեք կարող ձեր բոլոր խնդիրները լուծել մատների մի հպումով, բայց որևէ մեկը ձեր փոխարեն երջանկություն չի կառուցի։ Եթե գոհ չեք ձեր կարգավիճակից, միակ բանը, որ կարող եք անել, իրավիճակը ձեր ձեռքը վերցնելն է։

Գործողություններն ավելին են նշանակում, քան բառերը։ Եթե դուք բարի մտադրություններ ունեք, բայց մատը մատին չեք տալիս, ձեր մտքերը որևէ մեկին չեն օգնում։ Կարող եք ամբողջ օրը նստել ու մտածել այն մասին, թե ինչպես կարելի է աշխարհն ավելի լավը դարձնել։ Բայց քանի դեռ չեք սկսել գործել, բառերը որևէ նշանակություն չունեն։

Անցյալը պետք է մնա անցյալում։ Իհարկե, հարկավոր է սովորել անցյալում ձեր կատարած սխալների վրա, բայց հարկավոր չէ ամբողջ ընթացքում մտածել և զղջալ այն ամենի համար, ինչ է եղել կամ ինչ չի եղել։ Կենտրոնացեք նրա վրա, թե ինչ է տեղի ունենում հիմա և այստեղ՝ հաշվի առնելով նախորդ փորձը։

Ոչ ոք այնքան զբաղված չէ, որ չպատասխանի ձեզ։ Երբ մարդ ամեն ինչ արհամարհում է, հարկավոր չէ նրա գործողություններն արդարացնել զբաղվածությամբ։ Հնարավոր չէ չգտնել գոնե մեկ րոպե՝ զանգին կամ հաղորդագրությանը պատասխանելու համար։ Խնդիրը միայն առաջնայնություններն են։ Եթե ընկերը շատ զբաղված է ձեզ օգնելու համար, իսկ բարեկամները հիշում են ձեզ միայն այն ժամանակ, երբ նրանց որևէ բան է հարկավոր, նշանակում է՝ ձեզ հետ կապը նրանց համար այնքան էլ կարևոր չէ։ Որքան շուտ դադարեք արդարացնել մարդկանց, ովքեր արհամարհում են ձեզ, այնքան մոտ կլինեք նրանց, ովքեր իսկապես գնահատում են ձեզ։

Ամեն ինչ չէ, որ ընթանում է՝ ըստ ծրագրի։ Կարող եք իդեալական ծրագիր մշակել, բայց որևէ մանրուք կարող է ամեն ինչ գլխիվայր շրջել. կյանքն անկանխատեսելի է։ Հարկավոր է պատրաստ լինել անսպասելի դժվարությունների և չհանձնվել, եթե ամեն ինչ չընթանա ձեր ծրագրածի նման։ Ամեն դեպքում հարկավոր է մեկ այլ ծրագիր ունենալ։

Հնարավոր չէ գոհացնել բոլորին։ Որքան էլ փորձեք «դուրս գալ կաշվից», միշտ կգտնվի մեկը, ում ձեր գործողությունները դուր չեն գա։ Որևէ մեկը մշտապես կքննադատի ձեզ, ինչ էլ անեք։ Երբեմն կարևոր է լսել մյուսների կարծիքը, բայց հարկավոր չէ գոհացնել բոլորին։ Վարվեք այնպես, ինչպես ճիշտ եք համարում։

Վատագույն կախվածությունը հարմարավետությունն է։ Դուրս եկեք հարմարավետության ձեր գոտուց։ Այդ դեպքում ձեր առաջ նոր հորիզոններ կբացվեն։ Մենք սովորում ենք իսկապես ապրել՝ միայն բախվելով նոր դժվարությունների։

Այս աշխարհը ձեզ որևէ բան պարտք չէ։ Հարուստ չեն ծնվում, հարուստ դառնում են։ Որքան էլ գեղեցիկ ու խելացի լինեք, չի կարելի նստել տեղում ու սպասել, մինչև երջանկությունը «կընկնի ձեր գլխին»։ Եթե ցանկանում եք կյանքում հաջողության հասնել, հարկավոր է շատ ու համառ աշխատանք տանել։

Չի կարելի անընդհատ արդարացումներ մտածել։ Կարող եք մշտապես բողոքել, թե ժամանակ, ուժ կամ գումար չունեք՝ հասնելու նրան, ինչի մասին երազել եք։ Կյանքում ձեզ համար առաջնահերթություններ սահմանեք, քայլեր կատարեք՝ նպատակին հասնելու համար՝ առանց նոր արդարացումներ որոնելու։

Մի կենտրոնացեք փոքր խնդիրների վրա։ Երբ կյանքում փոքր անհաջողություններ են լինում, հարկավոր չէ շաբաթվա ընթացքում 7 օր, օրվա ընթացքում 24 ժամ մտածել դրանց մասին։ Այդ դեպքում դուք կարող եք չնկատել այն մեծ հնարավորությունները, որոնք ձեզ տալիս է կյանքը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)