Աբրահամ Լինքոլնի նամակը` ուղղված որդու ուսուցչին

zNews-ն առաջարկում է ընթերցել Աբրահամ Լինքոլնի նամակը՝ ուղղված իր որդու ուսուցչին: Նամակը գրված է գորովանքով ու կենսական հարուստ փորձով, և հիշեցնում է այն կարևոր բաների մասին, որոնք երեխաներին պետք է սովորեցնել ամեն տեսակ գիտելիքներից առաջ:

Աբրահամ Լինքոլն. աշխարհի ամենահայտնի անձանցից մեկը: Հատկապես նրա ձեռքբերումն է ԱՄՆ-ում ստրկության վերացումը, որը նրան դարձրեց իրական ազգային հերոս:

Հարցումների համաձայն՝ Լինքոլնը մինչ օրս հանդիսանում է ամերիկյան ժողովրդի ամենասիրելի նախագահը, չնայած իր կառավարման ընթացքում անընդհատ ենթարկվում էր սուր քննադատության և դարձավ ԱՄՆ-ի առաջին սպանված նախագահը:

Աբրահամ Լինքոլնն ուներ 4 որդի, որոնցից 3-ը մահացան` մինչև չափահաս դառնալը (մահացել են 4, 11 և 18 տարեկան հասակում` տիֆից և թոքախտից): Միայն ավագ որդին` Ռոբերտը, ապրեց մինչև 82 տարեկան հասակը և կառուցեց մեծ կարիերա` իրավագիտության ու քաղաքագիտության բնագավառում:

1855 թ. Աբրահամ Լինքոլնը գրել է հայտնի «Նամակը` ուղղված որդու ուսուցչին»: Ամենայն հավանականությամբ, նամակն ուղղված է եղել նախագահի սիրելիի` 5-ամյա Ուիլյամի ուսուցչին: Ցավոք սրտի, Ուիլյամը ոչ մի հնարավորություն չուներ այդ գիտելիքները կիրառել հասուն կյանքում, քանի որ նա մահացել է 11 տարեկանում և թաղվել է հոր հետ միասին:

Պատմում են, որ Սպիտակ տան էքսկուրսիաների ժամանակ հոր և որդու ուրվականները մինչ օրս թափառում են շենքում:

Կարդացեք այս նամակը` համակված հայրական սիրով և երեխայի մասին հոգատարությամբ: Սրանք իսկապես կարևոր բաներ են, որոնց մասին մենք հաճախ մոռանում ենք, հատկապես ուսման ընթացքում:

«… Ես հասկանում եմ, որ նա պետք է իմանա, որ բոլոր մարդիկ արդար չեն, բոլորը անկեղծ չեն, բայց սովորեցրեք նրան այն, որ յուրաքանչյուր սրիկայի կողքին կգտնվի հերոս, որ յուրաքանչյուր էգոիստ քաղաքական գործչի հաշվով կգտնվի մեկ նվիրված առաջնորդ:

Սովորեցրեք նրան այն, որ եթե կա թշնամի, կգտնվի նաև ընկեր: Դրա համար ժամանակ կպահանջվի, ես գիտեմ, բայց եթե կարող եք, նրան սովորեցրեք, որ վաստակած մեկ դոլարն ավելի արժեքավոր է, քան գտած հինգը: Սովորեցրեք նրան կարողանալ պարտվել, ինչպես նաև հաճույք ստանալ հաղթանակներից: Եթե կարող եք, շեղեք նրան նախանձից, սովորեցրեք ցածր ծիծաղելու գաղտնիքը:

Թույլ տվեք նրան շուտ հասկանալ, որ կռվասերների և պարծենկոտների նկատմամբ հաղթանակ տանելն ամենահեշտ բանն է: Եթե կարող եք, սովորեցրեք նրան հետաքրքրվել գրքերով…

Տվեք նրան նաև ազատ ժամանակ, որ նա կարողանա մտորել հավերժ գաղտնիքների` երկնքի թռչունների, արևի շողերում երևացող մեղուների և բլուրների կանաչ լանջերի ծաղիկների մասին:

Երբ նա դպրոցում կլինի, սովորեցրեք նրան, որ անհաջողություն կրելը շատ ավելի պատվաբեր կլինի, քան խարդախություն անելը… Սովորեցրեք նրան վստահել իր սեփական մտքերին, եթե նույնիսկ ինչ-որ մեկն ասում է, որ նա սխալվում է…

Սովորեցրեք նրան լինել փափուկ` փափուկ մարդկանց հետ, և չոր` չոր մարդկանց հետ: Աշխատեք որդուս ուժ տալ` չհետևել ամբոխին այն ժամանակ, երբ բոլորը հարում են հաղթած կողմին:

Սովորեցրեք նրան լսել բոլոր մարդկանց, սակայն սովորեցրեք նաև, որ այն ամենը, ինչ նա լսում է, դիտարկի ճշմարտության անկյունից և ընտրի միայն լավը:

Եթե կարող եք, ապա սովորեցրեք ծիծաղել տխրության մեջ… Սովորեցրեք նրան, որ արցունքների մեջ ոչ մի ամոթ բան չկա: Սովորեցրեք նրան ծիծաղել ցինիկների վրա և զգուշանալ չափազանց սիրալիրությունից:

Սովորեցրեք նրան վաճառել ուղեղն ու մկանների ուժն ամենաբարձր գնով, բայց երբեք չվաճառել սիրտը և հոգին:

Սովորեցրեք նրան չլսել ոռնացող ամբոխին, այլ կանգնել և պայքարել, եթե նա գտնում է, որ ճիշտ է:

Վերաբերվեք նրան փափուկ, բայց ոչ չափազանց նուրբ, քանի որ միայն կրակն է պողպատին տալիս բարձր որակ: Թուլ տվեք նրան տղամարդկություն ունենալ, որպեսզի լինի անհանդուրժող (յուրաքանչյուր վատի հանդեպ)… Թույլ տվեք նրան ունենալ համբերություն, որպեսզի դառնա խիզախ…

Սովորեցրեք նրան միշտ բարձր հավատ ունենալ իր նկատմամբ, քանի որ այդ դեպքում նա բարձր հավատ կունենա մարդկության հանդեպ:

Սա հեշտ գործ չէ, բայց տեսեք, ինչ կարող եք անել… Իմ որդին այնքան լավն է»:

Աբրահամ Լինքոլն, 1855թ.:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
«Ազատությունն արժե, որ դրա համար պայքարեն». Ագաթա Քրիստիի լավագույն մտքերը
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը
10 սովորույթ, որոնք կօգնեն պահպանել ամուսնությունը
«Ազատությունն արժե, որ դրա համար պայքարեն». Ագաթա Քրիստիի լավագույն մտքերը
Քրիստինե Պեպելյանը` որդու հետ (Photo)
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)