Պահպանեք 2-2-2 կանոնը, և սերը կձգվի հավերժ

Երկուական համակարգ՝ կատարյալ սիրոյին հարաբերության համար։

Նույնիսկ միայնության մեջ առօրյա կյանքը հեշտ փորձություն չէ։ Զույգերը ծանրաբեռնված են ավելի մեծ պատասխանատվությամբ, քանի որ հարաբերությունները կառուցված են փոխադարձ պարտավորությունների և ընդհանուր խնդիրների լուծման հիման վրա, այդ թվում՝ սովորական, և ենթադրում են մշտական աջակցություն։ Զարմանալի չէ, որ անգամ ներդաշնակ միությունները փլուզվում են առօրյա կյանքի լծի տակ։ Բայց, բարեբախտաբար, կա գաղտնի բանաձև, որը պաշտպանում է հարաբերությունները ձանձրույթից և լճացումից, ու սիրուն հավերժ մնալու հնարավորություն տալիս։

Որպեսզի 2-2-2 կանոնն անխափան գործի, պետք է պահպանել երեք պարզ կետ.

1. Երկու շաբաթը մեկ

Աշխատանքային օրերը երաշխավորում են ոչ միայն կանոնավոր աշխատավարձ, այլև կայուն սթրես, և, հետևաբար, երեկոյան ժամերին այնքան էլ հնարավոր չի լինում սիրելիի հետ զրուցել աբստրակտ թեմաներով, ռոմանտիկ ընթրիք ունենալ կամ խաղեր խաղալ: Այն, ինչ դուք իսկապես ցանկանում եք, դա մոտ քառասուն րոպե փրփուրով լոգանք ընդունելն է և հետո՝ քնելու գնալը: Բայց դա ճիշտ է, երազանք է, բայց մենք պետք է հոգ տանենք նաև առօրյա գործերի մասին, որոնցից փախուստ չկա։ Հասկանալի է, որ ավելի նպատակահարմար է գործերը տարանջատել՝ նա եփում է, իսկ դու լվանում ու արդուկում ես, նա շանը զբոսանքի է տանում, իսկ դու խոհանոցն ես մաքրում։ Այսպիսով, համատեղ կյանքը դառնում է զուգահեռ՝ փոխադարձ լուռ համաձայնությամբ։

Այդ իսկ պատճառով կարևոր է, որ դուք ուղիներ գտնեք միմյանց հետ ժամանակ անցկացնելու համար՝ առնվազն երկու շաբաթը մեկ: Միասին ընթրիք պատրաստեք, կինո գնացեք, այգում զբոսնեք. կարևորը միասին լինելն է, ամեն ինչի մասին զրուցելն ու պարզապես՝ գրկախառնվելը: Համատեղ գործունեության մեջ կանոնավորությունը կամրապնդի ձեր մտերմությունը՝ պաշտպանելով կապը առանձին պարտականությունների կործանարար ազդեցությունից։

2. Երկու ամիսը մեկ

Երկու ամիսը մեկ անգամ զույգերին խստորեն խորհուրդ է տրվում միասին կարճատև արձակուրդ գնալ։ Տարբերակները որոշվում են ընդհանուր հետաքրքրություններով և երևակայությամբ. դա կարող է լինել գիշերակացը հյուրանոցում՝ մերսումով, շքեղ ընթրիքով ու հիանալի նախաճաշով, հանգստյան օրերին ճանաչողական շրջագայություն մեկ այլ քաղաք, վրաններով ճամփորդություն, կամ ուղևորություն լեռնային գետի վրայով։

Երկու հոգու համար կարճ ճանապարհորդությունը կօգնի ձեզ խուսափել առօրյա սթրեսից, հանգստություն և ներդաշնակություն վերադարձնել ձեր հարաբերություններին:

3. Երկու տարին մեկ

Դուք դեռ կարող եք բաց թողնել մեկ տարի, բայց յուրաքանչյուր երկրորդ արձակուրդը պետք է անցկացնեք միասին։ Հանգիստը արդյունավետ կլինի, եթե տևի 5-7 օրից ոչ պակաս, և ձեր զույգն այն անցկացնի մեն-մենակ, առանց ընդհանուր ընկերների և ընտանիքի անդամների։

Գրասենյակային հոգսերից, առօրյա խնդիրներից և հարազատների ուշադրությունից հեռու՝ դուք կգտնեք թանկարժեք ազատություն ու անձնական տարածք՝ ձեր զգացմունքները թարմացնելու և ձեր մտերմիկ ջերմությունը վերականգնելու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
9 բան, որոնք կնոջը ցանկալի են դարձնում անկողնում
Ի՞նչն է քայքայում մեր սեքսուալ կյանքը ըստ Օշոյի
8 հաղորդագրություն, որոնք տղամարդուն պակասում են սիրելի կնոջից
Ինչ անել, երբ մտերիմ մարդիկ ցավ են պատճառում
Տղամարդը կորցնում է հետաքրքրությունը այն կնոջ նկատմամբ, որը կատարում է այս սխալը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)