Կենդանակերպի նշանների լուսավոր և մութ կողմերը

Խոյ

Լուսավոր կողմը՝ Խոյի լավատեսությանը կարելի է նախանձել։ Դժվար թե դուք գտնեք նրան, ով կգերազանցի այս համառի դրական տրամադրվածության աստիճանը։ Խոյն անկախ է, բարի և ժպտերես։ Դե, ինչպե՞ս հաջողությունը կարող է երես թեքել նրանից։

Մութ կողմը՝ դյուրագրգիռությունը։ Չնայած նրա բոլոր դրական կողմերին, Խոյը շատ տաքարյուն է։ Եթե ինչ-որ բան դուրս է եկել նրա հսկողությունից՝ բռնվեք։ Բոլորին բաժին կհասնի։ Հանդարտվելուց հետո Խոյը կրկին կլինի ճերմակ և փափլիկ մի էակ։

Ցուլ

Լուսավոր կողմը՝ Ցուլի նման հավատարիմ ընկեր երբեք չեք գտնի։  Եթե նա ընկերություն է անում, կարող եք վստահ լինել՝ նա երբեք չի դավաճանի։ Բացի այդ, իրեն կարող եք վստահել նույնիսկ ամենանվիրական գաղտնիքները։

Մութ կողմը՝ Ցուլը ինքնահավան անձնավորություն է։ Երբեմն նույնիսկ վերածվում է ամենաիրական նարցիսի, որի հետ շփվելու  նույնիսկ ցանկությունն է կորում։

Երկվորյակներ

Լուսավոր կողմ՝ շատ էներգետիկ է։ Շատերը զարմանում են, թե որտեղից են Երկվորյակները ուժ վերցնում աշխատանքի, ընտանիքի և զվարճանքների համար։ Երբ ուրիշները ուժասպառ են լինում, Երկվորյակները պատրաստ են ավելի բարձր գագաթներ նվաճելու։

Մութ կողմ՝ սիրում է բամբասել։ Երկվորյակները ոչ միայն  սիրում են լսել բամբասանքը, այլ նաև հաճախ բամբասանքի ակտիվ  տարածողն են լինում։ Նրանք պարզապես պաշտում են ուրիշի կյանքի մասին բամաբասել և իրական հաճույք են ստանում դրանից։

Խեցգետին

Լուսավոր կողմ՝ իսկական մայրիկներ են՝ բառի լավագույն իմաստով։ Բոլորի մասին հոգ են տանում, բոլորին կկերակրեն, կհետևեն։ Անկեղծորեն անհանգստանում են, երբ ինչ-որ մեկը խնդիրներ է  ունենում։

Մութ կողմ՝ անիմաստ ավելորդ հուզականություն։ Երբեմն Խեցգետինները չափից ավելի են անհանգստանում անյտեղ, որտեղ իրականում անհանգստանալու կարիք չկա։

Առյուծ

Լուսավոր կողմ՝ խարիզմա։ Վայրը, որտեղ հայտնվում է Առյուծը, լցվում է յուրահատուկ լույսով։ Ամենաձանձրալի երեկույթը վերածվում է սուպեր խնջույքի, երբ ներս է մտնում Առյուծը։

Մութ կողմ՝ սեփական իմպուլսները կառավարելու անկարողություն։ Դա Առյուծի համար  երբեմն լուրջ խնդիրներ է առաջացնում հասարակության մեջ։

Կույս

Լուսավոր կողմ՝ տաղանդ։ Թվում է , թե Կույսին հաջողություն է սպասում ամեն բնագավառում։ Ցանկացած նախագիծ ստացվում է, եթե այդտեղ մասնակցել է Կույսը։ Դա վերաբերվում է և՜ սպորտին, և՜ արվեստին, և՜ քաղաքականությանը և մնացած բոլոր բնագավառներին։

Մութ կողմը՝ ինքնաքննադատությունը։ Կույսը շատ խիստ է ինքն իր նկատմամբ։ Սակայն, թեև  մի կողմից ավելորդ ինքնաքննադատությունը օգնում է հաջողության հասնել,  մյուս կողմից՝ անընդմեջ պահանջների պատճառով իրենք կարող են հիասթափվել։

Կշեռք

Լուսավոր կողմ՝ Կշեռքները կարողանում են ամեն բան դասակարգել։ Ոչ ոք չի կարողանում այդպես հանրամատչելի բացատրել բոլոր «կողմ» և « դեմ»  հարցերը, ինչպես դա անում է Կշեռքը։ Դա է պատճառը, որ նրանց շուրջ միշտ հավաքված են մարդիկ, որոնք ցանկանում են արժեքավոր խորհուրդ ստանալ Կշեռքից։

Մութ կողմը՝ անվճռականությունը։ Կշեռքները երկար են մտածում, երբ  որոշումներ են կայացնում։ Ժամերով կշռադատելով բոլոր «կողմ» և «դեմ»-երը, այդպես էլ չեն գտնում միակ և իրենց բավարարող որոշումը։

Կարիճ

Լուսավոր կողմ՝ Կարիճները կրքոտ են։ Տրվում են ամբողջ սրտով ոչ միայն սիրուն, բայց նաև սիրած աշխատանքին։ Կարիճի աչքերի կայծն ու կիրքը հաճախ ոգևորում են ուրիշներին մեծ գործերի և որոշումների։

Մութ կողմ՝ հեշտությամբ են տրվում տրամադրության փոփոխություններին։ Հաճախ առանց որևէ պատճառի Կարիճները «կորցնում» են տրամադրությունը և վերածվում ձանձրալի անձնավորությունների։ Բնավորության այս գիծը վանում է շատերին Կարիճներից։

Աղեղնավոր

Լուսավոր կողմ՝ անկախություն։ Աղեղնավորին միևնույն է, թե ինչ կմտածեն նրա մասին ուրիշները։ Իրենք անկախ են և ինքնավստահ, և դա բավական է  նոր բարձունքներ նվաճելու համար։

Մութ կողմ՝ հուզականության բացակայություն։ Շատերին վանում է Աղեղնավորի սառնությունը, և միայն մտերիմները գիտեն, որ դա ընդամենը դիմակ է։ Աղեղնավորի ներսում կրքերի իսկական հրաբուխ է տիրում։

Այծեղջյուր

Լուսավոր կողմ՝ հավակնոտություն և գյուտարարություն։ Այս երկու հատկանիշները պարզապես պայթյունավտանգ խառնուրդ են իրենցից ներկայացնում և դրականորեն առանձնացնում մյուսներից։

Մութ կողմ՝ համառություն և հանդուրժողականություն։ Այծեղջյուրի շփվելու ձևը իր համառության հետ միասին դարձնում են նրան ոչ ամենահաճելի զրուցակիցը։ Շատերը փորձում են խուսափել նրա հետ շփվելուց։

Ջրհոս

Լուսավոր կողմ՝ Ջրհոսները միշտ կողմ են խաղաղությանը ողջ աշխարհի համար։ Իրենք ուրախությամբ օգնում են բոլորին, չեն խնայում  ոչ մի ռեսուրս, կոնֆլիկտների մոլի հակառակորդներ են։

Մութ կողմը՝ համառ են և երբեք ոչ ոքի չեն լսում։ Միշտ գործում են այնպես, ինչպես մտածել են, նույնիսկ եթե գիտեն, որ ծրագրածը կձախողվի։ Սիրում են կրկնել սեփական սխալները։

Ձկներ

Լուսավոր կողմ՝ երևակայություն։ Քչերը կարող են պարծենալ այդպիսի երևակայությամբ, ինչպիսին ունեն Ձկները։ Նրանք միշտ նոր գաղափարներ են ունենում և աներևակայելի ստեղծագործ անձնավորություններ են ։ Բոլոր հանճարեղ և օրիգինալ մտքերը հաճախ գալիս են հենց իրենցից։

Մութ կողմը՝ ավելորդ հուզականություն։ Ձկներն ամեն բան սրտին մոտ են ընդունում  և սիրում են, երբ իրենց խղճում են և կարեկցում։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Ի՞նչ կենդանի եք դուք՝ ըստ հնդկական հորոսկոպի
Ովքեր են կենդանակերպի ամենակրակոտ կանայք
Կենդանակերպի այս նշանները գիտեն՝ ինչպես ստանալ այն, ինչ իրենք են ուզում
«Համեստության մարմնացում»․ Կենդանակերպի ամենահամեստ նշանները
Կյանքում տառապողները. Կենդանակերպի 4 նշաններ, որոնք սիրում են տանջվել

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ