10 գիրք, որոնց շնորհիվ Ձեր երեխան պարզապես կսիրահարվի գրքին ու ընթերցանությանը

Երեխայի մոտ ընթերցանության հանդեպ սեր պետք է արթնացնել վաղ տարիքից, չէ՞ որ գիրքը ընդլայնում է մտահորիզոնը, բարձրացնում ինտելեկտը և զարգացնում երևակայությունը:

zNews-ը ներկայացնում է այն գրքերի ցանկը, որոնց շնորհիվ Ձեր երեխան պարզապես կսիրահարվի գրքին ու ընթերցանությանը:

Մարկ Տվեն «Թոմ Սոյերի արկածները»

Բարությամբ և իրեն բնորոշ հումորով հեղինակը պատմում է պատանի հերոսների մասին, որոնք ընկնում են զվարճալի արկածների մեջ: Այս վեպը դարձել է համաշխարհային գրականության դասականներից և մտնում է գրքերի այն ցուցակի մեջ, որոնք պետք է յուրաքանչյուրը կարդա:

Կլայվ Լյուիս «Նարնիայի քրոնիկները»

Զարմանահրաշ և հիանալի պատմություն կախարդական աշխարհի մասին, որտեղ իշխում են սերն ու բարությունը, որտեղ կենդանիներն ու թռչունները խոսում են մարդկանց պես: Այս գրքից դժվարությամբ են կտրվում թե՛ մեծահասակները, թե՛ փոքրերը:

Ջեյմս Բարրի «Փիթր Փեն»

Սա պատմություն է թռչող տղայի մասին, ով չէր ուզում մեծանալ: Մի օր նա ընկերացավ սովորական աշխարհի երեխաների հետ, և նրանք միասին մեկնեցին հեռավո՜ր մի կղզի: Այնտեղ նրանք հանդիպեցին ջրահարսների, փերիների, ծովահենների և ոչ միայն:

Ջոնաթան Սվիֆթ «Գուլիվերի ճանապարհորդությունները»

Նավաբեկությունից հետո Գուլիվերը հայտնվում է Լիլիպուտիայում, որտեղ բնակվող փոքրիկ բնակիչները շատ ուրախ են իրենց հյուրին տեսնելու համար: Թեև Գուլիվերին մարդիկ չափազանց փոքր էին թվում, որոշ ժամանակ անց նա վարժվում է, սակայն շուտով պարզվում է, որ Լիլիպուտիայից հեռանալն այնքան էլ հեշտ չէ:

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը»

Այս պատմությունը գերել է միլիոնավոր ընթերցողների, հեղինակը պարզապես խոսում է ամենակարևորի` պատասխանատվության և հավատարմության մասին:

Մարսեմ Էմե, «Թառած կատվի հեքիաթները»

17 հեքիաթ, որտեղ չկան փերիներ, պալատներ։ Մարսել Էմեն իրեն բնորոշ նուրբ հումորի, սարկազմի, անսահման էսթետիկ լեզվով հերոսուհիների՝ Դելֆինի ու Մարինետի, ինչպես նաև ագարակում ապրող ընտանի կենդանիների միջոցով իրականի և երևակայականի համադրությամբ հյուսում է հեքիաթային հրաշքը: Այստեղ կենդանիները խոսում և մտածում են մարդու նման, իսկ կատուն ամեն անգամ, երբ թաթը ականջի հետևն է գցում, անձրև է գալիս:

Լուիս Քերոլ «Ալիսը հրաշքների աշխարհում»

Լուիս Քերոլը՝ մի ամաչկոտ, կակազող մաթեմատիկոս Օքսֆորդի համալսարանի Քրայսթ Չըրչ քոլեջից, հորինեց պատմություն մի փոքրիկ աղջկա մասին, ով գլորվում, ընկնում է Ճագարի բույնը։ Այդպես են սկսվում Ալիսի անմահ արկածները: Հեքիաթի անսովոր մթնոլորտն ու արտասովոր հերոսները հրապուրել են և՛ ճշգրիտ, և՛ հումանիտար գիտությունների ոլորտի մարդկանց, ովքեր ըստ իրենց են մեկնաբանել Ալիսի յուրաքանչյուր քայլը, արկածը, խոսքը:

Սերգեյ Կոզլով «Ոզնուկը մշուշում»

Հայ ընթերցողին Կոզլովի հեքիաթները հայտնի են Նորշտեյնի աշխարհահռչակ «Ոզնուկը մշուշում» մուլտֆիլմից, ինչպես նաև «Փշե մուշտակով խոզուկը»: Գրքում տեղ են գտել հեղինակի տարբեր շարքերից ընտրված հեքիաթներ: Թվացյալ պարզ, սակայն խորիմաստ պատմությունը երկու անբաժան ընկերների մասին է` փոքրիկ երազկոտ Ոզնուկի և ուրախ արջուկի, որոնք ամեն երեկո հանդիպում են, թեյ խմում և հաշվում աստղերը…

Աստրիդ Լինդգրեն «Երկարագուլպա Պիպին»

Գիրքը պատմում է չարաճճի և անսովոր ուժի տեր աղջնակի՝ Երկարագուլպա Պիպիի մասին: Գրքի գլխավոր հերոսը Պիպի անունով մի 7-ամյա աղջիկ է, ով Փիթր Փենի պես մեծանալ չի ցանկանում: Նա ապրում է Վիլեկուլա կոչվող առանձնատանը` առանց ծնողների, իր կապիկի՝ պարոն Նիլսոնի և իր ձիու ընկերակցությամբ: Պիպին անսահման երևակայություն և հոգու ազատություն ունի, որոնց շնորհիվ ստեղծում է կեղծ ու մտացածին պատմություններ և ներկայացնում դրանք իբրև իրականություն: Նա ոչ թե ստում է խարդախելու կամ դիմացինին օգտագործելու նպատակով, այլ միայն զվարճանալու համար: Շնորհիվ երևակայության՝ Պիպին հնարել էր, թե իր մայրը հրեշտակ է, իսկ հայրը՝ սևամորթների թագավոր:

Լայման Ֆրենք «Օզի կախարդը»

Հողմը Դորոթիին և նրա շանը՝ Տոտոյին, քշում է հեռավոր ու զարմանալի մի երկիր, որ կոչվում է Օզ: Այստեղ նրանք հանդիպում են վհուկների, թռչող կապիկների, Խրտվիլակին, Թիթեղյա փայտահատին ու Խոսող առյուծին: Դորոթին կարծում է, որ Օզի ամենազոր կախարդը կարող է օգնել իրեն տուն՝ Կանզաս վերադառնալ, բայց նախ հարկավոր է գտնել կախարդին…

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)