Կանանց 5 թերություններ, որոնք ամենից շատ են զայրացնում տղամարդկանց

Բազմաթիվ հարցումներն օգնել են բացահայտել կանանց այն թերությունները, որոնք տղամարդիկ պարզապես ատում են:

Նկատի ունեցեք դրանք եւ միանգամայն հնարավոր է, որ ինքներդ ձեզ կազատեք հարաբերություններում ծագող բազմաթիվ խնդիրներից:

Կանանց հինգ թերություններ, որոնք ամենից շատ են զայրացնում տղամարդկանց։

1. Հեռախոսով շատախոսել

Հեռախոսով շատախոսելու կանանց սովորությունը տղամարդիկ աննպատակ զբաղմունք են համարում՝ չնայած հիմնականում ներում են նրանց այդ թուլությունը: Սակայն եթե նրանց սիրելի կինը օրերով «կախվում» է հեռախոսից՝ մոռանալով ամուսնու մասին, դա կարող է լուրջ սկանդալի առիթ դառնալ: Ի վերջո, կանանց շատախոսությունն ինքնին շատ զայրացնող է:

2. Բամբասանք

Առաջին կետից հաճախ բխում է նաեւ երկրորդը՝ բամբասանքը: Բամբասող կանայք շատ տհաճ տպավորություն են թողնում տղամարդկանց վրա, չէ՞ որ նման վարքագիծը վկայում է նրանց գիտակցության եւ խելքի պակասի մասին: Գուցե՞ իմաստ ունի ազատվել այս քաղքենիական սովորությունից կամ էլ գոնե այնպես բամբասել, որ տղամարդիկ չնկատեն դա:

3. Հիմարություն

Շատ խաբուսիկ է այն տպավորությունը, իբրեւ տղամարդիկ միայն աչքերով են սիրում ու իրենց կյանքի ուղեկցին միայն արտաքին չափանիշներով են ընտրում: Անկասկած, ուժեղ սեռի բոլոր ներկայացուցիչներն էլ ուզում են իրենց կողքին տեսնել գրավիչ կնոջ, սակայն եթե նա բացահայտ հիմար է, չի կարող խոսակցություն վարել ու չունի գոնե նվազագույն մտահորիզոն, ապա նա ի վերջո կսկսի զայրացնել իր տղամարդուն: Նման կանանց  տղամարդիկ ամաչում են իրենց հետ տանել շնորհանդեսների, կորպորատիվների կամ էլ ընկերների հետ հանդիպումների:

4. Խանդ

Խանդը վկայում է այն մասին, որ դու անտարբեր չես այդ մարդու նկատմամբ: Սակայն որոշ կանանց մոտ սերը վերածվում է սեփականության զգացումի, հետեւաբար նրանք ձգտում են ամբողջովին վերահսկել իրենց տղամարդկանց ու ներխուժում են նրա անձնական տարածք: Նման հարաբերությունը կարող է վեճերի լուրջ առիթ դառնալ, հետեւաբար եթե կինը չհամակերպվի այն իրողությանը, որ ամեն մարդ իր անձնական տարածքը պետք է ունենա, բաժանվելու հավանականությունը շատ մեծ կլինի:

5. Անվերջանալի գնումներ

Խանութներում թափառելը անկասկած մեծ բավականություն է պատճառում գեղեցիկ սեռին: Բայց ահա տղամարդիկ երբեք չեն հասկանում թե ինչպես կարելի է մի ամբողջ օր վատնել՝ զգեստ կամ էլ կոշիկ գնելու համար ու այդ նպատակով այցելել 10, եթե ոչ 15 խանութ: Հենց դրա համար էլ կանայք ճիշտ կանեն եթե իրենց սիրելի ամուսիններին նման արշավների չտանեն, եթե չեն ուզում իրենց հասցեին բազմաթիվ հանդիմանություններ լսել: Ավելի լավ է գնումները ձեր ընկերուհու հետ անեք, ով նույնպես խանութներ այցելելու մեծ ցանկություն ունի:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
8 նշան, որ կինը լավ է անկողնում
Ինչն է վանում տղամարդկանց 40-ից բարձր տարիքի կանանց մեջ․ պատճառը տարիքը չէ
Կանայք, որոնց անհնարին է մոռանալ
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․