Սխալներ, որոնք կանայք անում են հարաբերություների սկզբնական փուլում

Սխալներ, որոնք երջանիկ շարունակություն չեն բերում:

Ահա դրանք.

Փոխվել ըստ տղամարդու ցանկության

Եթե տղամարդուն դուր չի գալիս ձեր արտաքինը և նա ձեզ խնդրում է նիհարել կամ, եթե նրան դուր չի գալիս ձեր զբաղմունքը, ուրեմն նա ձեր տղամարդը չէ: Փոխելը ձեզ ինչ-որ մեկի ցանկությամբ, գնալ բնության դեմ՝ ձեզ երջանկություն չի բերի: Ձեր տղամարդը կսիրի ձեր առավելությունները և թերությունները, նրա համար դուք լինելու եք ամենալավը և նա երբեք ձեզ համեմատության մեջ չի դնի: Նա կհարգի ձեր հետաքրքրությունները: Իսկ նա, ով ձեզ չի հասկանում ձեր տղամարդը չէ:

Թույլ տալ սեռական հարաբերություններ

Միամիտ աղջիկներին թվում է, որ սեքսով կարելի է պահել տղամարդուն: Սակայն ինչու է ձեզ պետք ինչ-որ մեկը, ում միայն սեքս է հարկավոր: Լուրջ տղամարդուն պետք է կինը ամբողջությամբ, իր անձնական հատկանիշներով, ներաշխարհով, գաղափարներով և ձգտումներով: Եթե նա հետաքրքրվում է միայն ձեր մարմնով, ուրեմն դա լուրջ չէ:

Փորձել հարաբերություններ պարզել, երբ տղամարդը հեռանում է

Դա տղամարդկանց բնությունն է՝՝հենց նա աղջկան շատ է մոտենում և զգում, որ սիրահարվել է, ակնթարթորեն կորում է: Նա գնում է «իր քարանձավը»՝ իրավիճակին և այդ աղջկան կողքից նայելու: Այդ ընթացքում ամենավատը տղամարդուն հետապնդելն է: Դա ընդամենը կվանի նրան: Պետք է ուղղակի հասկանալ տղամարդկանց հոգեբանությունը և, եթե նա գնում է՝ թողնել նրան: Եթե վերադառնա՝ լավ է, եթե ոչ, ուրեմն նա ձեր տղամարդը չէ:

Վաղաժամ հավատարմություն, հոգատարություն

Դա շատ կանանց է բնորոշ՝ ռոմանտիկ պատմության գեղեցիկ սցենար հորինել գլխում և հավատալ դրան: Միամտության և մաքրության շնորհիվ կանայք ամեն տղամարդուն, ում հետ հանդիպում են, ընդունում են ամուսնու պես: Տղամարդիկ, սակայն, այլ կերպ են մտածում: Նրանք այդքան ուժեղ չեն կապվում իրենց զույգերի հետ, այդ պատճառով նրանց համար հարաբերությունները խզելը հեշտ է: Տանջանքներից խուսափելու համար մի կապվեք այն տղամարդու հետ, ով դեռ մատանի չի հագցրել ձեր մատին: Պահեք ձեր նրբությունը և կրքոտությունը միայն մեկի համար, ով կցանկանա ձեր հետ ընտանիք կազմել:

Զույգի իդեալականացում և նրա պահվածքի արդարացում

Սիրահարվածությունը փակում է մեր աչքերը և մենք դադարում ենք նկատել ակնհայտ բաներ: Սիրահարվածության ժամանակահատվածում աղջիկները շատ ներողամիտ են, մտածելով , որ տղամարդը կփոխվի: Սակայն տղամարդուն փոխելը շատ դժվար է:

Լուրջ լինել

Չափազանց լուրջ լինել և միանգամից լուրջ վերաբերվել հարաբերություններին նույնպես սխալ է: Դուք ավելի գրավիչ կլինեք տղամարդու համար, եթե լինեք ուրախ և թեթև: Սկզբնական շրջանում տղամարդուն կարող է վանել մեծ պատասխանատվությունը, այդ պատճառով նրա վրա շատ խնդիրներ մի դրեք: Նա ձեր ամուսինը չէ և պարտական չէ: Եղեք բաց և ազատ, այդ դեպքում տղամարդուն գրավելու հնարավորությունները մեծանում են:

Զարգացնել հարաբերությունները տղամարդու սցենարով

Տղամարդկանց սցենարը միշտ հասարակ է և պարզ: Եթե դուք ցանկանում եք երկար և հաճելի պահեր ունենալ և ամուսնությունից առաջ, և հետո, դուք ինքներդ պետք է թելադրեք խաղի կանոնները: Ասեք ձեր ցանկությունները և, եթե նա սիրով իրականացնում է դրանք, ուրեմն լուրջ հետաքրքրված է ձեզանով ու ձեր հարաբերությունները հաջողությամբ կպսակվեն:

Բոքողներ

Կանանց մեկ այլ սխալը, որը խանգարուն է նրանց մտերիմ և երկարատև հարաբերություններ հաստատել տղամարդու հետ՝ ուրիշներին նրանից բողոքելն է: Եթե դուք ձեր ընկերուհիներին կամ մայրիկին մանրամասն պատմում եք, թե ինչքան վատն է ձեր զույգը, նրանք սկսում են ձեզ նրանից պաշտպանել: Նրանք կարող են սկսել վատ մտածել ձեր ընտրյալի մասին, նրա արժանապատվությունը իրենց աչքերում կկորի և կդադարեն հարգել նրան: Երբ դուք հաշտվեք, միևնույն է՝ ձեր մտերիմների համար նա կմնա վատը: Այդ պատճառով, որքան էլ դժվար լինի հիշեք, որ ձեր հարաբերությունները միայն ձեր գործն է և ձեր խնդիրները ինքներդ պետք է կարողանաք լուծել:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
8 նշան, որ կինը լավ է անկողնում
Ինչն է վանում տղամարդկանց 40-ից բարձր տարիքի կանանց մեջ․ պատճառը տարիքը չէ
Կանայք, որոնց անհնարին է մոռանալ
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Մեկ ՊԱՐԶ արտահայտություն, որից հետո չարժե կնոջ հետ գործ ունենալ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ