Առաջին անգամ կնոջը ձկան կաշվից արհեստական հեշտոց են պատվաստել (Photo)

35-ամյա Մաջուն առաջին տրանսգենդեր պացիենտն է աշխարհում, որին արհեստական հեշտոց են պատվաստել տիլապիա ձկան կաշվից։

Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, Մաջուն սեռը փոխելու վիրահատության է ենթարկվել 1999-ին, բայց հետագայում առաջ եկած հեշտոցային սթենոզը խաչ է քաշել սեռական կյանքով ապրելու նրա հնարավորության վրա։

Տարիներ հետո նա իմացել է, որ պրոֆեսոր Լեոնարդո Բեզերայի ղեկավարությամբ Բրազիլիայում կատարվում են նորարարական վիրահատություններ այն կանանց համար, ովքեր հիվանդությունների կամ բնածին անոմալիաների պատճառով սեռական օրգանների հետ կապված խնդիրներ ունեն։

մարտի 23-ին Մաջուին նեոհեշտոցային պլաստիկա արեցին, որը ներառում էր հեշտոցի ձեւավորում հատուկ կարկասի՝ տիլապիայի ձգված կաշվի փոխպատվաստման միջոցով։

Վիրահատությունը տեւեց 3 ժամ։

Վիրաբույժների գնահատականներով՝ պացիենտը կկարողանա ապրել լիարժեք սեռական կյանքով արդեն մի քանի ամիս հետո։

Հեշտոցի ձեւավորման տեխնիկան տիլապիայի կաշվի օգնությամբ մշակվել է 3 տարի առաջ եւ հաջողությամբ կիրառվել ինը կանանց բուժելու համար, որոնք թերզարգացած հեշտոց կամ արգանդ ունեին։

Այսպես, պացիենտներից մեկի մոտ ախտորոշվել էր Մայեր-Ռոկիտանսկու-Կուստերի-Հաուզերի ախտանիշ, ինչի հետեւանքով նա արգանդ, արգանդի վզիկ եւ ձվարաններ չուներ, մեկ ուրիշն արգանդի քաղցկեղ ուներ։

Օգտագործումից առաջ տիլապիայի կաշին ախտահանվում է, ինչպես նաեւ ենթարկվում ճառագայթման վիրուսների ոչնչացման համար։

Այս գործողություններից հետո ձկան կաշին կարելի է պահել սառնարանում երկու տարի։

Տիլապիայի կաշին կիրառվում է այրվածքների բուժման ժամանակ՝ կոլագենի բարձր պարունակության արդյունքում։

Բացի այդ, այն շատ առաձգական է, ընդ որում՝ այս ցուցանիշով գերազանցում է խոզի կաշվին։

Հատկանշական է, որ սննդարդյունաբերության ոլորտի աշխատողները տիլապիայի կաշին բուժական նպատակներով տրամադրում են լրիվ անվճար։

Տիլապիայի կաշվի բուժական հատկություններով հետաքրքրվել է նաեւ ՆԱՍԱ-ն. արդեն հայտարարվել է անկշռության պայմաններում համապատասխան փորձարկումներ կատարելու պատրաստության մասին։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․