10 զարմանալի փաստ խոզերի մասին

Խոզերը, թերևս, ամենավատ համբավն ունեն ամբողջ կենդանական աշխարհում:

Մենք սովոր ենք ասոցացնել նրանց անփութության, շատակերության և անմաքրասիրության հետ:

Սակայն այս կենդանիները բազմաթիվ հետաքրքիր ունակություններ ունեն, որոնց մասին մեզանից շատերն անգամ պատկերացում չունեն:

1. Պարզվում է, աշխարհում գոյություն ունի խոզերի մի ամբողջ կղզի, որը կոչվում է «Սաու» և այն միայն վերջերս էր հայտնաբերվել՝ 2009թ.-ին: Այն գնտվում է Բահամյան կղզիներում: Կղզին ուղղակի հրաշալի վայր է խոզերի անհոգ կյանքի համար, որոնք ամբողջ օրը շրջում են լողափով:

2. Խոզերը բավականին խելացի կենդանիներ են. հատուկ թեստավորումը ցույց տվեց, որ ինտելեկտի մակարդակով նրանք զբաղեցնում են 4-րդ տեղը` մարդուց, դելֆինից և կապիկից հետո: Նրանք նույնիսկ վիդեոխաղեր են խաղում. կարողանում են օգտվել խաղային վահանակից իրենց քթի միջոցով:

3. Բեկոնը մսամթերք է` պատրաստված խոզի մսից: Բրիտանացի գիտնականները համարում են, որ այն գինարբուքից հետո սթափվելու լավագույն միջոցն է: Ալկոհոլը հյուծում է ուղեղը, իսկ բեկոնը խթանում է նրա աշխատանքը:

4. Զարմանալի է, բայց դաջվածքների արվեստի մեջ հմտանալու համար խոզի մաշկը իդեալական նյութ է: Բելգիացի նկարիչ Վիմ Դելվուան խոզերի վրա դաջվածքներ է անում: Սակայն նրա գործունեությունը կարելի է տարբեր կերպ գնահատել՝ արվեստ կամ դաժան վերաբերմունք կենդանիների հանդեպ:

5. Հին Հնդկաստանում փղերին բանակում էին օգտագործում՝ հիմնականում հեծելազորի դեմ: Մեկ անգամ նկատվել էին, որ այդ հսկաները չափազանց վախենում են խոզերի ճիչերից: Դրանից հետո փղերին սկսեցին պահել խոզերի հետ միասին, որպեսզի նրանք սովոր լինեն այդ ձայներին և այլևս չվախենան:

6. Խոզն անատոմիական կառուցվածքով նման է մարդուն: Եվ իզուր չէ, որ լյարդի, երիկամների, փայծաղի և նույնիսկ սրտի փոխպատվաստման համար օգտագործում են հենց այս կենդանու օրգանները: Ներկայումս բժշկական պրակտիկայի համաձայն` խոզերից վերցրած սրտային փականների փոխպատվաստումը փրկում է բազմաթիվ մարդկանց կյանքեր, իսկ ենթաստամոքսային գեղձի բջիջների փոխպատվաստումը կարող է փրկել շաքարախտով հիվանդների կյանքը:

7. Նախկինում խոզերի վրա որսի էին գնում «կատահուլա» շան ցեղատեսակի հետ միասին: Այս շները մինչ օրս հսկում են ֆերմաները և որսի են գնում վայրի խոզերի վրա:

8. Կանզիրը 2 խոզերից մեկն էր, որին Չինաստան էին բերել 2002թ.-ին: Նա ապրում էր գազանանոցում: 9 տարիների ընթացքում խոզը ինքնակամ դուրս չէր գալիս իր բետոնե տնակից և գազանանոցի աշխատակիցները ստիպված էին փայտերով նրան դուրս հրել, որպեսզի նա դուրս գա իր համար սովորական միջավայր և զբոսնի:

9. Մսագործ Ուիլյամ ֆոն Շնայդաուն կերակրում էր իր խոզերին կանեփով և հավաստիացնում էր, որ այն բարձրացնում էր մսի որակը:

10. Խոզերը կարող են ուտել ամեն ինչ, նույնիսկ միմյանց: Իսկ որոշները դեմ չեն անգամ մարդկային միսը համտեսել:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․