Հին չինական իմաստուն առակ․ «Վագրը և աղվեսը»

zNews-ը ներկայացնում է առակ աղվեսի մասին, որ պարծենում էր վագրի մեջքի ետևում։

Մի անգամ վագրը շատ քաղցած էր, թափառում էր ողջ անտառով մեկ սնունդ հայթայթելու:

Հենց այդ ժամանակ էլ ճանապարհին նրան պատահեց աղվեսը:

Վագրն այն է` պատրաստվում էր արդեն լավ ճաշակելու, և մեկ էլ աղվեսը նրան ասում է.

«Դու չես համարձակվի ինձ ուտել: Ինձ երկիր է առաքել ինքը` Երկնային Կայսրը: Հենց նա է ինձ կենդանիների աշխարհի ղեկավար նշանակել: Եթե դու ինձ ուտես, ապա դրանով կբարկացնես հենց Երկնային Կայսրին»:

Լսելով այս խոսքերը` վագրը սկսեց տատանվել:

Սակայն նրա փորը չէր դադարում վեց-վեց անել:

«Դե, ուրեմն, ինչպե՞ս ես վարվեմ»,- մտածեց վագրը:

Տեսնելով վագրի շվարածությունը` աղվեսը շարունակեց.

«Դու, երևի, կարծում ես, թե ես քեզ խաբում եմ: Դե, ուրեմն, հետևիր ինձ, և դու կտեսնես, թե ինչպես բոլոր կենդանիներն ինձ տեսնելիս` ահից կսկսեն փախչել: Շատ տարօրինակ կլինի, եթե այլ կերպ պատահի»:

Այս խոսքերը վագրին ողջամիտ թվացին, և նա գնաց աղվեսի հետևից:

Եվ, իսկապես, կենդանիները նրանց տեսնելիս այս ու այն կողմ էին փախչում:

Վագրը գլխի չէր ընկնում, որ կենդանիները վախենում էին իրենից` վագրից, այլ ոչ թե խորամանկ աղվեսից:

Ո՞վ է նրանից վախենում:

Այս առակը մեզ ուսուցանում է, որ կյանքում հարկ է տարբերել ճշմարիտը կեղծից: Պետք է կարողանալ չհրապուրվել արտաքին բաներից, այլ տեսնել իրերի էությունը: Եթե չկարողանաս տարբերել ճիշտը ստից, ապա շատ հնարավոր է, որ խաբվես:

Այս առակը նախազգուշացնում է մարդկանց` հիմար չլինել և թեթև հաղթանակ տանելիս` չպարծենալ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․