95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին (Video)

Լոռու մարզի Ստեփանավան համայնքում բնակվող Սոցիկ Աբրահամյանը (Սոցիկ Աբրահամյան-Սարգսյան) վերջերս տոնել է իր ծննդյան 95-ամյակը։

Առիթ է ոչ միայն տոնելու տարեդարձը, այլև վերհիշելու, վերաարժևորելու երկարամյա մանկավարժական ուղին։

Սոցիկ Աբրահամյանը կամ ինչպես աշակերտներն են նրան դիմում՝ ընկեր Սոցիկն, իր կյանքի ամբողջ աշխատանքային փուլն անցկացրել է Ստեփանավանի թիվ 4 դպրոցում։

Տասնյակ տարիներ կրթել է բազմաթիվ սերունդների՝ նրանց փոխանցելով գրաճանաչության հմտություններ։

«Դասընթացները հաճախ եմ համալրել իմ խորհուրդներով ու հորդորներով։ Երեխաներին անընդհատ ասել եմ, որ պետք է հարգանք լինի ինչպես մեծերի, այնպես էլ միմյանց նկատմամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Սոցիկ Աբրահամյանը։

Տարբերվող ձայնային տվյալների, գեղեցիկ ձեռագրի և երեխաների հանդեպ ուշադիր վերաբերմունքի համար դպրոցն ավարտելուց որոշ ժամանակ անց Սոցիկ Աբրահամյանն առաջարկություն է ստանում աշխատել որպես տարրական դասարանների դասվար՝ աշխատանքային առաջարկ, որը դառնում է մանկավարժական աշխարհը բացահայտելու լավ առիթ։

Դպրոցի ու աշակերտների նկատմամբ սերն այնքան մեծ էր, որ Սոցիկ Աբրահամյանն առանց ընդմիջման դասավանդում է ավելի քան 50 տարի։ Վաստակավոր ուսուցչուհին թեև վաղուց է անցել թոշակի, սակայն երիտասարդ սերնդին կրթելու հնարավորությունը բաց չի թողնում։ Արդեն իր ուշադրության կենտրոնում ծոռներն են։ 95 տարեկանում շարունակում է իր ծոռների հետ մասնակցել դասապատրաստման գործընթացին, օգնել կատարել տնային հանձնարարությունները։

Սոցիկ Աբրահամյանի աշխուժությունը, նոր բացահայտումների ձգտումը, հետաքրքրասիրությունը շատերին է հիացնում։ Այս տարիքում ևս վաստակավոր մանկավարժի օրվա անբաժանելի մասը գրքերն են։ Ողջամիտ լինելու գաղտնիքն էլ կապում է կարդալու հետ։ Օրը կիսատ է, եթե չի ընթերցում։

«Շատ եմ սիրում կարդալ։ Տառաճանաչ դառնալուց ի վեր կարդում եմ։ Այսօր էլ ընթերցանությունն իմ օրվա մի մասն է։ Ուղեղը, միտքը վարժելու համար կարևոր է կարդալը։ Վաղ տարիքում կարդացած ստեղծագործություններ կան, որ մինչև այսօր հիշում եմ»,-նշել է վաստակավոր մանկավարժը»:

Աղբյուրը՝ Armenpress.am

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․