Ի՞նչ կլիներ, եթե մենք կարողանայինք օգտագործել մեր ուղեղի 100%-ը

Շատերը համոզված են, որ մենք օգտագործում ենք մեր ուղեղի ընդամենը 10%-ը, դրա համար էլ մեզնից յուրաքանչյուրի մեջ թաքնված է անհավանական ներուժ, որին դեռ չենք հասել։

Սակայն դա սոսկ առասպել է՝ հավանաբար ինչ-որ մի ծնողի կողմից հյուսված, ով դրանով փորձում է իր երեխային ստիպել վերջ տալ ծուլությանը ու վերջապես գործով զբաղվել։

Եվ թեպետ մինչ այսօր հաստատ չգիտենք, թե ինչի է ունակ մեր ուղեղը, հավատացեք, ոչինչ չի խանգարի բացահայտել ձեր ողջ ներուժը, եթե միայն դուք դա ցանկանաք։

Ձեր ներկայիս ապատիան և աշխատել չցանկանալը բոլորովին էլ կապված չեն ինչ-որ մենթալ բլոկի հետ, որը դուք պետք է վերացնեք չտեսնված բարձունքներ նվաճելու համար։

Մի հայացք նետեք այն մարդկանց վրա, ումով դուք հիանում եք ու անպայման կտեսնեք, որ կարևոր չէ, թե նրանք արդեն ինչի են հասել․ նրանք, միևնույն է, ձգտում են ավելիին ու մեծ պատրաստակամությամբ ողջունում են նոր փորձությունները։

Ճշմարտությունն այն է, որ մենք իսկապես մինչև վերջ չենք օգտագործում մեր ուղեղի ողջ ներուժը, բայց միայն այն պատճառով, որ ինքներս ենք թերագնահատում մեր ուժերը։ Չկա ոչ մի արգելք, որը մեզ կանգնեցնում է։ Մենք ինքներս ենք կանգնում մեր ճանապարհին։

Մեր մարմինն արտադրում է էներգիայի հսկայական քանակություն, և մոտավորապես դրա մեկ երրորդը խլում է ուղեղը, քանի որ այլապես նա պարզապես չի կարող նորմալ կենսագործունեություն ապահովել։ Ուղեղն աշխատում է անընդհատ, սակայն մենք այնքան էլ չենք սխալվում, երբ ասում ենք, որ լինում են շրջաններ, երբ մենք այն ողջ ուժով չենք կիրառում։

Ոչ մի մեքենա և մարդկային մարմնի որևէ օրգան չի կարող առանց ընդմիջումների առավելագույն հզորությամբ երկար աշխատանքին դիմանալ։

Ուղեղը ներգրավում է իր բոլոր նեյրոնները, պարզապես հերթով ու տարբեր նպատակներով։ Նա չի օգտագործում միևնույն հատվածները՝ և՛ խոսքը ճանաչելու, և՛ ուտելու, և՛ սովորելու համար։

Ամենօրյա կյանքում մենք հաճախ ստիպված ենք շատ բաներ միաժամանակ անել, և եթե մեր ուղեղն աշխատեր ընդամենը 10%-ով, մենք պարզապես չէինք կարողանա դա անել։

Բայց եթե դուք ուզում եք բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը, հատկապես եթե այդ աշխատանքն ինտելեկտուալ բնույթ ունի, դուք պետք է սովորեք որոշակի մնեմոնիկ ու խելացի տեխնիկաների տիրապետել, ինչպես նաև ազատվել որոշակի սովորություններից, որոնք սոսկ ձեզ հետ են քաշում։

Դուք չեք կարող հասնել նպատակներին, քանի դեռ ժամանակ եք վատնում մի գործունեության վրա, որը սոսկ իզուր վատնում է ռեսուրսները՝ ոչ մի օգտակար բան ձեր կյանք չբերելով։

Փոխանակ հավատաք այն բանին, որ ձեր ուղեղը ողջ ուժով չի աշխատում, և դուք դրա հետ ոչինչ չեք կարող անել, արժե սովորել առավելագույնս օգտագործել ձեզ տրված ժամանակը, և այդ ժամանակ հաստատ ամեն ինչ կստացվի։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)