Ծնողներն իրենց երեխաների միջև պետք է սեր մշակեն․․․

Ծնողներն իրենց երեխաների միջև պետք է սեր մշակեն:

Կամենալով օժանդակել ավելի թույլ երեխային՝ նրանք դրա համար պետք է հող նախապատրաստեն՝ ստանալով ավելի ուժեղ երեխայի «համաձայնությունը»:

Այսինքն՝ նրանք պետք է օգնեն ավելի ուժեղ երեխային հասկանալու, որ իր եղբայրը կամ քույրը կարիքի մեջ է գտնվում:

Արդարությունն Աստծու գործն է, և այն պետք է հավասարապես բաշխված լինի ավագների և կրտսերների միջև:

Արդարությունն ավագին տրվում է հարգանքի միջոցով, կրտսերին՝ սիրո, այնպես, որ նա չվնասվի:

Այդ մասին հիշատակվում է Երկրորդ Օրինաց գրքի 1:17 տողում:

Օրինակ, եթե ավագ եղբայրն է մեղավոր, ապա մենք պետք է կրտսերին արդարացնենք՝ միևնույն ժամանակ չվիրավորելով ավագին կրտսերի ներկայությամբ:

Մենք պետք է մեղավորի հետ առանձին խոսենք, որպեսզի նա հասկանա իր սխալը:

– Հա՛յր, իսկ ինչպե՞ս է խանդը բուժվում, որը սովորաբար ավագ եղբայրներն ու քույրերն են ունենում կրտսերների նկատմամբ:

– Խանդը կիրք է: Սակայն, եթե երեքամյա փոքրիկը տեսնում է, թե ինչպես է մայրը կրծքով կերակրում նորածին եղբորը կամ քրոջը, ապա նա որոշ կերպով արդարացված է իր խանդի հարցում, որովհետև դեռ վերջերս հենց իրեն էին կրծքով կերակրում: Այժմ նա եղբորն է տեսնում մայրիկի գրկում ու մտածում է. «Դեռ երեկ էր, որ մայրիկն ինձ էր իր գիրկն առնում, իսկ այժմ ինձ հետին պլան է մղել»: Եթե փոքրիկը տատիկ ունի, լավ է, քանի որ կա մեկը, որի մոտ կարող է մխիթարություն գտնել: Սակայն երբ նա արդեն չորս տարեկան դառնա, պետք է ավելի քիչ խանդի: Իսկ երբ արդեն վեցը լրանա, մայրը պետք է ասի նրան. «Դու արդեն մեծ ես: Ո՞ր մի մայրիկն է իր գիրկն առնում այդքան մեծ երեխայի»: Եթե մայրն օգնի փոքրիկին հաղթահարելու իր խանդը, ապա նա միայն լուրջ առիթներով կվազի մայրիկի մոտ: Իսկ եթե երեխան ուզում է մոր փեշին անվերջ կպած մնալ, ապա դրա մեջ հիվանդագին ինչ-որ բան կա:

Հայր Պաիսիոս Աթոսացի 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․