Կնոջ սեռական կողմնորոշման մասին կպատմի նրա ձեռքերը

Գիտնականները փոքր-ինչ տարօրինակ վարկած են առաջադրել այն մասին, թե ինչպես է հնարավոր կնոջ սեռական կողմնորոշումը որոշել, ըստ որում՝ առաջին հայացքից:

Դրա համար անհրաժեշտ է ընդամենը նայել ձախ ձեռքի ցուցամատին եւ ճկույթին, փոխանցում է ВВС-ն:

Նրանք, ում ցուցամատը եւ ճկույթը ըստ երկարության տարբերվում են, ավելի հաճախ ունեն ոչ ավանդական սեռական կողմնորոշում:

Գիտնականներն իրենց եզրահանգումները կատարել են 18 զույգ երկվորյակ կանանց մասնակցությամբ հետազոտության հիման վրա, որոնցում մի քույրն ունեցել է ավանդական, իսկ մյուսը՝ ոչ ավանդական կողմնորոշում:

Էսեքսի համալսարանի գիտնականները փորձի ընթացքում չափել են փորձարկվողների մատների երկարությունը:

Պարզվել է, որ ոչ ավանդական կողմնորոշմամբ կանայք ունեցել են խիստ «տղամարդկային» ձեռք՝ ցուցամատի եւ ճկույթի երկարությունների տարբերությամբ, ըստ որում՝ հատկապես ձախ ձեռքի: Հետազոտողների կարծիքով՝ այս փաստը արգանդում տեստոստերոնի ակտիվ ազդեցության վկայություն է:

Գիտնականներն ուշադրություն են դարձնում այն հանգամանքի վրա, որ հետազոտությանը ներգրավվել են երկվորյակներ, որոնք ունեցել են 100-տոկոսանոց ընդհանուր գեներ: Սեքսուալությունը որոշվում է դեռեւս մոր արգանդում եւ կախված է կա՛մ արական սեռական հորմոնի ծավալից, որն ազդում է պտղի վրա, կա՛մ հորմոնին պտղի արձագանքից: Ըստ որում՝ տեստոստերոնի բարձր մակարդակի ազդեցությունը մեծացնում է բիսեքսուալության կամ նույնասեռականության հավանականությունը:

Ուշագրավ է, որ տարբեր կողմնորոշմամբ 14 զույգ երկվորյակ տղամարդկանց համանման փորձով մատների երկարության եւ նույնասեռականության միջեւ ոչ մի փոխկապվածություն չի հայտնաբերվել:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․