Կնոջ 7 կախարդական հպումներ, որոնց մասին երազում է ձեր տղամարդը

Հավանաբար ճիշտ ժամանակն է հիշեցնել կանանց իրենց սիրելի ամուսուն հպվելու մասին։

Երբեմն կանայք մոռանում են հպումների մասին, բայց դրանք էական նշանակություն ունեն զույգերի կյանքում։

Չէ որ հպումներն օգնում են ֆիզիոլոգիական, զգայական եւ անգամ հոգեւոր կապ հաստատել կամ պահպանել զուգընկերների միջեւ։

Ներկայացնում ենք այն յոթ հպումները, որոնց մասին երազում է ձեր ամուսինը

1. Երբ տղամարդը տանը աշխատում է կամ օգնում ձեզ տնային հարցերում, հարկավոր է մեկ բաժակ սառը ըմպելիք բերել եւ համբուրել նրան։ Այսպես դուք ցույց եք տալիս ձեր երախտագիտությունը։

2. Նրա պայուսակի կամ մեքենայի մեջ երկտող թողեք։ Այսպես նա ամբողջ օրը ձեր մասին է մտածելու, իսկ երեկոյան շտապելու է տուն՝ ձեր համբույրին արժանանալու համար։

3. Ոտքերի մերսում. այսպես դուք ցույց եք տալիս ձեր սերն ու հոգատարությունը նրա նկատմամբ։

4. Ճիշտ է, ձեր ամուսինը ծաղկեփնջի կարիք չունի, բայց իր սիրելի ֆուտբոլային թիմի խաղի տոմսն ու ձեր քնքշանքը անսահման երջանկություն կպարգեւի նրան։

5. Ծանր աշխատանքային օրվա ընթացքում փորձեք ուժ եւ էներգիա խնայել նաեւ ձեր ամուսնու համար։ Առաջարկեք սիրով զբաղվել. երբեմն պետք է նախաձեռնողի դերում լինել։

6. Հպվեք նրան օրվա ցանկացած պահին, երբ նա հեռուստացույց է դիտում, երբ դուք զբոսնում եք կամ ռեստորանում եք։ Հրապարակավ ցույց տվեք ձեր սերն ու զգացմունքները, դա միայն հաճույք կպատճառի նրան։

7. Մերսեք նրա ուսերը։ Գրեթե բոլոր տղամարդկանց սթրեսն ու գերլարվածությունը կուտակվում են պարանոցի եւ ուսերի հատվածում։

Ուշադրության արժանացրեք ձեր ամուսիններին, հարգելի կանայք, նրանք դրա կարիքը շատ են զգում։ Նվիրեք նրանց ձեր սերն ու հոգատարությունը. չէ որ իսկական սերն անսահման ու անսպառ է։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
8 նշան, որ կինը լավ է անկողնում
Ինչն է վանում տղամարդկանց 40-ից բարձր տարիքի կանանց մեջ․ պատճառը տարիքը չէ
Կանայք, որոնց անհնարին է մոռանալ
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․