Արժեքավոր 5 խորհուրդ միլիարդատեր Մարկ Կուբանից

65-ամյա միլիարդատեր Մարկ Կուբանը, որի ունեցվածքը կազմում է մոտ 6 միլիարդ դոլար, խելացի եւ հեռատես անձնավորություն է։

Նա որոշել է ներկայացնել իր հինգ խորհուրդները, որոնք կօգնեն բոլորին հաջողության հասնելու ճանապարհին։

1. «Աշխատեք այնպես, ասես ինչ-որ մեկը 24 ժամ աշխատում է ձեզ գերազանցելու համար»

Կյանքն ունի սկիզբ եւ վերջ։ Կյանքի ընթացքում պետք է կարողանալ իրագործել բոլոր ցանկություններն ու նպատակները։ Իսկ երազանքները կատարելու համար պետք է աշխատել հենց այսօրվանից։

Միգուցե, դուք չունեք այն աշխատանքը, որը ձեզ հնարվորություն կտա հասնել ձեր բոլոր ցանկություններին։ Բայց պետք է զարգացնել այն, ինչ ունեք, քանի որ վաղ թե ուշ կգտնվի մեկը, որը կգերազանցի ձեզ եւ կնվաճի ձեր տեղը, եթե անգործ նստեք։

2. «Երազելուց բացի, գործի անցեք»

Մեզ սովորաբար սովորեցնում են, որ մարդը պետք երազանքներ եւ նպատակներ ունենա ու պետք է հավատա, որ դրանք անպայման կիրականան։ Սակայն շատ հազվադեպ են հիշեցնում, որ երազանքների իրագործման համար երազելուց եւ ցանկանալուց զատ, հարկավոր է գործի անցնել։

3. «Կարեւոր չէ, թե բաժակը կիսով չափ դատարկ է, թե լիքը։ Կարեւոր է, թե ինչպես եք դուք տեսնում այն»

Կարեւոր չէ, թե ինչ խնդիրներ ունեք կյանքում, դուք միշտ հնարավորություն ունեք վերահսկել ձեր զգացմունքներն ու խելամիտ որոշումներ կայացնել։ Շատ կարեւոր է հիշել, որ միայն դուք եւ ձեր ճիշտ ու հավասարակշռված մտքերը կարող են կիսատ բաժակը ամբողջովին լցնել։

Ձեր տեսակետը աշխատանքային անհաջողությունների, զուգընկերոջ դավաճանության հարցում հուշում է այն մասին, թե ինչպես եք դուք տեսնում եւ ընկալում բաժակը։

4. «Երբ ես տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ շարժվում այնպես, ինչպես պետք է՝ առանց ճանապարհից շեղվելու, ուրեմն նախընտրում եմ գործ չունենալ նրանց հետ»

Ձեր շուրջը պետք է լինեն այնպիսի մարդիկ, որոնք միշտ նոր մտքերով ու գաղափարներով են հարուստ, ովքեր դուրս են կաղապարներից եւ յուրօրինակ գործեր են անում։

Մեզ միշտ սովորեցնում են, թե ինչպես է պետք վարվել այս կամ այն իրավիճակում, որն է ճիշտ, որը՝ սխալ։ Կյանքը շատ կարճ է, որպեսզի մենք վախենանք շեղվել այս կամ այն սահմանված կարգից։ Եղեք այնպիսին, ինչպիսին, որ կաք։

5. «Ինձ համար ցանկացած «ոչ» հանգեցնում է «այո»-ի

Լսելով «ոչ» բառը՝ գործունյա մարդիկ միշտ հասկանում են, որ անպայման պետք է այն «այո» դարձնեն։ Երբ այս տեսակ մարդկանց ասում են «ոչինչ դուրս գա», նրանք ամեն ինչ անում են, որպեսզի այլեւս չլսեն այդ բառերը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․