11 անգին խորհուրդ միլիարդատեր Բիլ Գեյթսից՝ երիտասարդներին

Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Բիլ Գեյթսը, սիրում է կիսվել իր փորձով և էնտուզիազմով նոր սերնդի հետ: Նա դպրոցականներին պատմում է իր այն սկզբունքների մասին, որոնք հնարավոր չէ գտնել ոչ մի դասագրքում, խորհուրդներ, որոնք երեխաներին սովորեցնում են, թե ինչ է իրական կյանքը:

Հոգեբան Ալֆրեդ Ադլերը պնդում է, որ հաջողակ մարդիկ դառնում են այդպիսին շնորհիվ դեպի կատարելությունը անդադար ձգտելու իրենց ունակության: Ամենահարուստ մարդկանց թոփ-տասնյակը տարիներ շարունակ գլխավորելու համար Microsoft ընկերության հիմնադիր Բիլլ Գեյթսին ավելի շատ ոչ թե հաջողությունն է պետք եկել, այլ այդ համառ ձգտումը դեպի կատարելությունը: USA Today-ը բնորոշում է Բիլլ Գեյթսին որպես մարդ, ով փորձում է մրցել անգամ երեկույթ կազմակերպելիս՝ ձգտելով այն դարձնել համար 1-ինը, էլ չենք խոսում աշխատանքի մասին, որտեղ նա դրսևորում է իր ողջ համառությունն ու վճռականությունը:

Համալսարանում սովորելու տարիներին Բիլլ Գեյթսը մեծամտաբար ասել էր իր դասախոսներից մեկին, որ միլիոնատեր կդառնա 30 տարեկանում: Իրականում նա դարձավ միլիոնատեր 31 տարեկանում: Արդեն 53 տարեկանում նա հեռացավ բիզնեսից և սկսեց զբաղվել բարեգործությամբ՝ ուղղելով իր ֆոնդի միջոցները առողջապահության ու կրթության խնդիրների հաղթահարմանը աշխարհի ամենաաղքատ երկրներում: Microsoft-ից նա հեռացավ որպես իսկական հաղթող և առ այսօր համարվում է ամենահաջողակ բիզնեսմեններից մեկը: Նրա բիզնես-խորհուրդները հսկայական պահանջարկ ունեն, իսկ նրա գրքերը գրախանութներում սպառվում են վաճառքի առաջին իսկ օրերին:

Իր կարևոր առաքելություններից մեկը Բիլլ Գեյթսը համարում է դպրոցներ այցելություններն ու երեխաների հետ շփումը:  Նա կիսվում է երեխաների հետ իր փորձով, նրանց սովորեցնում է հավատալ իրենց երազանքներին ու մեծ ձգտումներ ունենալ: Բիլլ Գեյթսը երեխաներին փորձում է փոխանցել այն սկզբունքները, որոնցով ինքն է առաջնորդվել իր կյանքի ընթացքում:

Ահա Բիլլ Գեյթսի 11 սկզբունքները, որոնք հնարավոր չէ գտնել ոչ մի դասագրքում, խորհուրդներ, որոնք երեխաներին սովորեցնում են, թե ինչ է իրական կյանքը:

  1. Կյանքը անարդար է. ուզեք, թե չուզեք, պետք է հաշտվեք դրա հետ:
  2. Շրջապատը թքած ունի ձեր ինքնագնահատականի վրա: Դուք չեք կարող ավարտին հասցնել ձեր գործը, այն ժամանակ, երբ ձեզ ինքնավստահ կզգաք: Դուք պետք է այն ավարտեք նախքան դա:
  3. Մի՛ կարծեք, թե կարող եք մեծ փողեր աշխատել դպրոցն ավարտելուց անմիջապես հետո: Դուք չեք դառնա ընկերության փոխտնօրեն, չեք ունենա արբանյակային հեռախոսով մեքենա միայն այն պատճառով, որ դուք լավն եք և արժանի լավ կյանքի: Նախևառաջ դուք պետք է այդ ամենը վաստակեք:
  4. Ձեզ թվում է, թե ձեր ուսուցիչը խի՞ստ է: Համբերե՛ք, մինչև կհանդիպեք ձեր առաջին ղեկավարին:
  5. Համբուրգեր մատուցելը ցածր չէ ձեր արժանապատվությունից: Ես այդ գործն այլ կերպ կկոչեի՝ Հնարավորություն:
  6. Եթե դուք տհաճ իրավիճակում եք հայտնվել, մի՛ մեղադրեք ձեր ծնողներին: Դա նրանց մեղքը չէ: Սովորե՛ք ձեր սխալների վրա:
  7. Մինչև ձեր լույս աշխարհ գալը ձեր ծնողները այսքան ձանձրալի մարդիկ չէին: Նրանք այդպիսին են դարձել՝ ձեր հագուստը լվանալով ու արդուկելով, վարձերը վճարելով և ձեր բլոր քմահաճույքները կատարելով: Այնպես որ, մինչև աշխարհը ավագ սերնդից փրկելը, բարի՛ եղեք, հավաքե՛ք գոնե ձեր սենյակը:
  8. Դպրոցում գուցե չեն առանձնացնում հաղթողներին ու պարտվողներին, բայց կյանքն այդպիսին չէ: Դպրոցում ձեզ կարող են մի քանի հնարավորություն տալ ճիշտ պատասխան գտնելու համար: Իրական կյանքում ոչ մի նման բան չկա:
  9. Կյանքը բաժանված չէ քառորդների ու կիսամյակների: Դուք կյանքում չեք ունենա արձակուրդներ, և ոչ ոք չի սպասի, մինչև դուք կգտնեք ինքներդ ձեզ: Բոլոր այդ փնտրտուքները ձեր հաշվին են լինելու:
  10. Իրական կյանքը հեռու է նրանից, ինչ ցուցադրում են հեռուստատեսությամբ: Մարդիկ ամեն օր աշխատում են, այլ ոչ թե սրճարանում ժամանակ են անցկացնում:
  11. Մի՛ ծաղրեք գիրք կրծողներին ու գերազանցիկներին: Շատ հնարավոր է՝ շուտով դուք աշխատեք նրանցից մեկի մոտ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Ինչո՞ւ պետք է առողջ տղամարդը դիմանա 40-ն անց կնոջը. հարցն ամենևին էլ սերը չէ
Այս խնդիրը լուծելու համար պահանջվում է ոչ ստանդարտ մտածելակերպ
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ այն ինչն է, ինչը․․․
ԹԵՍՏ․ Ո՞ր թիվը պետք է լինի հարցականի փոխարեն
Ինտելեկտուալ թեստ գիտակների համար․ փորձեք պատասխանել բոլոր 13 հարցերին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․