Ինչպես ճանաչել խելացի և ոչ այդքան խելացի մարդկանց․ Սողոմոն Արքա

Իր իմաստությամբ Սողոմոնը կիսվել է գրքերում՝ «Առակներում» և «էկլեսիաստներում»:

Իսկ ի՞նչ է ասված այնտեղ մարդկային խելացիության և հիմարության մասին:

Սողոմոն Արքան ուշադիր հետևելով և ուսումնասիրելով մարդկանց՝ դուրս է բերել նշաններ, որոնք հատկանշական են խելացի և ոչ այդքան խելացի մարդկանց:

Որո՞նք են դրանք․․․

Սողոմոն թագավորը՝ համարվում է իր ժամանակների իմաստագույն մարդ:

Նա հաճելի էր Աստծուն և Բարձրյալը ցանկացավ շնորհել նրան այն ամենով, ինչ Սողոմոնը կցանկանա:

Սողոմոնը խնդրեց իմաստություն, իսկ դրա հետ մեկտեղ ստացավ հարստություն, փառք և հաջողություն:

Ծնողների վերաբերմունքը

Իմաստուն որդին՝ իր հոր ուրախությունն է, իսկ հիմար որդին՝ իր մոր դժբախտությունը:

Առակներ 10:1

Իմաստուն մարդիկ ուրախացնում են իրենց ծնողներին, առաջացնում հիացմունք և հպարտություն: Իսկ հիմար որդին խայտառակում է հորն ու մորը, կատարելով արարքներ, որոնք տխրեցնում և հիասթափեցնում են:

Կշռադատվածություն և աշխատասիրություն

Ամռանը պտուղներ քաղողը՝ խելամիտ որդին է, իսկ տապին քնածը՝ անխոհեմ որդին:

Առակներ 10:5

Խելացի մարդը օգտվում է հնարավորություններից, չխնայելով ժամանակն ու ուժերը, որովհետև նա վերլուծում է ապագա շահույթն ու գործի օգտակարությունը: Հիմարը՝ ծուլանում է, չի ցուցաբերում նախաձեռնություն և բաց է թողնում կյանքի կողմից նրան տրված հնարավորությունները՝ վախենալով ռիսկի գնալ և նոր մակարդակի դուրս գալ:

Լսելու ունակություն

Սրտով իմաստունը լսում է պատվիրանները, իսկ հիմար շատախոսին սպասում է կործանումը:

Առակներ 10:8

Նա, ով լսում է հորդորը՝ կյանքի ուղու վրա է, իսկ շեղվում է ճանապարհից՝ նախատինքներ չլսողը:

Առակներ 10:17

Խելամիտ մարդը լսում է այն ամենը, ինչ իրեն ասում են: Հատկապես նա լսում է առողջ քննադատությունները և խորհուրդները՝ ցանկանալով դառնալ ավելի լավը: Հիմար մարդը շատախոսում է, միշտ իրեն միակ ճիշտն է համարում և անհաջողակ է շատ գործերում: Նա ավելի շատ քանդում  է, քան արարում:

Բառեր և խոսակցություններ

Արդարի բերանը՝ կյանքի աղբյուրն է, իսկ անբարիշտի բերանը՝ բռնությունը է թաքցնում:

Առակներ 10:11

Իմաստունները փրկում են գիտելիքները, իսկ հիմարի բերանը մոտեցնում է կործանման:

Առակներ 10:14

Արդարների լեզուն ընտրյալ արծաթ է, իսկ չարի մտքերը անարժեք են: Շատերը սնվում են արդարների բերանից, իսկ հիմարները մեռնում են խելքի բացակայությունից:

Առակներ 10:20-21

Մարդկանց մասին շատ բան կարող են պատմել նրանց բառերը, որովհետև դա այն է, ինչով լցված է սիրտը:

Խելացի մարդիկ ոգեշնչում են շրջապատին, աջակցում են, հույս ներշնչում և բերում խաղաղություն: Հիմար մարդիկ բռի են բառերում, կարող են կոպտել, բղավել, որտեղ էլ որ գտնվեն՝ կարող են խժդժություններ և պատերազմ մտցնել: Դժվար է գտնվել նրանց կողքին՝ ընտանիքում, կոլեկտիվում:

Վերաբերմունքը օրենքին

Անմիտների զվարճանքը՝ սխալ գործելն է, իսկ իմաստությունը՝ խոհեմի ուրախությունն է:

Առակներ 10.23

Հիմար մարդը կարող է խաղալով անցնել օրենքի կամ մարդկային պոստուլատների վրայով: Նրա համար վրեժը, դավաճանությունը, չարությունը՝ սովորական բաներ են, և նրան կարծես բացարձակ չի տանջում խիղճը (չնայած հոգու խորքում երևի տանջում է, բայց նա ուղղակի լռեցնում է այն):

Խելացի մարդը փորձում է ճիշտ վերաբերվել մարդկանց և գործին, և դա նրան ուրախություն է պատճառում:

Արդյունքում ի՞նչ

Ինչը վախեցնում է ամբարիշտներին՝ դա էլ կհասնի նրանց, իսկ արդարների ցանկությունները կկատարվեն: Փոթորիկը վրա է հասնում, և ոչ մի ամբարիշտ չկա, իսկ արդարները հավիտյան կանգուն կմնան:

Առակներ 10: 24:25

Հիմարությունն ու անարդարությունը քայլում են կողք-կողքի: Այդպիսի մարդիկ լի են չարությամբ և դաժանությամբ, և հաճախ, ինչից, որ վախենում են՝ դա էլ տեղի է ունենում: Փոթորիկը գալիս է և կոտրում նրանց բոլոր «կառույցները», որոնք հիմնվել են սեփական ճշմարտացիության և հպարտության վրա:

Խելացի մարդիկ ձգտում են արդարացիության՝ մարդկանց և Աստծո առաջ: Նրանք ցանկանում են իրագործել այն, ինչը լավ է, և այդպիսի մարդկանց ցանկությունը ի կատար է ածվում: Նրանք հաջողակ են և դրական: Եվ դժվար պահերին նրանք չեն կոտրվում, այլ դառնում են ավելի ուժեղ: Ուղղակի այն պատճառով, որ կարողանում են ընկալել Աստվածային իմաստությունը, նրանք հասնում են և տիրապետում կյանքի երջանկության արվեստին, որը կանխորոշել է Աստված:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ