Ինչպես հաղթել ձեր ամենամեծ ԹՇՆԱՄՈՒՆ՝ ձեր ծուլությանը

20 րոպեի կանոնը կօգնի հաղթել ձեր ամենամեծ թշնամուն՝ ձեր իսկ ծուլությանը:

Փոքրիկ քայլերով առաջ ընթանալով՝ դուք չեք էլ նկատի՝ ինչպես իրականություն կդարձնեք ձեր առջև դրված բոլոր նպատակները:

Նպատակներին հասնելու ճանապարհը երբեմն կարող է չափազանց երկար, դժվար և նույնիսկ անհաղթահարելի թվալ:

Բայց գոյություն ունի հատուկ ռազմավարություն, որին հետևելու դեպքում դուք ամեն օր ավելի ու ավելի կմոտենաք ձեր նպատակներին: Դա Փոքրիկ քայլերի արվեստն է:

Ամենակարևորն այստեղ 20 րոպեի կանոնն է, այն է՝ նպատակներին հասնելու համար պետք չէ անմիջապես կաշվից դուրս գալ և անել անհնարինը արագ արդյունքի համար. բավական է ամեն օր ընդամենը 20 րոպե հատկացնել յուրաքանչյուր գործին:

20 րոպեն այնքան քիչ է, որ կարելի է դիմանալ, անգամ եթե բոլորովին չեք ցանկանում այդ գործով զբաղվել:

Այս կանոնը ծուլության դեմ պայքարելու և մոտիվացիան բարձրացնելու հրաշալի միջոց է:

Եվ այսպես.

  • Օրվա 20 րոպեն հատկացրեք սպորտով զբաղվելուն և առողջության մասին մտահոգվելու առիթ չեք ունենա:
  • Հատկացրեք 20 րոպե տան մաքրությանը և կմոռանաք տան թափթփվածության մասին:
  • Հատկացրեք 20 րոպե մտավոր կենտրոնացմանը, և ստեղծագործական ճգնաժամը ձեզ չի սպառնա:
  • Հատկացրեք 20 րոպե ձեր կնոջը կամ ամուսնուն լսելուն, և չեք ունենա խնդիրներ հարաբերությունների ոլորտում:
  • Հատկացրեք 20 րոպե ինքներդ ձեզ լսելուն ու գրառումներ անելուն և գաղափարների պակաս չեք ունենա:
  • Օրվա ընթացքում 20 րոպե հատկացրեք եկամտի աղբյուրներ ստեղծելուն և ստիպված չեք լինի անհանգստանալ ձեր ֆինանսական ապահովվածության մասին:
  • Հատկացրեք ընդամենը 20 րոպե հանգստին և հոգնածություն չեք զգա:
  • 20 րոպե ընթերցեք որևէ օգտակար գիրք և իսկապես մասնագետ կդառնաք ձեր գործում:

Արեք այս ամենը հենց այս պահից սկսած, մի՛ հետաձգեք, մի՛ թողեք վաղվան կամ հաջորդ երկուշաբթիին: Սկսեք հենց այս պահից և այս կանոնի օգնությամբ կհաղթահարեք ծուլությունը:

Ամեն օր հատկացնելով ընդամենը 20 րոպե անգամ չսիրած գործին՝ դուք մի քանի անգամ կբազմապատկեք հաջողության հասնեու ձեր շանսերը: Պետք է միայն սկսել…

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Ինչո՞ւ պետք է առողջ տղամարդը դիմանա 40-ն անց կնոջը. հարցն ամենևին էլ սերը չէ
Այս խնդիրը լուծելու համար պահանջվում է ոչ ստանդարտ մտածելակերպ
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ այն ինչն է, ինչը․․․
Ինտելեկտուալ թեստ գիտակների համար․ փորձեք պատասխանել բոլոր 13 հարցերին
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․