Հարցնել, թե ինչու են մարդիկ կեղծում օրգազմը, նման է այն հարցին, թե ինչու են ռեզյումեները ուռճաչնում, ինչու գոյություն ունեն կոսմետիկ վիրաբուժության կլինիկաները կամ ինչու են մարդիկ օգտագործում սոցիալական մեդիայում առկա ֆիլտրերը:
Պատասխանը միշտ նույնն է. նրանք չեն սիրում իրականությունը, ուստի զարդարում են այն, քողարկում, տալիս կեղծ հատկանիշներ, որոնք իրականում գոյություն չունեն, գրում է El Pais-ը։
Ճիշտ հարցն այն չէ, թե ինչու են օրգազմը կեղծում, այլ ինչի համար։
Խաբելը միշտ հետապնդում է պարգեւ, բայց սեքսի դեպքում դա այնքան էլ ակնհայտ չէ:
Ի՞նչ ենք մենք ստանում՝ ստիպելով դիմացինին հավատալ, որ մենք հասել ենք գագաթնակետին, բացառությամբ կեղծ տեղեկությունների՝ սիրով զբաղվելու իրենց ձեւերի ու հաճույքի մեխանիզմի մասին:
Ըստ Հունգարիայի Էտվեշ Լորանդի համալսարանի հետազոտողների՝ կանայք կեղծում են սեքսուալ հաճույքի գագաթնակետը, քանի որ նրանք իրենց անապահով են զգում եւ չեն ցանկանում «աննորմալ կամ ոչ ադեկվատ» թվալ: Սա այս թեմայի վերաբերյալ ամենավերջին հետազոտություններից մեկի եզրակացությունն է, որն իրականացվել է 360 հետերոսեքսուալ կանանց մասնակցությամբ եւ հրապարակվել է Science Direct-ում։ Նրանք, ովքեր դժվարությամբ էին հասնում օրգազմի, ամենաշատը հակված էին կեղծելու։ «Չնայած կանանց օրգազմի դժվարությունները կապված են ինչպես անվստահության բարձր մակարդակի, այնպես էլ իրենց զուգընկերոջ ինքնագնահատականի առնչությամբ մտահոգությունների հետ։ Առաջինը բխում է նրանց սեփական անապահովության զգացումից, որն առավելապես կապված էր օրգազմ կեղծելու նրանց մեծ հավանականության հետ», – գրել են հետազոտողները։
Տղամարդիկ նույնպես անում են դա։ Ըստ երեւույթին, նրանց համար դա ավելի դժվար է, քանի որ սերմնաժայթքումը կապված է օրգազմի հետ, թեեւ ոչ միշտ։ «Սա ռետրոգրադ սերմնաժայթքման դեպք է, որը տեղի է ունենում միզապարկում՝ շրջանցելով միզուկը: Սա տեղի է ունենում արմատական պրոստատեկտոմիայից հետո [շագանակագեղձի հեռացում]»,- բացատրում է Ֆրանցիսկո Մոլերոն՝ գինեկոլոգ, սեքսապաթոլոգ, Սեքսոլոգիայի Իբերո-Ամերիկյան ինստիտուտի տնօրեն եւ սեքսոլոգիական ընկերությունների իսպանական ֆեդերացիայի նախագահ: «Այս դեպքերում, եթե նույնիսկ օրգազմ կա, դա կարող է չճանաչվել որպես այդպիսին, քանի որ դա այլ սենսացիա է: Երբեմն որոշակի դեղամիջոցներ ընդունելիս, հատկապես նեյրոլեպտիկներ կամ հակադեպրեսանտներ, օրգազմի զգացողությունը, որը սովորաբար ուղեկցում է սերմնաժայթքմանը, անհետանում կամ դառնում է գրեթե աննկատ»,- ասում է սեքսապաթոլոգը։
Մոլերոն պնդում է, որ օրգազմը կեղծվում է երկու սեռերի կողմից, «թեեւ շատ ավելի քիչ հաճախ, քան նախկինում»: «Ավելի տարածվածը հարաբերությունների սկզբում ձեւացնելն է, թե լավ տեսք ունես կամ չվիրավորել դիմացինի զգացմունքները. քանի որ սեռական հարցն ավելի ու ավելի կարեւոր է դառնում հարաբերությունների համար. սեռական դժգոհությունը, որը ժամանակի ընթացքում պահպանվում է, բաժանման հիմնական պատճառներից մեկն է: «Կանայք, ովքեր հաճախ ձեւացնում են, սովորաբար վերջում ճշմարտությունն են ասում՝ խնդիրը տեսանելի դարձնելով: Տղամարդկանց համար ավելի դժվար է ազնիվ լինել: Նրանք վախենում են կորցնել իրենց ալֆա տղամարդու կարգավիճակը՝ ինչպես կանանց, այնպես էլ իրենց ընկերների շրջանում»,- ասում է Մադրիդի թերապեւտիկ աջակցության կենտրոնի սեքսապաթոլոգ, կրթական հոգեբան եւև ընտանեկան թերապեւտ Ռաուլ Գոնսալեսը:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ