Ինչպես հաղթահարել ներքին բարդույթները․ 4 ոսկե խորհուրդ

Հաճախ չենք էլ կռահում, թե ինչն է մեզ խանգարում առաջ շարժվել, հասնել նպատակներին: Մինչդեռ ամեն ինչ պարզ է` մեր ներսում է գլխավոր թշնամին: Այս անգամ առաջարկում ենք իմանալ, թե ինչպես ազատվել ենթագիտակցական խոչընդոտներից:

Ինքնավստահությունը կարելի է համեմատել օվկիանոսում լողացող սառցալեռան հետ: Մեզ թվում է, թե պարտադիր պետք է բարձրանանք այդ բարձունքը և գագաթին ծածանենք դրոշակ, վրան գրված` «Ես ամեն ինչ հոյակապ եմ արել»:

Մենք իսկապես վստահ ենք, որ այսբերգն ունի գագաթ և գիտակցաբար ձգտում ենք դրան: Եվ այստեղ էլ թաքնված է ամենամեծ սխալը: Ի տարբերություն օվկիանոսում լողացող այսբերգի, մեր իսկ ստեղծած իդեալականության այսբերգը գագաթ չունի: Ու երբ չենք հասնում այդ գագաթին, հուսահատվում ենք և ընկնում դեպրեսիայի մեջ: Հենց այսպես էլ ծնվում են ներքին բարդույթները:

Ներքին բարդույթները յուրատեսակ տաբուներ են, որոնք մենք ստեղծում ենք մեզ համար ինքնակամ` հաճախ չգիտակցելով, որ հենց դրանք էլ հանդիսանում են հաջողության մեր ճանապարհին ընկած գլխավոր խոչընդոտները:

Ահա 4 խորհուրդ, որ կօգնեն ազատվել ներքին կապանքներից:

ԿԱՌԱՎԱՐԵՔ ՁԵՐ ԽՈՍՔԸ

Առաջին տագնապային ազդանշանը, որ հուշում է` դուք ունեք ներքին բարդույթներ, ձեր խոսքն է: Հետևեք նրան: Ամենայն հավանականությամբ դուք հաճախ եք կրկնում այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են` «դա անհնար է» կամ «ինձ մոտ չի ստացվի»: Երբ դուք ինքնավստահ չեք որոշ հարցերում, հաճախ դա դուրս է պրծնում բերանից և վկայում է այն մասին, որ կան բաներ, որոնք խանգարում և հետ են պահում ձեզ: Փորձեք ինքնուրույն ուշադրություն դարձնել դրա վրա կամ գտեք մեկին, ով կհուշի ձեզ այդ մասին:

ՓՆՏՐԵՔ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԱՐԳԵԼՔՆԵՐ

Դուք զգում եք, որ դոփո՞ւմ եք նույն տեղում: Միգուցե անցյա՞լը հանգիստ չի թողնում: Կամ էլ չափազանց զգացմունքայի՞ն եք: Շատ կարևոր է խորասուզվել ինքներդ ձեր մեջ, որպեսզի գտնեք այն պատճառները, որոնք ձեզ անհանգստացնում և խանգարում են առաջ շարժվել:

Ներքին բարդույթների սկզբնաղբյուրները 3-ն են.

Չափազանցված պահանջներ ինքներդ ձեզնից: Դուք կարծում եք, որ պետք է գլուխ հանեք բացարձակապես ամեն ինչից և բոլորից լավ, ընդ որում` ամեն ինչին հասնեք ինքնուրույն: Այդ պահաջներից և ոչ մեկն իրական չէ:

Ապրել հանուն ուրիշների: Շատերը վստահ են, որ իրենց սուրբ պարտքն է մարդկանց ավելի երջանիկ դարձնել կամ էլ ծավալել հասարակական-մարդասիրական գործունեություն: Հաճախ նույնիսկ կզոհեք ձեր սեփական շահերը, որպեսզի չարժանանաք շրջապատի քննադատությանը: Այդպիսի ճանապարհը կեղծ է:

Ունենալ ինչ-որ բան: Սա փակ շղթա է: Դուք վստահ եք, որ լիակատար երջանիկ կլինեք, եթե հասնեք ինչ-որ դիրքի կամ ունենաք մի հերթական իր, որի մասին միշտ երազել եք: Ձեզ թվում է՝ դրանից հետո ձեր կյանքն ավելի հեշտ կդառնա, բայց արի ու տես, որ այն առաջվանն է: Դուք էներգիա եք ծախսում անհնարինին հասնելու համար:

ԴԱԴԱՐԵՔ ԿԱՍԿԱԾԵԼ

Ձեր ներքին բարդույթները կարող են ձևավորված լինել վաղ մանկության շրջանում: Քանի որ բավականաչափ ժամանակ է անցել, դրանք մեխվել են ձեր գիտակցության մեջ, և հիմա դրանց շատ դժվար է հեռու վանել: Դադարեք կասկածել, ինքներդ ձեզ թույլ տվեք շունչ քաշել կասկածանքներից, ձեզ պատին դեմ մի տվեք:

Եթե ձեզ մոտ ոչինչ չի ստացվում, պատկերացրեք, թե ինչ-որ ֆիլմի հերոս եք: Այնպիսի հերոս, որը ստիպված է արգելքներ հաղթահարել: Այդ արգելքը ձեր ներքին ձայնն է, որը պարզապես արդեն զզվեցնում է` ասելով, թե ձեզ մոտ ոչինչ չի ստացվի, և նրան հարկավոր է լռեցնել: Ի՞նչ կանեիք դուք այդ հերոսի փոխարեն. մտածեք և պատասխանն անպայման կգտնվի: Looking for remote .NET developers ? Contact us.

ՀԱՎԱԿՆՈՏ ՆՊԱՏԱԿՆԵՐ ԴՐԵՔ ՁԵՐ ԱՌՋԵՎ

Ենթադրենք՝ դուք ձեր առջև նպատակ եք դրել, որին պետք է հասնեք ամեն գնով: Երբ դուք արդեն հաշվարկել եք բոլոր քայլերը, դրանց վրա ավելացրեք ևս մեկը` մի մեծ ու հավակնոտ նպատակ: Այդ հնարքը ձեզ կօգնի շատ ավելի հեշտ գնալ նշված ուղղությամբ: Ամենակարևորն այն է, որ այդ նպատակը ձեզ պետք է դուրս բերի հարմարավետության սովորական միջավայրից: Գուցե դուք միանգամից հաջողության չհասնեք, սակայն քրտնաջան կաշխատեք այդ ուղղությամբ: Որքան շատ աշխատեք, այնքան շատ կհավատաք ինքներդ ձեզ և այն գործին, որն անում եք: Դա կօգնի ձեզ մոռանալ ինքնասահմանափակումների մասին:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Հերոսական պատմություն Գևորգ Չաուշի մասին
Ինչպես է ուժեղ մարդը տարբերվում թույլից․ Ֆրեյդի հստակ մեջբերումը
«Եթե ունես լավ ընկեր, բաց մի թող նրան»․ Իմաստուն դասեր Կարլսոնից
Ի՞նչ կախարդական շնորհ եք դուք ստացել ձեր ծննդյան օրը
4 կանացի սանրվածք, որ ատում են տղամարդիկ
«Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, անհատական սիրո երկիր չէ. այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է». Վազգեն Սարգսյանի 16 հզոր մտքերը հայրենիքի մասին, որ պետք է անգիր անի յուրաքանչյուր հայ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Անունների նշանակությունը. ի՞նչ նշանակություն ունի Ձեր անունը
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Ավտովթարի հետևանքով մահացել է իմ ընկերը․ Հովհաննես Ազոյան (Photo)
Արգանդի վզիկի քաղցկեղի 5 ախտանշաններ, որոնք կանայք չպետք է արհամարհեն
Ի՞նչ կտրականապես չի կարելի անել սեքսի ժամանակ (Ցուցակ)
Ի՞նչ է տեղի ունենում մարմնի հետ, երբ սեքսով չեք զբաղվում
Եթե այս ԹԵՍՏՈՒՄ կարողանաք հավաքել թեկուզ 7/10, ապա Ձեր գիտելիքներով կարող եք զարմացնել
Գիտնականները պարզել են, թե ինչն է կանանց հասցնում գերագույն հաճույքի
Մենք այս նկարը տվել ենք տարբեր IQ ունեցող 50 մարդկանց. նրանցից միայն 7 կարողացան գտնել ՍԽԱԼԸ

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ո՞րն է տղամարդուն գայթակղելու ամենապարզ միջոցը
ԹԵՍՏ․ Որքա՞ն ժամանակ ձեզանից կպահանջվի 237 թիվը գտնելու համար
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները
Թեստ․ Հարցեր գիտունիկների համար
Ո՞ր երաժշտությունն է ազդում սեռական մերձեցման տևողության վրա
ԹԵՍՏ․ Պատկերված իրավիճակում ո՞ր վարորդին է թույլատրվում անցնել խաչմերուկը
Անմեղ թվացող սովորություն, որը սպանում է լիբիդոն
ԹԵՍՏ․ Ի՞նչն է ճիշտ, ի՞նչը՝ սուտ․․․
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց